«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016451
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 դեկտեմբերի 2016 թ.
թիվ 228-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 255-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման կարգի» առավել ռիսկահենք կիրառությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետը, 44-րդ հոդվածի 4-րդ մասը և 60-րդ հոդվածի «է» կետը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման կարգը» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 255-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կարգի 3-րդ կետում «2003 թվականի մարտի 25-ի թիվ 126-Ն» բառերը փոխարինել «2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն» բառերով,
2) Կարգը 3.2-րդ կետից հետո լրացնել նոր 3.3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«3.3. Ի լրումն սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ճշգրտումների, Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության (անհրաժեշտության դեպքում` նաև այլ ստորաբաժանումների) հիմնավոր կարծիքի հիման վրա բանկի ՔԱՄԵԼՍ ամփոփ գնահատականի յուրաքանչյուր տարրի գնահատականը կարող է ճշգրտվել մինչև 0.5 կետ (ներառյալ):»,
3) Կարգի 10-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 402-Ն որոշմամբ հաստատված «Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ի 3.1-րդ կետով սահմանված նվազագույն միավորից ցածր լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:»,
4) Կարգի 11-րդ կետից հանել վերջին նախադասությունը,
5) Կարգի Հավելված 1-ի աղյուսակների «Լ1» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
», |
6) Կարգի Հավելված 3-ի աղյուսակը 17-րդ կետից հետո լրացնել նոր 17.1-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ.
«17.1. գնահատել` որքանո՞վ են բանկի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2016 թ. դեկտեմբերի 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|