Գլխավոր տեղեկություն
Համար
N 1208-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2016 թվականի N 1208-Ա

 

«ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

Հաստատել 2016 թվականի սեպտեմբերի 28-ի «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-145-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 16-ի N 1208-Ա

որոշման

 

«ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքի ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆեր

NN ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի N 1646-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ)

2017 թ.
հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ
(համաձայնությամբ)

2017 թ.
հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1127-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ
(համաձայնությամբ)

2017 թ.
հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի N 372-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ(համաձայնությամբ)

2017 թ.
հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

«Սելեկցիոն նվաճման արտոնագրի և հեղինակային վկայագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2017 թ.
հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բողոքարկման խորհրդի ձևավորման կարգը, կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2017 թ.
մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան