Գլխավոր տեղեկություն
Համար
N 1163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.30/85(1265).1 Հոդ.1141.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2016 թվականի N 1163-Ն

 

«ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ N 1 ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ԵՎ «ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ N 2 ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց» (գրանցման ամսաթիվը և համարը՝ 07.02.2003 թ. N 273.210.03419) պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման ամսաթիվը և համարը՝ 07.02.2003 թ., N 273.210.03418):

2. Սահմանել, որ`

1) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է «Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.

3) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց» և «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվում են «Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

2) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանափոխությունը, ինչպես նաև կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1636-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 9-րդ կետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց».

2) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 12-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց».

2) 13-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 18

Երևան