Գլխավոր տեղեկություն
Համար
N 1209-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2016 թվականի N 1209-Ա

 

Հայաստանի Հանրապետության ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԻՄՆՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնման ու Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի արտահանման խթանման հարցերը համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին մինչև 2016 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացնել՝

1) հաշվետվություն իրանական շուկա հայկական արտադրանքի արտահանման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ.

2) առաջարկություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 16-ի N 1209-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Սիմոնյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական

Գ. Առաքելյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, սահմանակից երկրների վարչության պետ

Ա. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

Ա. Պետիկյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ

Ռ. Աբովյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ

Տ. Միքայելյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ

Ա. Արամյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության ագրովերամշակման աջակցության բաժնի պետ

Խ. Աբաջյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության վերլուծության բաժնի պետ

Լ. Ծատուրյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի պետ

Ն. Ավետյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության վարչության տարածքային ներդրումային ծրագրերի և ֆինանսական գործիքների աջակցության բաժնի պետ

Լ. Հունանյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ԱՊՏ-ի հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ

Վ. Ասեյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության ԵՏՄ-ի մաքսային քաղաքականության և օրենսդրական կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Կարապետյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ

Ռ. Օրդանյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ

Լ. Մովսիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի պետ

Ս. Ներսիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության մաքսային հսկողության կազմակերպման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

Ս. Աղաբեկյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ (համաձայնությամբ)

Ս. Հայրապետյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջազգային հարաբերությունները համակարգող մասնագետ (համաձայնությամբ)

Հ. Միրզոյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Համբարձումյան

- «Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան