Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-351
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.04.2006-18.04.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.07.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու գործընթացը կանոնակարգելու նպատակով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը` Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը (կցվում է):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
23 հուլիսի 1999 թ.
ՆՀ-351

 

 

 

Հաստատված է
ՀՀ Նախագահի 1999 թվականի
հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագրով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները դրանք ստանալուց հետո առաջին իսկ դիվանագիտական փոստով` սակայն ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, ուղարկում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

(1-ին կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630, 15.03.06 ՆՀ-56-Ն)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը դրանք ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով դրանց վերաբերյալ իր եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող փաստաթղթերի պատճենները միաժամանակ մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, որը ստացված նյութերի վերաբերյալ իր եզրակացությունը երկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, որը ստացված նյութերի վերաբերյալ իր եզրակացությունը երեքշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(2-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630, փոփ. 15.03.06 ՆՀ-56-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը և ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որն էլ երկշաբաթյա ժամկետում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով կազմակերպում է դրանց հանձնումը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը:

(3-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630, փոփ. 15.03.06 ՆՀ-56-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը դրանք ստանալու պահից երեքշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով դրանց վերաբերյալ իր եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող փաստաթղթերի պատճենները, դրանք ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, որոնք ստացված նյութերի վերաբերյալ իրենց եզրակացությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(4-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630, փոփ. 15.03.06 ՆՀ-56-Ն)

5. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ձևակերպում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի հանձնումը: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը:

(5-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630, փոփ. 15.03.06 ՆՀ-56-Ն)

5.1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երկու և ավելի անգամ կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում երկու և ավելի անգամ կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունը հնգօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ստացված նյութերի վերաբերյալ իրենց եզրակացությունները հնգօրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(5.1 կետը լրաց. 15.03.06 ՆՀ-56-Ն)

6. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում ստացված փաստաթղթերը մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(6-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

6.1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տրվում է ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում գտնվող, ծագումով հայ՝ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ճամփորդական փաստաթղթեր ունեցող, ծագումով հայ՝ քաղաքացիություն չունեցող անձանց: Այլ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց կացության հատուկ կարգավիճակ կարող է տրվել, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են տնտեսական, մշակութային գործունեություն:

(6.1 կետը լրաց. 15.03.06 ՆՀ-56-Ն)

7. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար ազգությամբ ոչ հայ անձանց դիմելու դեպքում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ներկայացնում է նաև լրացուցիչ տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության վերաբերյալ:

(7-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630, փոփ. 15.03.06 ՆՀ-56-Ն)

7.1. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է կացության հատուկ կարգավիճակ ստացած՝ 16 տարին լրացած անձանց:

(7.1 կետը լրաց. 15.03.06 ՆՀ-56-Ն)

8. Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր կարող է հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

(8-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

9. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած անձի ցանկությամբ նրա 16 տարին չլրացած երեխային անվճար տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր:

(9-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

10. Հայասաանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնումից հետո երկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ նշելով Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնման ժամկետը, վայրը, սերիան և համարը:

(10-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630, փոփ. 15.03.06 ՆՀ-56-Ն)

11. Հայաստանի Հանրապետության Նախագահին Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակն անվավեր ճանաչելու վերաբերյալ առաջարկություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

(11-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630, փոփ. 15.03.06 ՆՀ-56-Ն)

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց անարգել մուտքը և ելքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով՝ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի ներկայացմամբ:

(12-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630, փոփ. 15.03.06 ՆՀ-56-Ն)

13. Սույն կարգով սահմանված ժամկետները չպահպանվելու դեպքում համապատասխան մարմինը այդ մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է տեղեկանք՝ նշելով ժամկետի չպահպանման պատճառները:

(13-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

14. Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը:

(14-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

15. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունն իրականացնում է սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը:

(15-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

(Հավելվածը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.04.2015, ՆՀ-255-Ն 18.04.2015, ՆՀ-351
15.03.2006, ՆՀ-56-Ն 03.04.2006, ՆՀ-351
12.07.2000, ՆՀ-630 12.07.2000, ՆՀ-351
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան