Գլխավոր տեղեկություն
Համար
N 1334-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.01.18/2(571).1 Հոդ.1196.15
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու կարգը, մրցույթի և աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը և մրցույթի հաղթողին որոշելու կարգը հաստատելու մասին» N 1106 որոշման 1-ին կետով հաստատված՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Սույն կարգի 1-ին կետում նշված վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.

«14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն կարգի 13-րդ կետում նշված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ներկայացմամբ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, հատկացնել այդ մարմնին` համապատասխան կազմակերպությանը փոխանցելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան