ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2015 թվականի N 817-Ն
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շարժական գույքը` համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սույն կետում նշված անշարժ գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 189 հասցեում գտնվող` 50,000,000 դրամ հաշվեկշռային արժեքով 627,7 քառ. մետր մակերեսով մասնաշենքը.
2) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աղայան 12 հասցեում գտնվող` 36,352,720 դրամ 36 լումա հաշվեկշռային արժեքով 445,5 քառ. մետր մակերեսով վարչական շենքը.
3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Թամանցիների 45/1 հասցեում գտնվող` 3,770,490 դրամ հաշվեկշռային արժեքով 444,4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վարչական շենքի հանձնման հետ միասին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին է փոխանցվում 2014 թվականի օգոստոսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով (գրանցման համար` 7377) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ունեցած 33,352,720 դրամ 36 լումա պարտավորությունը, որը ենթակա է վճարման մինչև 2017 թվականի 3-րդ եռամսյակի ավարտը:
(3-րդ կետը փոփ. 22.12.16 N 1314-Ն)
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին թույլատրել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնին` օգտագործելու սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնաշենքի 1-ին հարկի 109,6 քառ. մետր մակերեսով տարածքը (ընդհանուր մակերեսի 17,46 տոկոսը).
2) Հայաստանի Հանրապետության դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությանը` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 8-րդ կայազորային քննչական բաժնի հետ համատեղ օգտագործելու սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված վարչական շենքը` ըստ իրենց կողմից զբաղեցված տարածքների:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը` անհատույց օգտագործելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` սույն որոշման N 2 հավելվածի 1-4-րդ կետերում նշված վարչական շենքերի տարածքները, իսկ 5-րդ կետում նշված տարածքը` մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շենքի շահագործման հանձնելը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել՝
ա. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին,
բ. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ եռակողմ պայմանագրի կնքումը` սույն որոշման 3-րդ կետում նշված պարտավորության փոխանցման մասին:
6. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված վարչական շենքերի կոմունալ-կենցաղային սպասարկման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին, իսկ սույն որոշման N 2 հավելվածում նշված վարչական շենքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 1-ին, 2-րդ կայազորային քննչական բաժինների կողմից զբաղեցված վարչական շենքերի կոմունալ-կենցաղային սպասարկման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
7. Հաստատել սույն որոշման 2-րդ կետում և N 2 հավելվածում նշված վարչական շենքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2015 թվականից սկսած անհատույց մատուցվող ծառայությունների, ինչպես նաև անհատույց հատկացվող ապրանքների անվանացանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
(7-րդ կետը փոփ. 25.02.16 N 174-Ն, 22.12.16 N 1314-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 27 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի տեսակը |
Արտադրման |
Մակնիշը |
Նույնականացման համարը |
Քանակը |
Արժեքը |
Ընդամենը | ||
1. |
Տպիչ սարք A 3 բազմաֆունկցիոնալ |
2014 |
XEROX |
G-010640902 |
1 |
416,000 |
416,000 | ||
2. |
Պատճենահանման սարք |
2007 |
XEROX PRO WC420 |
TYE-3500780001 |
2 |
617,000 |
1,234,00 | ||
3. |
Պատճենահանման սարք |
2007 |
XEROX WC420 |
TYR-3501869790 TYR-3501880921 |
7 |
406,000 |
2842000 | ||
4. |
Պատճենահանման սարք |
2008 |
XEROX WC420 |
TYR-3501860017 |
2 |
406,000 |
812000 | ||
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
1. Երևան քաղաքի Բաբայան 4 հասցեում գտնվող վարչական շենքի 1887,2 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 20,65 տոկոսը) հետևյալ տարածքները՝
1) «Պահակակետ-1» շինությունը` 74,8 քառ. մետր մակերեսով.
2) գլխավոր մասնաշենքի`
ա. նկուղային հարկում մեկ սենյակ` 29,2 քառ. մետր մակերեսով,
բ. 1-ին հարկում 575 քառ. մետր տարածք,
գ. 2-րդ հարկում` 736,6 քառ. մետր տարածք,
դ. 5-րդ հարկում` 241,0 քառ. մետր տարածք.
3) սպորտային մասնաշենքի 1-ին հարկում` 206,6 քառ. մետր տարածք.
4) ավտոտնակների շարքում` մեկ ավտոտնակ (ձախից 6-րդ)` 24,0 քառ. մետր մակերեսով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 12 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին և 2-րդ հարկերում` 290,7 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 29,31 տոկոսը) տարածք համապատասխանաբար` 120,3 քառ. մետր և 170,4 քառ. մետր:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի`
1) Կապան քաղաքի Գործարանային 5 հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկում` 123,4 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 7,08 տոկոսը) տարածք.
2) Գորիս քաղաքի Մաշտոցի 42 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկում մեկ սենյակ` 15,6 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 5,88 տոկոսը) տարածք:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան 3 հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկում` 149,4 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 2,5 տոկոսը) տարածք:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Լոռու կայազորի ռազմական ոստիկանությանը պատկանող շենքի 1-ին հարկում 51,8 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 5,25 տոկոսը) տարածքը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ 2015 թվականից սկսած ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 25.02.16 N 174-Ն, 22.12.16 N 1314-Ն)
1. Վառելիք (բենզին) 110.000 լիտր` զինվորական քննչական գլխավոր վարչության կարիքների համար` 2015 և 2016 թվականներին, իսկ 2017 թվականից իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
(1-ին կետը լրաց. 25.02.16 N 174-Ն, փոփ. 22.12.16 N 1314-Ն)
2. Կապի ծառայությունների սպասարկում և մատուցում 2015-2016 թվականներին` 2014 թվականին մատուցված ծառայությունների ծավալով, իսկ 2017 թվականից սկսած կապի ծառայությունների սպասարկում և մատուցում` բացառությամբ ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների, որն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
(2-րդ կետը լրաց. 25.02.16 N 174-Ն, 22.12.16 N 1314-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 25.02.16 N 174-Ն, 22.12.16 N 1314-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.07.2019, N 851-Ն | 18.07.2019, N 817-Ն | |
22.12.2016, N 1314-Ն | 01.01.2017, N 817-Ն | |
25.02.2016, N 174-Ն | 12.03.2016, N 817-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|