Basic information
Number
N 5-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.01.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.01.2018
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
11.01.2018
Effective date
12.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2018 թվականի N 5-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈԻԹՑԱՆ՝ ՌՈԻՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈԻԹՑՈԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2017 թվականի դեկտեմբերի 19-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.

1) Վաչե Գաբրիելյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Լուսինե Թումյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

2018 թ. հունվարի 11

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունվարի 11-ի N 5-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-21-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ 

 

Վ. Գաբրիելյան   - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (19.12.2017 թ. - 20.12.2017 թ.)
 
Շ. Քոչարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 
Հ. Ազիզյան   - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
 
Լ. Թումյան   - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական
 
Ռ. Ավետիսյան   - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան