Գլխավոր տեղեկություն
Համար
N 398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-01.01.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.340
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016427

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 դեկտեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 398-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 79.1-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 296-Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 43-24 արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 127.5 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 153.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 22.5 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 27.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 30.0 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 36.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 15.0 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 18.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 9.0 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 10.8 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2009 թվականի փետրվարի 27-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 71-Ն որոշումը,

2) 2010 թվականի փետրվարի 26-ի «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 56-Ն որոշումը,

3) 2010 թվականի փետրվարի 26-ի «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 57-Ն որոշումը,

4) 2010 թվականի փետրվարի 26-ի «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 58-Ն որոշումը,

5) 2014 թվականի հուլիսի 9-ի «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 244-Ն որոշումը,

6) 2015 թվականի հուլիսի 7-ի «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 221-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան