ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2016 թվականի N 1092-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. նոյեմբերի 23-ի N 1092-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գևորգյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Կ. Վարդանյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Վ. Ավետիսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
Ա. Եգանյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ |
Ա. Այվազյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության պետ |
Հ. Եզակյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության պետ |
Ն. Տիտիզյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության իրական հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ |
Շ. Քերոբյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ |
Գ. Պետրոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնտեսագետ |
Գ. Հովսեփյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Ա. Ավագյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության ընդերքի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.01.2017, N 5-Ա | 10.01.2017, N 1092-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|