ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2016 թվականի N 1395-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում և NN 1, 2 և 3 հավելվածների վերնագրերում ու ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետում «և տեղեկատվայնացման» բառերը փոխարինել «, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության» բառերով,
բ. 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) նախարարության նպատակը ոլորտի ենթակառուցվածքների մրցակցության խթանման, ոլորտի հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումն է,»,
գ. 7-րդ կետի «բ» ենթակետում «և տեղեկատվայնացման» բառերը փոխարինել «, տեղեկատվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,
դ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը», «թ» և «ժ» ենթակետերով.
«ը) տեղեկատվական հասարակության ձևավորումը. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և տեղեկատվական անվտանգության քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը,
թ) թվային տնտեսության և նորարարության ձևավորման խթանումը,
ժ) տվյալ բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների ինովացիոն քաղաքականության ձևավորմանը և զարգացմանը նպաստելը:»,
ե. 8-րդ կետի «ա», «բ», «գ», «ե» և «է» ենթակետերը «տեղեկատվայնացման,» բառից հետո լրացնել «տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության,» բառերով, իսկ «զ» ենթակետում «վարում.» բառը փոխարինել «, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի վարում.» բառերով,
զ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «իզ» - «լգ» ենթակետերով.
«իզ) մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, դիտանցում տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի իրականացումը,
իէ) մշակում է պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների լիարժեք հասանելիության ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը,
իը) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը, ապահովում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը,
իթ) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, կապի ոլորտներում նորարարական ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականությունը,
լ) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, կապի ոլորտներում տեխնոլոգիական նորարարության քաղաքականությունը, ինչպես նաև տվյալ ոլորտների տեխնոլոգիական նորարարության նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգը,
լա) մշակում է տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանն աջակցության և տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը,
լբ) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարական (ինովացիոն) կարողությունների զարգացման և ոլորտի միջազգային գործընթացներում ներգրավման քաղաքականությունը,
լգ) մշակում է տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող միջազգային ընկերությունների՝ Հայաստան գրավման և հայկական տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման խթանման քաղաքականությունը:».
3) որոշման N 2 հավելվածի «1. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում կապի և տեղեկատվայնացման վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչություն ու կապի և հեռահաղորդակցության վարչություն.
4) որոշման N 2 հավելվածի «1. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում`
ա. «- Կապի և տեղեկատվայնացման վարչություն» բառերը փոխարինել «- Կապի և հեռահաղորդակցության վարչություն» բառերով,
բ. «- Կապի և հեռահաղորդակցության վարչություն» պարբերությունից հետո բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«- Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 1 Երևան |