Գլխավոր տեղեկություն
Համար
N 1206-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2016-26.07.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2016 թվականի N 1206-Ա

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վ. Ստեփանյանին նշանակել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երրորդ գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող:

2. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երրորդ գործողությունների ծրագրի մշակման և ծրագրից բխող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հուլիսի 15-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 656-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 16-ի N 1206-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Ստեփանյան -ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ն. Դանիելյան -ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ
Ա. Հակոբյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ
Ա. Բաղդասարյան -ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ
Ա. Գիլոյան -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ժ. Տիտիզյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ
Ա. Խուդավերդյան -ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ
Ս. Մակյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ
Ա. Շահվերդյան -ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ
Լ. Աֆրիկյան -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ
Ս. Սարգսյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի առաջին քարտուղար
Լ. Շուշանյան -ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդատու
Ա. Ավետիսյան -ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության աջակցման կենտրոնի պետ
Ա. Սարգսյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Դոյդոյան -«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Հոկտանյան -«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Բարսեղյան -ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Թ. Աբրահամյան -«Արազա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, հանրային ցանցի համակարգող-քարտուղար (համաձայնությամբ)
Գ. Վարդանյան -«Վորլդ Վիժն Հայաստան» շահերի պաշտպանության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Հարությունյան -«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Զադոյան -«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Դեհերյան -«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ն. Առաքելյան -«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Խաչատրյան -«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մխիթարյան -«Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան