ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2016 թվականի N 1097-Ա
ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԵԹՈՎՊԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2016 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 11-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Արև Սամուելյանի՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների, իսկ գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|