Գլխավոր տեղեկություն
Համար
N 1149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.14/89(1269) Հոդ.1172
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2016 թվականի N 1149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» տողում «3124» թիվը փոխարինել «3114» թվով.

2) «Կառուցվածքային ստորաբաժանում» տողում «133» թիվը փոխարինել «129» թվով.

3) «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն» տողում «27» թիվը փոխարինել «26» թվով, իսկ «1» թիվը հանել.

4) «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» տողում «107» թիվը փոխարինել «102» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 6

Երևան