ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |||
1. |
ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կ-1100 -17.10.2016-ԱՄ-010/0 | ||
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-11001 -17.10.2016-ԱՄ-010/0 | |||
2. |
Գնումների մասին |
Կ-1112 -09.11.2016-ՏՀ-010/0 |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |||
1. |
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1123-22.11.2016-ՊԱ-010/0 | ||
2. |
ա) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-1125-30.11.2016-ՏՏ-010/0 | ||
բ) «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-11251 -30.11.2016-ՏՏ-010/0 | |||
գ) «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-11252 -30.11.2016-ՏՏ-010/0 | |||
3. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
|||
1. |
2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրված |
Ն-1117-15.11.2016-ԱՀ-011/0 | ||
2. |
2016 թվականի հուլիսի 22-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր |
Ն-1118-15.11.2016-ԱՀ-011/0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
քաղ. Երևան ԱԺՈ-258-Ն |