ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2016 թվականի N 1298-Ա
«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում մինչև 7 մլն եվրո արժողությամբ բժշկական տեխնիկան ընկերության կողմից ձեռք է բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ, 36-րդ կետով և 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դրույթները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 19 Երևան |