Գլխավոր տեղեկություն
Համար
N 1230-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.14/89(1269) Հոդ.1165
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2016 թվականի N 1230-Ն

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների 2016 թվականի հուլիս ամսվա աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարումների, օգոստոսի 1-ի դրությամբ կատարված վերջնահաշվարկների գծով կետանցված պահանջների գնման նպատակով «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 41334,0 հազ. դրամ գումարի չափով բյուջետային վարկ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի հաշվին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, տարեկան 1.0 տոկոս տոկոսադրույքով՝ առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի՝ պայմանով որ վարկը ենթակա է վաղաժամկետ մարման վարկառուին փոխանցված աշխատավարձերի և դրան հավասարեցված աշխատավարձերի, վերջնահաշվարկների գծով պահանջների իրավունքի բավարարման գումարները «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության սնանկության վարույթով օրենքով սահմանված հերթում ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

 2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման մասին պայմանագիր:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`

1) կազմակերպել «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության և «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների միջև պահանջի իրավունքի զիջման պայմանագրերի կնքումը` սույն որոշման 1-ին կետում նշված 2016 թվականի հուլիս ամսվա աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարումների, օգոստոսի 1-ի դրությամբ կատարված վերջնահաշվարկների գծով աշխատողների լրիվ ծավալով պահանջի իրավունքը հիմնական գումարին հավասար գնով գնելու և միանվագ վճարելու պայմաններով.

2) ապահովել հսկողություն «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում բյուջետային վարկի մարման նկատմամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1230-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան