Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2017-30.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.06.08/8(30) Հոդ.263.9
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.06.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009256

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2 հունիսի 2009 թ.

թիվ 166-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, 27.09.16 թիվ 162-Ն)

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ և 96-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ, 70-րդ և 83-րդ հոդվածները, 182-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 4-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն, 16.08.11 թիվ 210-Ն)

1. Հաստատել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

(1-ին կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, 27.09.16 թիվ 162-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 30-ից:

3. Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 30-ի «Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգը» թիվ 303-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի «Ապահովագրական ընկերությունների կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգը» հաստատելու մասին թիվ 198-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրական բրոքերային կազմակերպությունների և դրանց պատասխանատու անձանց վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, ձևերը, պարբերականությունը» 3/06 կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 335-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ի 6-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի «Ներդրումային ընկերությունների կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 268-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի թիվ 333-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 22-ի 20-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասությունները:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

2009 թ. հունիսի 10

Երևան

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունիսի 2-ի

թիվ 166-Ն որոշման

Կ ա ն ո ն ա կ ա ր գ  8/03

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ»

(վերնագիրը խմբ. 16.08.11 թիվ 210-Ն, լրաց. 27.09.16 թիվ 162-Ն)

Գ Լ ՈՒ Խ  1

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի, օտարերկրյա ապահովագրական ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ֆոնդերի կառավարիչների մասնաճյուղերի (այսուհետև` նաև ընկերություն) կողմից իրենց և իրենց ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների,  ինչպես նաև ֆինանսական խմբերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նվազագույն պահանջները և կարգը:

(1-ին կետը խմբ. 16.08.11 թիվ 210-Ն, լրաց. 27.09.16 թիվ 162-Ն)

2. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են բոլոր ընկերությունների վրա` բացառությամբ եթե օրենքով այլ բան է նախատեսված տվյալ տեսակի ընկերությունների համար, կամ կոնկրետ դրույթի բովանդակությունից կամ էությունից բխում է, որ այն վերաբերում է կոնկրետ տեսակի ընկերությանը, կամ տվյալ տեսակի ընկերության նկատմամբ համապատասխան պահանջը սահմանելու իրավասություն օրենքով վերապահված չէ Կենտրոնական բանկին:

(2-րդ կետը խմբ. 31.08.10 թիվ 220-Ն)

2.1 Սույն կանոնակարգով սահմանված կանոնները կիրառվում են սպառողական վարկերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգի 7.1-րդ գլխով:

(2.1-ին կետը լրաց. 18.11.14 թիվ 309-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները սույն կանոնակարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունները.

1) Հրապարակում՝ տեղեկությունը հրապարակման միջոցներով (մամուլի, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինտերնետով, հայտարարությունների փակցման, տեղեկատվական ամփոփագրերի կամ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներով) հանրությանը մատչելի դարձնելը:

2) Հաճախորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օգտվում է ընկերության կողմից մատուցվող որևէ ծառայությունից, կամ դիմել է ընկերությանը այդ ծառայությունից օգտվելու նպատակով:

3) Սպառող՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը օգտվում է կամ կարող է օգտվել ընկերության ծառայություններից:

4) Տեղեկատվական ամփոփագիր` ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվություն պարունակող թերթոններ, ամփոփաթերթեր, բրոշյուրներ, գրքույկներ և այլն:

5) Բողոք-պահանջ` հաճախորդի կողմից ընկերության, ընկերության գործունեության կազմակերպման, ընկերության կողմից ապրանքի կամ ծառայության մատուցման կամ չմատուցման վերաբերյալ հաճախորդի անգոհունակության արտահայտում բանավոր և(կամ) գրավոր ձևով, ներառյալ նաև «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները:

6) Բանկային ավանդ` ըստ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

7) Կրեդիտ` ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

8) Ներդրումային ծառայություններ մատուցող անձ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 27-րդ կետով սահմանված ներդրումային ծառայություններ մատուցող անձ:

9) Բանկ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ:

10) Վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություն:

11) Ապահովագրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերություն կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ:

12) Ապահովագրական բրոքեր` Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն:

13) Ներդրումային ընկերություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերություն կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ:

14) Կենտրոնական դեպոզիտարիա` բաժնետիրական ընկերություն, որը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի և արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առօրյա գործունեության և կառավարչական սպասարկումների վերաբերյալ գործառնական պայմանագրի և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի վարման գործառույթները:

15) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

16) Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպություն։

17) Գործունեության վայր` ընկերության գլխամասային գրասենյակ, մասնաճյուղ: Եթե ընկերությունը տվյալ ծառայությունը մատուցում է սպառողին երրորդ անձի (միջնորդի) միջոցով, ապա գործունեության վայր է համարվում նաև` միջնորդի այն գլխամասային գրասենյակը, մասնաճյուղը և(կամ) այն վայրը, որտեղ այդ ծառայությունը մատուցվում է:

18) Ծառայության ընդհանուր պայմաններ` այն փաստաթուղթը, որով սահմանվում են տվյալ ծառայության գծով բոլոր հաճախորդների համար կիրառելի` ծառայության ստանդարտ պայմանները, ընկերության և հաճախորդի միջև հարաբերությունների ընդհանուր սկզբունքները, ընկերության և հաճախորդի հաղորդակցման կանոնները, ընկերության և հաճախորդի միջև կատարվող գործարքների ընդհանուր պայմանները (օրինակ` ապահովագրության ընդհանուր պայմաններ, ապահովագրական բրոքերային ծառայությունների պայմաններ, վարկավորման ընդհանուր պայմաններ):

19) Փոքր մասնակցություն ունեցող մասնակից` ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 տոկոսից պակասին տիրապետող մասնակից:

20) ԱՊՊԱ, Բյուրո, Տեղեկատվական համակարգ, Երաշխավորման ֆոնդ, Բոնուս-Մալուս համակարգ` ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության:

21) Հրապարակային, որակավորված ներդրողների ֆոնդ չհանդիսացող ներդրումային ֆոնդ (այսուհետ` ֆոնդ), ենթաֆոնդ, ֆոնդի փայ (այսուհետ` փայ), ֆոնդի զուտ ակտիվների արժեք, փայի հաշվարկային արժեք, ֆոնդի կառավարիչ, ֆոնդի պահառու, ֆոնդի գործակալ, բաժնետոմս կամ այլ բաժնային արժեթուղթ (այսուհետ` բաժնետոմս), բաց ֆոնդ, փակ ֆոնդ, միջակայքային ֆոնդ, պայմանագրային ֆոնդ, կորպորատիվ ֆոնդ, կենսաթոշակային ֆոնդ` ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության:

22) Իմաստալից հենանիշ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում կիրառվող նշանակության:

23) (ենթակետն ուժը կորցրել է 06.03.12 թիվ 63-Ն)

23) ֆոնդի եկամտաբերություն՝ ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 62-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ի:

24) հաշվարկման օր` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 62-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ի:

25) «Ֆինանսական օգնական» համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող սպառողական և հիփոթեքային վարկերի, ավանդների (բացառությամբ ընթացիկ հաշիվների) և վճարային քարտերի պայմանների վերաբերյալ տեղեկատվության որոնման և համեմատման էլեկտրոնային համակարգ:

25) (ենթակետն ուժը կորցրել է 15.07.14 թիվ 186-Ն)

26) մասնակից, մասնակիցների ռեեստրը վարող, կենսաթոշակային հաշիվ, կենսաթոշակային ֆոնդ, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, հաշվի Օպերատոր` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության:

27) «Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ (այսուհետ՝ Ընդհանրական թերթիկ)»՝ փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ սպառողական վարկի գծով բոլոր հաճախորդների համար կիրառելի՝ վարկի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքներն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

28) «Սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ (այսուհետ՝ Անհատական թերթիկ)»՝ փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ սպառողական վարկի գծով վարկային պայմանագրի կնքման դեպքում տվյալ սպառողի համար կիրառելի՝ վարկի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքներն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

29) Ֆինանսական խումբ` «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով Կենտրոնական բանկի կողմից ճանաչված ֆինանսական խումբ:

30) Ֆինանսական խմբի պատասխանատու անձ` ըստ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի:

31) Ֆինանսական խմբի կազմ` ֆինանսական խմբի բոլոր անդամների համախումբ:

(3-րդ կետը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն, 16.08.11 թիվ 210-Ն, փոփ., լրաց. 06.03.12 թիվ 63-Ն, լրաց. 07.08.12 թիվ 212-Ն, 24.12.13 թիվ 312-Ն, փոփ., լրաց. 15.07.14 թիվ 186-Ն, լրաց. 18.11.14 թիվ 309-Ն, 27.09.16 թիվ 162-Ն)

Գ Լ ՈՒ Խ  3

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

4. Ընկերության կողմից տեղեկություններ հրապարակելիս պահպանվում են հետևյալ ընդհանուր սկզբունքները.

1) տեղեկատվությունը ներկայացվում է ճշգրիտ և արժանահավատ, ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ինտերնետի, մամուլի, գովազդի, տեղեկատվական ամփոփագրերի, Ֆինանսական օգնական համակարգի, Ընդհանրական թերթիկի և այլ միջոցներով հրապարակվող կամ գործունեության վայրում բացահայտվող տեղեկատվությունը չպետք է տարբեր լինի ընկերության կողմից ծառայությունների մատուցման իրական պայմաններից,

2) տեղեկատվությունը ներկայացվում է ժամանակին և ամբողջական (բավարար չափով),

3) տեղեկությունը ներկայացվում է ներկայացուցչական սպառողի համար պարզ և մատչելի լեզվով (տեքստի շարադրանքով)` առանց շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող բառերի, արտահայտությունների, խիստ մասնագիտական, տեխնիկական եզրերի (օրինակ՝ ընկերությունները խուսափեն այնպիսի բառերի օգտագործումից, ինչպիսին «կետանց» բառն է),

4) հրապարակվող տեղեկատվությունը ներկայացվում է առնվազն հայերեն լեզվով (բացառությամբ օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների): Ընդ որում, օտար լեզվով հրապարակված տեղեկատվությունը պետք է համապատասխանի դրա հայերեն տարբերակին և նշում պարունակի այն մասին, որ տարբեր լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանություն բացահայտվելու դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով, ինչպես նաև որ նշված խնդրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարելի է ստանալ հայերեն տարբերակից, եթե այդ օտար լեզվով հրապարակված տեղեկատվությունն ամբողջական չէ,

5) տեղեկատվությունը շարադրվում է ներկայացուցչական սպառողի համար հեշտ ընթեռնելի տառաչափերով և տառատեսակներով և տեսանելի ձևով (օրինակ` հայտարարության ձևով փակցվելու դեպքում տեղադրվի տեսանելի վայրերում),

6) տեղեկատվությունը այնպես է ներկայացվում, որ ներկայացուցչական սպառողը հեշտությամբ գտնի իրեն հետաքրքրող տեղեկատվությունը: Օրինակ՝ տեքստը պարունակում է վերնագրեր, առանձին բացատրական նշումներ, բովանդակության վերաբերյալ առանձին բաժին, տեքստի առավել կարևոր մասերը շեղատառերով կամ ավելի մեծ տառաչափերով են արտացոլվում՝ սպառողների ուշադրությունը դրանց վրա հրավիրելու նպատակով,

7) ծառայության վերաբերյալ տեղեկատվության բովանդակությունը ներկայացվում է այնպես, որպեսզի ներկայացուցչական սպառողի համար լինի տեղին և իմաստալից ընկերության ծառայությունը հասկանալու և իր պահանջմունքներին համապատասխանությունը գնահատելու տեսանկյունից։

8) Այն դեպքում, երբ տեղեկատվությունը պարունակում է համեմատություններ այլ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների հետ, ապա

ա. այդ համեմատությունները ներկայացվում են անկողմնակալ և հավասարակշռված ձևով, մասնավորապես արգելվում է անբարեխիղճ մրցակցության մեթոդների կիրառումը` նշելով այլ ընկերությունների ցանկացած թերություններ` անկախ այն հանգամանքից, թե այդ տեղեկություններն իրականում հավաստի են, թե ոչ,

բ. համեմատություններում նշվում են համեմատությունների համար հիմք հանդիսացած տեղեկությունների աղբյուրները (օրինակ, կոնկրետ հետազոտությունները, կոնկրետ հրապարակումներում ներառված տեղեկատվությունը կամ այլ),

գ. համեմատություններում ներառվում են այն հիմնական փաստերը կամ ենթադրությունները, որոնք հիմք են հանդիսացել համեմատության կատարման համար (օրինակ, երկու ընկերության ավտովարկ համեմատելիս համեմատության հիմքում ընկած ենթադրություն կարող են հանդիսանալ վարկի ժամկետը, գումարը և տոկոսադրույքը (համեմատվում են, օրինակ, 2 տարի ժամկետով, 3 միլիոն գումարով, ֆիքսված անվանական տոկոսադրույքով վարկերը)):

9) Եթե ծառայության մասին տեղեկատվությունում առանձնահատուկ շեշտադրվել են ընկերության կողմից մատուցվող ծառայություններից սպասվելիք օգուտները, ապա միաժամանակ առկայության դեպքում ներկայացվում է անկողմնակալ և աչքի ընկնող ձևով տեղեկատվություն համապատասխան ռիսկերի մասին:

10) (ենթակետն ուժը կորցրել է 06.03.12 թիվ 63-Ն)

11) (ենթակետն ուժը կորցրել է 06.03.12 թիվ 63-Ն)

(4-րդ կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, փոփ. 06.03.12 թիվ 63-Ն, լրաց. 07.08.12 թիվ 212-Ն, 18.11.14 թիվ 309-Ն)

5. Սույն կանոնակարգի իմաստով ներկայացուցչական սպառող է միջնակարգ կրթությամբ, ֆինանսատնտեսագիտական կրթություն կամ աշխատանքային փորձ չունեցող, գիտակից, 30 տարեկան ֆիզիկական անձ, եթե այլ թիրախային սպառող նախատեսված չէ ընկերության կողմից տվյալ հրապարակման համար:

5.1. Ընկերությունները պետք է ունենան տնային էջ, ընդ որում` սույն կանոնակարգի իմաստով ընկերության տնային էջ է համարվում վերջինիս պաշտոնական ինտերնետային կայքը, որի հասցեն ընկերությունը ներկայացնում է Կենտրոնական բանկ սույն կանոնակարգի 13-րդ կետով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված տնային էջ ունենալու պահանջը չի տարածվում այն ընկերությունների վրա, որոնք, համաձայն իրենց կանոնադրության, հրապարակային առաջարկի միջոցով ծառայություններ չեն մատուցում ֆիզիկական անձանց: Բոլոր դեպքերում տնային էջ ունեցող բոլոր ընկերությունների տնային էջերը պետք է բավարարեն սույն գլխի պահանջներին:

(5.1-ին կետը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4

ԻՆՏԵՐՆԵՏ

6. Սույն գլուխը սահմանում է, ընկերությունների կողմից ինտերնետում` ընկերության տնային էջում (այսուհետ` կայք) հրապարակման ենթակա տեղեկատվության կազմը, տեղեկատվության նկատմամբ պահանջները, հրապարակման կարգը, պայմանները: Սույն կանոնակարգով սահմանված տեղեկություններից բացի՝ ընկերությունները կարող են իրենց հայեցողությամբ իրենց կայքում տեղադրել օրենքով չարգելված այլ տեղեկություններ:

7. Ընկերություններն իրենց կայքում մշտապես հրապարակում և թարմացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) սույն կանոնակարգով սահմանված տեղեկությունները և մշտապես ապահովում են դրանց հասանելիությունը:

(7-րդ կետը խմբ. 16.08.11 թիվ 210-Ն)

8. Ինտերնետային էջի տեղեկատվության մշտապես թարմացումը նշանակում է, որ սահմանված տեղեկատվության փոփոխության դեպքում այն տեղադրվում է կայքում անհապաղ, բայց ոչ ուշ քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ եթե օրենքով կամ սույն կանոնակարգով կոնկրետ տվյալ տեղեկատվության համար թարմացման այլ ժամկետ սահմանված չէ:

9. Ընկերությունները ապահովում են իրենց կայքում տեղակայված տեղեկատվության մշտական հասանելիությունը սպառողների համար: Եթե ընկերության կայքը կամ դրա որևէ հատված գտնվում է վերակառուցման մեջ կամ ինչ-որ պատճառով չի գործելու ինչ-որ ժամանակահատվածում, ապա ընկերության կայքի դիմային էջը նշում է պարունակում այդ մասին, ինչպես նաև նշում է այն ժամկետը մինչև երբ կայքը (դրա առանձին հատվածը) չի գործելու և այն հեռախոսահամարները, որոնցով սպառողը կկարողանա սպառիչ և ճշգրիտ տեղեկություններ ստանալ սույն կանոնակարգի 7-րդ կետի համաձայն հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվության վերաբերյալ: Ընդհանուր կայքը կամ դրա առանձին մասերը կայքի վերակառուցման կամ ընկերության մեղքով առաջացած այլ պատճառներով չգործելու ժամկետը չի կարող ավել լինել քան 5 աշխատանքային օրը:

(9-րդ կետը փոփ. 31.08.10 թիվ 220-Ն)

10. Ընկերության կայքում հրապարակված տեղեկությունները ներկայացվում են համակարգված՝ ըստ սույն գլխով սահմանված բաժինների: Ընդ որում սույն գլխով սահմանված բաժինների վերնագրերը կարող են ձևափոխվել, սակայն այնպես, որ վերնագրերից ակնհայտ լինի տվյալ բաժնի բովանդակությունը:

11. Այն դեպքում, երբ ընկերության կայքում հղումներ կան այլ անձանց ինտերնետային կայքերին, ապա ընկերությունը այդ հղմանը զուգահեռ հրապարակում է նաև հայտարարություն այն մասին, որ նա պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

12. Ընկերության կողմից կայքում հրապարակման ենթակա տեղեկությունների բացակայության դեպքում նշվում է դրանց բացակայության վերաբերյալ:

13. Ընկերությունը իր կայքի գործարկման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում կայքի հասցեն: Կայքի հասցեի փոփոխության դեպքում կայքի նոր հասցեն տրամադրվում է Կենտրոնական բանկին փոփոխությունից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(13-րդ կետը փոփ. 31.08.10 թիվ 220-Ն)

14. Ընկերությունը կայքի յուրաքանչյուր էջի վրա` տեսանելի մասում նշում է կատարում, թե երբ է (ամսաթիվ/ամիս/տարի, ժամ, րոպե) թարմացվել տվյալ էջի տեղեկությունը:

(14-րդ կետը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

15. Ընկերությունները իրենց կողմից մատուցվող ծառայությունների սակագների, փոխարժեքների, միջնորդավճարների և այլ վճարների, ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների փոփոխության դեպքում փոփոխված տեղեկատվությունը տեղադրում են կայքում ոչ ուշ քան նոր սակագնով, փոխարժեքով, միջնորդավճարով կամ այլ վճարով, կամ փոփոխված պայմաններով ծառայության մատուցման պահը: Այն դեպքում, երբ ծառայությունը տարբեր ժամանակահատվածներում մատուցվում է տարբեր ծառայության մատուցման պայմաններով, սակագներով, փոխարժեքով, միջնորդավճարով կամ այլ վճարով, ապա կայքում դրանք նշվում են ըստ ժամակահատվածների (օր/ամիս/ տարի, ժամ:րոպե), որոնց համար կիրառելի են:

16. Ընկերության կայքի` հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջում (ընկերության կայքի գլխավոր (առաջին) էջ) անմիջականորեն (ոչ թափվող մենյուի միջոցով) ներկայացվում են հղումներ(լինքեր) առնվազն հետևյալ տեղեկությունները պարունակող էջերին.

1) Ընկերության մասին,

2) Հաշվետվություններ,

3) Մատուցվող ծառայություններ,

4) Բաժնետերեր և ներդրողներ (չի տարածվում դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների վրա),

5) Վերաապահովագրություն (միայն ապահովագրական ընկերությունների համար),

6) Գործակալներ (միայն ապահովագրական ընկերությունների և ֆոնդերի կառավարիչների համար),

7) Կարգավորում,

8) Հետադարձ կապ,

9) Հաճախորդի իրավունքները,

10) Ֆինանսական համակարգի հաշտարար,

11) Բյուրո (միայն ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունների համար),

12) Հաշվիչ (առկայության դեպքում):

(16-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 31.08.10 թիվ 220-Ն, խմբ. 16.08.11 թիվ 210-Ն)

16.1. Ընկերության կայքի` հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջում (ընկերության կայքի գլխավոր (առաջին) էջ) անմիջականորեն (ոչ թափվող մենյուի միջոցով) ֆոնդի կառավարիչը հրապարակում է հայտարարություն ֆոնդերի տեսակի փոփոխման, վերակազմակերպման, ինչպես նաև դրանց հետ կապված ֆոնդի կանոններում (կանոնադրությունում) կատարված փոփոխությունների` կենտրոնական բանկի կողմից գրանցման մասին` համապատասխանաբար իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելուց և կենտրոնական բանկում համապատասխան փոփոխությունները գրանցելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող աշխատանքային օրը: Ընդ որում, հայտարարության մեջ ներկայացվում է առնվազն տեղեկատվություն մասնակիցների, նրանց իրավունքների և պարտականությունների վրա ֆոնդերի տեսակների փոփոխության, վերակազմակերպման ազդեցության և հետևանքների մասին, և նշում այն մասին, թե երբ են ֆոնդի կանոնների (կանոնադրության) փոփոխություններն ուժի մեջ մտնում:

(16.1-ին կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն)

16.2. Վարկային կազմակերպության կայքի գլխավոր էջում պետք է հղում պարունակվի սույն կանոնակարգի 17-րդ կետում նշված վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ տեղեկատվությանը: Ընդ որում, սույն կետում նշված հղումը պետք է տեղադրվի վարկային կազմակերպության կայքի գլխավոր էջում` վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում և պետք է պահպանվի կայքի գլխավոր էջում մինչև Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունը որպես բանկ գրանցելու և լիցենզավորելու վերաբերյալ որոշում կայացնելու կամ այն մերժելու օրը:

(16.2-րդ կետը լրաց. 06.12.11 թիվ 331-Ն)

17. «Ընկերության մասին» բաժնում ներկայացվում են.

1) ընկերության առաքելությունը/գործունեության նպատակը,

2) ընդհանուր տեղեկություններ, որոնք առնվազն ներառում են ընկերության գործունեության պատմության ընթացքում հիմնադրման, վերակազմակերպման, անվանափոխության, գործունեության բնույթի փոփոխության և նման այլ իրադարձությունների մասին տեղեկություններ (նշել նաև այդ իրադարձությունների տարեթվերը): Այն վարկային կազմակերպությունները, որոնք նախատեսում են փոփոխել իրենց գործունեության տեսակը, Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում «Ընդհանուր տեղեկություններ» մասում պետք է տեղադրեն տեղեկատվություն առնվազն հետևյալի մասին.

ա. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման (գրանցվել և լիցենզավորվել որպես բանկ) որոշման մասին:

բ. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխմանը Կենտրոնական բանկի նախնական հավանության տրման ամսաթիվը:

գ. Որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու նպատակով Կենտրոնական բանկ դիմելու` վարկային կազմակերպության կողմից նախատեսվող մոտավոր ժամկետը:

դ. Հեռախոսահամար և (կամ) կապի այլ միջոցներ, որով հնարավոր է մանրամասն տեղեկություններ ստանալ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ:

3) ընկերության ներքին վարչակազմակերպական կառուցվածքը գծապատկերի տեսքով: Եթե ընկերությունը ընդգրկված է որևէ խմբի (այդ թվում` ֆինանսական խմբի), հոլդինգի, կոնցեռնի, միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա ներկայացվում է տվյալ խմբի, հոլդինգի, կոնցեռնի, միության կառուցվածքը՝ գծապատկերի տեսքով, կամ հղում համապատասխան ինտերնետային էջին, որտեղ առկա է այդ կառուցվածքի գծապատկերային նկարագրությունը,

3.1) Ֆինանսական խմբի պատասխանատու անձն իր ինտերնետային կայքում հրապարակում է ֆինանսական խմբի կազմը և կառուցվածքը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 19-ով սահմանված գծապատկերի, ինչպես նաև ներկայացնում հղում ֆինանսական խմբի անդամների պաշտոնական ինտերնետային կայքի գլխավոր էջերին,

4) ընկերության պետական գրանցման վկայականի և գործող լիցենզիայի(ների) պատճենները, ապահովագրական բրոքերների պետական ռեգիստրի գրանցման համարը,

5) ընկերության գլխամասի գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ինչպես նաև մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ցանկը՝ գտնվելու վայրերով, հեռախոսահամարներով և աշխատանքային ժամերով, ընկերության կողմից ֆինանսական ծառայությունների մատուցումը ապահովող ավտոմատ ինքնասպասարկող սարքերի` ավտոմատ գանձման մեքենաների (բանկոմատների), ինքնասպասարկման վճարային տերմինալների, արժույթի փոխանակման ավտոմատների ցանկը` հասցեներով,

6) ընկերության կանոնադրությունը՝ տվյալ պահին կատարված բոլոր փոփոխությունները և լրացումները ներառած (ինկորպորացրած) վիճակում: Ընդ որում, կանոնադրության տիտղոսաթերթի վրա պետք է նշվեն կանոնադրությունում կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների ընդունման և Կենտրոնական բանկի կողմից գրանցման ամսաթվերը, իսկ փոփոխված կամ լրացված կետերի ներքո նշվի այդ փոփոխությունների և լրացումների կատարման ամսաթվերը՝ հնարավորություն ընձեռելով կանոնադրությունը դիտել նախորդող յուրաքանչյուր ժամանակահատվածի դրությամբ,

7) ընկերության կողմից ընդունված գործարար վարվելակերպի և էթիկայի կանոնները (առկայության դեպքում):

8) Նշանակալից մասնակիցների վերաբերյալ ներկայացվում են.

ա. տվյալ տեսակի ընկերության գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն ուղղակի նշանակալից մասնակիցների անունը (անվանումը), ընկերությունում իրենց ունեցած մասնակցության չափը, մասնակցի գործունեության տեսակը (իրավաբանական անձանց համար),

բ. տվյալ տեսակի ընկերության գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն անուղղակի նշանակալից մասնակիցների անունը (անվանումը), անուղղակի նշանակալից մասնակցի գործունեության տեսակը, այն ուղղակի նշանակալից մասնակցի անունը (անվանումը), որի միջոցով մասնակիցը ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ կամ այն պահանջը, որի ուժով անձը (անուղղակի նշանակալից մասնակիցը) կարող է ազդել ընկերության (կամ ընկերության ուղղակի նշանակալից մասնակցի) որոշումների և գործունեության ուղղությունների վրա (օրինակ` խոշոր ավանդատու), առկայության դեպքում՝ նաև տվյալ ընկերությունում մասնակցության չափը,

գ. ապահովագրական բրոքերը ներկայացնում է նաև այն ընկերությունների ցանկը, գործունեության տեսակը, որոնց կանոնադրական կապիտալում ունի նշանակալից մասնակցություն,

դ. ընկերության դուստր ընկերությունների անվանումները և գործունեության ոլորտը,

ե. ֆինանսական խմբի պատասխանատու անձի ինտերնետային կայքում` ֆինանսական խմբի անդամների ուղղակի ու անուղղակի նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն (կարող են ներկայացվել հղումներ ֆինանսական խմբի անդամների ինտերնետային կայքերի տվյալ տեղեկություններին), այդ թվում` ֆինանսական խմբի իրական (վերջնական) շահառուների մասին տեղեկատվություն:

9) Ղեկավարների վերաբերյալ.

ա. ընկերության ղեկավարների ցանկը, անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը, տվյալ ընկերությունում զբաղեցրած պաշտոնը: Ապահովագրական բրոքերները նաև` ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձանց` Կենտրոնական բանկի ռեգիստրում գրանցման համարը: Ներդրումային ընկերությունները և ֆոնդի կառավարիչները նաև` մասնագիտական որակավորման վկայական ունեցող աշխատակիցների որակավորման (մատուցվող ծառայության) տեսակը:

բ. սույն ենթակետի «ա» պարբերության համաձայն ղեկավարների ցանկում առնվազն ընդգրկվում են ընկերության խորհրդի (խորհուրդ ձևավորելու դեպքում) անդամները և նախագահը, գործադիր տնօրենը (վարչության նախագահը), նրա տեղակալը (տեղակալները), գործադիր մարմնի անդամները, գլխավոր հաշվապահը, ներքին աուդիտի (առկայության դեպքում) ղեկավարը, ապահովագրական ընկերության կողմից նաև` պատասխանատու ակտուարները, ապահովագրական բրոքերի կողմից նաև` ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձինք, ներդրումային ընկերությունների կողմից նաև` ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ֆոնդի կառավարիչների կողմից` ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք:

10) Դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար պարտադիր է միայն սույն կետի (1), (2), (4), (5) ենթակետերում նշված տեղեկատվության ներկայացման պահանջը:

11) Վարկային կազմակերպությունը սույն կետի 2-րդ պարբերությունում նշված վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ տեղեկատվության մասին էլեկտրոնային փոստով տեղեկացնում է նաև իր հաճախորդներին (ովքեր հայտնել են վարկային կազմակերպությանը իրենց էլեկտրոնային փոստի մասին) Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(17-րդ կետը խմբ., լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, փոփ., լրաց. 06.12.11 թիվ 331-Ն, լրաց. 15.07.14 թիվ 202-Ն, 27.09.16 թիվ 162-Ն)

18. «Հաշվետվություններ» բաժնում ներկայացվում են ընկերության.

1) միջանկյալ (օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում) և տարեկան ֆինանսական հաշվետվությունները (ներառյալ կից ծանոթագրությունները) և արտաքին աուդիտորական ընկերության աուդիտորական եզրակացությունը: Ընդ որում ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության հրապարակումը պետք է բավարարի սույն կանոնակագի 8-րդ գլխում սահմանված պահանջներին:

2) Հղումներ ընկերության` հաշվետու տարվան նախորդ երեք տարիների տարեկան ֆինանսական հաշվետվություններին (առկայության դեպքում):

3) հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունը եռամսյակային կտրվածքով մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (չի տարածվում դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների, կենտրոնական դեպոզիտարիայի վրա),

4) հղումներ նորմատիվների վերաբերյալ նախորդ եռամսյակների հաշվետվություններին (առնվազն նախորդ 4 եռամսյակների կտրվածքով) (չի տարածվում դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների, կենտրոնական դեպոզիտարիայի վրա),

5) գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (առկայության դեպքում):

(18-րդ կետը փոփ. 31.08.10 թիվ 220-Ն)

19. Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները հրապարակում են`

1) բանկերը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի (իսկ ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում՝ սույն կանոնակարգի հավելված 2-ով)

2) ապահովագրական ընկերությունները` համաձայն սույն կարգի հավելված 3-ի (իսկ ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում՝ սույն կարգի հավելված 4-ի)

3) ներդրումային ընկերությունները` համաձայն սույն կանոնակարգի հավելված 5-ի, իսկ ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 6-ի

4) վարկային կազմակերպությունները` համաձայն սույն կանոնակարգի հավելված 7-ի: Ընդ որում, այն վարկային կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտայի միջոցով չեն ներգրավում փոխառություններ, ապա հրապարակում են հավելված 7-ի հաշվետվության միայն «Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի նվազագույն չափը» և «Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը» տողերը և տեղեկատվություն այն մասին, որ իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտայի միջոցով փոխառություններ չեն ներգրավում, հետևաբար մնացած հիմնական տնտեսական նորմատիվները իրենց վրա չեն տարածվում:

5) ֆոնդի կառավարիչները` համաձայն սույն կանոնակարգի հավելված 10-ի, իսկ ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 11-ի:

(19-րդ կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն)

20. Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունում ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից հաստատված հիմնական տնտեսական նորմատիվների փաստացի և թույլատրելի մեծությունները: «Փաստացի մեծությունը» սյունակում ամսական հաշվարկվող նորմատիվների համար արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա նորմատիվի փաստացի մեծությունը: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը» սյունակում արտացոլվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվետու ժամակաշրջանի համար նորմատիվների թույլատրելի մեծությունը: «Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը» սյունակում արտացոլվում է յուրաքանչյուր նորմատիվի գծով խախտումների քանակը, իսկ եթե խախտում առկա չէ, համապատասխան տողում լրացվում են «խախտում առկա չէ» բառերը:

21. Բանկերի համար` Կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափի գծով «Փաստացի մեծությունը» սյունակը չի լրացվում: Պարտադիր պահուստավորման նորմատիվը հաշվարկելիս վերջին ժամանակաշրջան է համարվում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված պարտադիր պահուստավորման օրացույցի վերջին 28 կամ 35 օրերը:

21.1. Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցության նորմատիվները ներկայացվում են ըստ ԱՄՆ դոլարի, Եվրոյի և Ռուսական ռուբլու` անկախ վերջիններիս արժեքից, իսկ մնացած արտարժույթների գծով լրացվում է միայն «Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը» սյունը:

(21.1-ին կետը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

22. Եթե ընկերության արտաքին աուդիտի եզրակացությամբ ճշգրտված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների համաձայն ընկերությունը խախտել է հիմնական տնտեսական նորմատիվ (նորմատիվներ), ապա ընկերությունը վերահրապարակում է այն եռամսյակների ճշգրտված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները, որոնցում հրապարակվող հաշվետվությունների ճշգրտման արդյունքում առաջացել է նորմատիվի (նորմատիվների) խախտումը: Ընդ որում, սույն կետով սահմանված պահանջը գործում է այն դեպքերում, երբ հրապարակվող հաշվետվությունների ճշգրտման պատճառը եղել էր հաշվապահական հաշվառման սխալը:

23. Սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված հաշվապահական հաշվառման սխալ չի համարվում Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների, Միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման», Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման», Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման» կարգերի դրույթների միջև առկա տարբերությունների հետևանքով առաջացած շեղումները:

24. «Մատուցվող ծառայություններ» բաժնում ներկայացվում են ընկերության կողմից փաստացի մատուցվող ծառայությունների վերաբերյալ սույն կանոնակարգի 9-րդ գլխով սահմանված տեղեկությունները: Ընդ որում.

1) Մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ըստ թիրախային խմբերի կամ նպատակային շուկաների, եթե ընկերության կողմից որդեգրվել է նման քաղաքականություն: Օրինակ, ծառայություններ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, խոշոր ձեռնարկություններին:

2) Ընկերության կողմից որևէ ծառայության մատուցումը կամ մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր կամ ընդմիշտ դադարեցվելու դեպքում նաև տեղադրվում է հայտարարություն, որը պարունակում է դադարեցված մատուցվող ծառայության անվանումը (ծառայության դադարեցման դեպքում) կամ գործունեությունը դադարեցրած մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը, ինչպես նաև դադարեցման պատճառը կամ համառոտ բնութագիրը, դադարեցման ժամանակահատվածը, հեռախոսահամար և(կամ) կապի այլ միջոցներ, որով հնարավոր է մանրամասն տեղեկություններ ստանալ դադարեցված ծառայության(ների) վերաբերյալ, նշում այն մասին, թե ինչ այլընտրանքային միջոցներով սպառողը կարող է օգտվել տվյալ ծառայությունից(ներից): Ժամանակավոր դադարեցման դեպքում հայտարարությունը տեղադրվում է ժամանակավոր դադարեցման ողջ ժամանակահատվածի ընթացքում, ընդմիշտ դադարեցման դեպքում` դադարեցումից հետո 3 ամսվա ընթացքում:

3) Սպառողական վարկերի, հիփոթեքային վարկերի, ավանդների, վճարային քարտերի մասին տեղեկություն պարունակող էջերում հղում է կատարվում «Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգին:

(24-րդ կետը լրաց. 07.08.12 թիվ 212-Ն)

25. «Բաժնետերեր և ներդրողներ» բաժնում ներկայացվում են.

1) Ընկերության թողարկած արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Կենտրոնական բանկի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի համաձայն ինտերնետում բացահայտման ենթակա տեղեկատվությունը:

2) Կանոնադրական կապիտալի փոփոխության մասին տեղեկատվությունը` այդ փոփոխությունը Կենտրոնական բանկի կողմից գրանցելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3) Եթե ընկերությունը արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում չի իրականացնում, ապա ներկայացվում է սույն կետում նշված տեղեկատվությունը.

ա. Տարեկան ընդհանուր ժողովի, ինչպես նաև բաժնետերերի (մասնակիցների) ժողով հրավիրելուն առնչվող տեղեկատվություն` օրենքով սահմանված կարգով:

բ. Ընթացիկ տարվա ընթացքում շահութաբաժիններ վճարելու մասին որոշումը (որոշումները) և հղումներ նախորդ տարիներին ընդունված նմանատիպ որոշումներին (առնվազն վերջին երեք տարվա կտրվածքով):

գ. Շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերը (առկայության դեպքում)։

դ. Հայտարարություն յուրաքանչյուր մասնակցի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունների ստացման (ծանոթանալու) հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի, ժամկետի, տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարի մասին: Ընդ որում հայտարարությունում հղում է կատարվում այն իրավական ակտին և ակտի հոդվածին, համաձայն որի ծագում է նման իրավունքը և այն հասցեին, որտեղ տեղադրված է համապատասխան օրենքը:

Օրինակ` ««ԱԱԱ» բանկի յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել` www.AAAbank.am/legislation/ bankslaw.ppt հասցեում:

Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով` investor@aaa.am, կամ փոստով` «ԱԱԱ» բանկ …» հասցեով:»

ե. Խորհրդի անդամների (խորհրդի առկայության դեպքում), գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում ընկերությունից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ` պարգևատրումների, ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը: Ընդ որում, ընկերությունը կարող է սահմանափակել այդ տեղեկության ընթերցման հնարավորությունը, օրինակ՝ գաղտնաբառերի կիրառման միջոցով: Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները հասանելի են դարձվում ընկերության բոլոր բաժնետերերին (մասնակիցներին):

զ. մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հաշվետու եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում ընկերության խորհրդի և գործադիր մարմնի անդամների, գլխավոր հաշվապահի և նրանց հետ փոխկապակցված անձանց, նշանակալից մասնակցիների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ կապված հետևյալ տեղեկատվությունը (Ընդ որում, ընկերությունը կարող է սահմանափակել այդ տեղեկության ընթերցման հնարավորությունը, օրինակ՝ գաղտնաբառերի կիրառման միջոցով: Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները հասանելի են դարձվում ընկերության բոլոր բաժնետերերին (մասնակիցներին):).

ա. ընկերությունից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) չափը (մեկ թվով), կշռված տոկոսադրույքը և այն ժամանակահատվածը, որի համար հաշվարկված է այդ տեղեկատվությունը: Պարտավորությունները գործող վարկային քարտերի/գծերի և օվերդրաֆտների գծով կարող են ընդգրկվել միջին ամսական մեծությամբ

բ. ապահովագրական ընկերության հետ կնքած ապահովագրական պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը, ապահովագրական սակագինը և ապահովագրական հատուցման մեծությունը:

4) Եթե ընկերությունը արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում չի իրականացնում, չունի փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներ և չի ցանկանում հրապարակել սույն կանոնակարգի 25-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ապա ընկերությունը հրապարակում է ընկերության քաղաքականությունը արտահայտող հայտարարություն այն մասին, որ չի հրապարակում ընկերության վերաբերյալ նշված տեղեկատվությունը և չհրապարակման պատճառները:

(25-րդ կետը խմբ. 31.08.10 թիվ 220-Ն)

26. «Վերաապահովագրություն» մասում ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը (համաձայն սույն կարգի հավելված 8-ի

1) վերաապահովագրողի անվանումը,

2) միջազգային վարկանշող կազմակերպության կողմից ստացված ֆինանսական վարկանիշը կամ գրանցման երկրի կարգավորող մարմնի կողմից տրված այլ վարկանիշը,

3) վերաապահովագրողին վարկանշող կազմակերպության անվանումը,

4) վերաապահովագրողի ռեզիդենտությունը (գրանցման երկիրը),

5) վերաապահովագրողի ինտերնետային կայքը:

27. «Գործակալներ» մասում ներկայացվում են տվյալ ընկերության (ֆոնդի) անունից և հաշվին հանդես եկող գործակալների մասին տեղեկատվություն, այդ թվում գործակալի`

1) անունը, ազգանունը կամ անվանումը (իրավաբանական անձանց համար),

2) կենտրոնական բանկում ռեգիստրի համարը (միայն ապահովագրական ընկերությունների համար, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնող անձանց),

3) լիցենզիայի համարը (միայն ֆոնդերի գործակալների համար),

4) ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալին տրված լիազորությունները, ներառյալ` ապահովագրական միջնորդության գործառույթները, ապահովագրության դասերը, ապահովագրավճարների և (կամ) ապահովագրական հատուցումների սահմանաչափերը,

5) ֆոնդի կառավարչի կողմից ֆոնդի գործակալին տրված լիազորությունները` ինչպես նաև այն բոլոր ֆոնդերը, որոնց գործակալ է հանդիսանում տվյալ գործակալը, ֆոնդի կառավարչի և ֆոնդի գործակալի միջև կնքված պայմանագրի ժամկետները,

6) հղում գործակալի ինտերնետային կայքին (առկայության դեպքում),

7) գործակալի կապի տվյալները (գործակալի գտնվելու (բնակության) վայր, հեռախոս, աշխատանքային ժամերը):

(27-րդ կետը խմբ. 16.08.11 թիվ 210-Ն)

28. «Կարգավորում» մասում հրապարակում են հիմնական օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի ցանկը, որոնցով կարգավորում են ընկերության կողմից ծառայությունների մատուցումը:

29. «Հետադարձ կապ» մասում ներկայացվում են այն հեռախոսահամար(ներ)ը, էլեկտրոնային հասցեն(ները), փոստային հասցեն(եր) և այլ կապի միջոցներ, որով սպառողները կարող են կապ հաստատել ընկերության հետ: Եթե ընկերության կողմից մատուցվող ծառայությունը հաճախորդին ուղղակիորեն (ոչ միջնորդավորված) մատուցվում է այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից` ապա այդ անձանց կամ կազմակերպությունների կապի տվյալները (oրինակ, եթե ապահովագրական ընկերությունը վաճառում է իր ապահովագրության պայմանագրերը ապահովագրական գործակալների միջոցով, կամ բանկը գրավի գնահատումը իրականացնում է անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող կոնկրետ անձանց հետ, կամ ապահովագրական ընկերությունը ապահովագրական հատուցումները սպառողներին անկանխիկ վճարում է կոնկրետ բանկի միջոցով, իսկ, օրինակ, SWIFT-ի միջոցով բանկի կողմից փոխանցումների իրականացման դեպքում թղթակից բանկերը չեն նշվում, քանի որ ծառայությունը հաճախորդին ուղղակիորեն չէ մատուցվում):

30. «Հաճախորդի իրավունքները» բաժնում ներկայացվում են.

1) Հաճախորդի բողոք-պահանջների վերաբերյալ, այդ թվում`

ա. հղում բողոք-պահանջները կարգավորող ներքին իրավական ակտին(երին),

բ. հեռախոսահամար(ներ)ը, էլեկտրոնային հասցեն(ները), փոստային հասցեն(եր) և այլ կապի միջոցներ, որով հաճախորդները կարող են բողոք-պահանջ ներկայացնել ընկերությանը,

գ. հայտարարություն այն մասին, որ ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: Այն դեպքում, երբ ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, նշում այդ մասին (համաձայն` հավելված 9-ի):

2) Հայտարարություն ցանկացած անձի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի, ժամկետի, տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարի մասին: Ընդ որում հայտարարությունում հղում է կատարվում այն իրավական ակտին և ակտի հոդվածին, համաձայն որի ծագում է նման իրավունքը: 

Օրինակ` «Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու ««ԱԱԱ» ԲԲԸ բանկի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

ա. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Օրենքը կարող եք գտնել` www.AAAbank.am/legislation/bankslaw.ppt: Վճարը` թղթային մեկ տպագիր էջը

3 դրամ, էլեկտրոնային առաքման դեպքում` անվճար:

բ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները: Վճարումը` անվճար: Ժամկետը` դիմումը ստանալուն հաջորդող աշխատանքային օրը:

գ. Վերոնշված տեղեկություններ բանկը տրամադրում է մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ եթե տեղեկատվության կողքին այլ ժամկետ չի նշված: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով` investor@aaa.am, կամ փոստով` «ԱԱԱ» բանկ … հասցեով:»

(30-րդ կետը խմբ. 16.08.11 թիվ 210-Ն)

30.1. «Ֆինանսական համակարգի հաշտարար» բաժնում ներկայացվում են.

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գտնվելու վայրը,

2) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատանքային ժամերը, կապի միջոցները,

3) Հղում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ինտերնետային կայքին:

(30.1-ին կետը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

30.2. «Բյուրո» բաժնում ներկայացվում են.

1) Բյուրոյի գտնվելու վայրը,

2) Բյուրոյի աշխատանքային ժամերը, կապի միջոցները,

3) Հղում Բյուրոյի ինտերնետային կայքին:

(30.2-րդ կետը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

30.3. «Հաշվիչ» բաժնում ներկայացվում են ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագների, տոկոսադրույքների և այլ հաշվիչներ: Ընդ որում, ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունների համար`

1) ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների հաշվիչում ներառվող հարցադրումները, դրանց պատուհանների բացատրությունները պետք է լինեն հստակ և միանշանակ,

2) ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների հաշվիչի բաժնում ներկայացվում են նաև կապի միջոցներ, որով սպառողները կարող են պարզաբանումներ ստանալ ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների հաշվիչի հետ կապված հարցերի վերաբերյալ:

(30.3-րդ կետը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

ԳԼՈՒԽ 4.1.

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

(գլուխը լրաց. 07.08.12 թիվ 212-Ն)

30.4 Ընկերությունները «Ֆինանսական օգնական» համակարգում (այսուհետ՝ Համակարգ) հրապարակում են իրենց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, ընդ որում՝

1) բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը հրապարակում են սպառողական, հիփոթեքային և գյուղատնտեսական վարկերի, ավանդների, վճարային քարտերի և դրամական փոխանցումների մասին տեղեկատվություն,

2) վարկային կազմակերպությունները հրապարկում են սպառողական, հիփոթեքային և գյուղատնտեսական վարկերի մասին տեղեկատվություն,

3) դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունները հրապարակում են դրամական փոխանցումների մասին տեղեկատվություն:

Համակարգում տվյալները լրացվում են սույն կանոնակարգի Հավելված 14-ով սահմանված կարգով:

(30.4-րդ կետը խմբ. 03.11.15 թիվ 229-Ն)

30.5 Համակարգն օգտագործելու և Համակարգում տվյալներ լրացնելու նպատակով ընկերությունները օգտվում են Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքանունից և ծածկագրից: Ընդ որում` մուտքանուն և ծածկագիր ստանալու համար ընկերությունները նախապես գրությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում Հավելված 14-ի 1-ին կետով սահմանված տեղեկատվությունը:

(30.5-րդ կետը խմբ. 03.11.15 թիվ 229-Ն)

30.6. Համակարգում ծառայությունների վերաբերյալ տվյալների թարմացումը կատարվում է ըստ անհրաժեշտության` մուտքագրված որևէ պայմանի փոփոխության, նոր պայմանի ավելացման կամ պակասեցման դեպքում: Ընդ որում` փոփոխված պայմանները համակարգ են մուտքագրվում ոչ ուշ, քան տվյալ պայմանի ուժի մեջ մտնելու օրը բացառությամբ այն դեպքերի, երբ նոր պայման (տվյալ) ավելացնելու տեխնիկածրագրային հնարավորության ապահովումը գտնվում է 30.7 կետով սահմանված գործընթացում:

(30.6-րդ կետը լրաց. 03.11.15 թիվ 229-Ն)

30.7 Եթե ընկերությունը ցանկանում է Համակարգում ավելացնել դրանում չնախատեսված որևէ նոր պայման (տվյալ) կամ Համակարգում առկա ծառայությունների նոր տեսակ, որոնք պահանջում են Համակարգում տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացում (օրինակ՝ լրացման նոր դաշտեր, հաշվարկման նոր բանաձևերի կիրառում և այլն), ապա վերջինիս հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում Կենտրոնական բանկ` տեղեկացնելով այդ մասին: Կենտրոնական բանկը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընկերությանը պատասխան գրություն է ուղարկում, որն առնվազն ներառում է Կենտրոնական բանկի՝

1) հստակ դիրքորոշումը՝ ապահովել կամ չապահովել տվյալ պայմանի (տվյալի) Համակարգում առկա ծառայությունների նոր տեսակի ավելացման տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացման հնարավորությունը,

2) դիրքորոշման պատճառաբանությունը,

3) տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացման ապահովման դեպքում վերջինիս կատարման ժամկետը՝ հիմք ընդունելով տեխնիկական հնարավորությունները:

(30.7-րդ կետը խմբ. 03.11.15 թիվ 229-Ն)

(գլուխը լրաց. 07.08.12 թիվ 212-Ն)

Գ Լ ՈՒ Խ  5

ՄԱՄՈՒԼ

31. Ընկերությունը սույն կանոնակարգով և օրենքով սահմանված ժամկետներում առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում (եթե օրենքով այլ տպաքանակ սահմանված չէ) հրապարակում է.

1) աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը (եթե արտաքին աուդիտի պահանջը սահմանված է օրենքով) և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, բացառությամբ կից ծանոթագրությունների: Ընդ որում ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության հրապարակումը պետք է բավարարի սույն կանոնակագի 8-րդ գլխում սահմանված պահանջներին: Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը չի տարածվում վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:

2) Ընկերության թողարկած արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Ազդագրի և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի համաձայն մամուլում բացահայտման ենթակա տեղեկատվությունը:

3) Կանոնադրական կապիտալի փոփոխության մասին տեղեկատվությունը` այդ փոփոխությունը Կենտրոնական բանկի կողմից գրանցելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում (սույն ենթակետի պահանջը չի տարածվում վճարահաշվարկային կազմակերպությունների և Կենտրոնական դեպոզիտարիայի վրա):

4) ֆոնդի կառավարիչների համար` հայտարարություն ֆոնդերի տեսակի փոփոխման, վերակազմակերպման, ինչպես նաև դրանց հետ կապված ֆոնդի կանոններում (կանոնադրությունում) կատարված փոփոխությունների` կենտրոնական բանկի կողմից գրանցման մասին` համապատասխանաբար իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելուց և կենտրոնական բանկում համապատասխան փոփոխությունները գրանցելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, ընդ որում պետք է նշվեն կապի միջոցները, որոնցով հնարավոր է ստանալ լրացուցիչ տեղեկատվություն:

5) վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կանոնակարգի 17-րդ կետի` վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխմանը Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(31-րդ կետը խմբ. 31.08.10 թիվ 220-Ն, լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, 06.12.11 թիվ 331-Ն)

32. Ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են համաձայն սույն գլխի և սույն կանոնակարգի 8-րդ գլխի:

33. Հաշվետվություններին կից՝ ընկերությունները մամուլում հրապարակում են իրենց կայքի հասցեն՝ նշելով, որ այնտեղ է գտնվում ընկերության ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը (ներառյալ կից ծանոթագրությունները):

34. Օրենքով և սույն կարգով սահմանված` մամուլում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակելուց հետո հնգօրյա ժամկետում ընկերությունները Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությանը ներկայացնում են այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը և ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթի էլեկտրոնային տարբերակը:

Գ Լ ՈՒ Խ  6

ԳՈՎԱԶԴ

35. Ընկերության գովազդը, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարունակում է որևէ սակագին և (կամ) ծառայության մասին տեղեկություն, պետք է առնվազն պարունակի.

1) գովազդատու ընկերության կայքի հասցեն,

2) ընկերության հետ հաղորդակցման տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե կամ այլն)։

36. Ընկերություններն իրավունք չունեն իրենց գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ իրենց անունից արված որևէ հայտարարության մեջ oգտագործելու ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ ընկերության վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ ընկերության ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

37. Գովազդը չպետք է ազդեցություն ունենա գովազդվող ծառայության կամ կազմակերպության նկատմամբ սպառողի վերաբերմունքի վրա՝ անճշտության, անորոշության, չափազանցության կամ թերներկայացման միջոցով:

38. Գովազդում առկա անվանումները, տեքստերը, հղումները, կանխատեսումները, բնութագրումը կամ գովասանքը, ծառայության վերաբերյալ հատուկ տեղեկությունները և նախազգուշացումները ներկայացվում են հստակ, չպետք է լինեն անհասկանալի և ինչ-որ ձևով քողարկված լինեն գովազդի բովանդակության, դիզայնի, կառուցվածքի կամ ներկայացման միջոցով:

39. Գովազդում առկա տողատակի ծանոթագրությունները կամ մանր շարվածքով տեքստերը ընթեռնելի լինելու համար ներկայացվում են բավարար մեծությամբ: Առկայության դեպքում հղում է կատարվում համապատասխան աղբյուրին մանրամասներին ծանոթանալու համար:

40. Եթե գովազդում ներկայացվում են մեկից ավելի ծառայություններ, ապա անհրաժեշտ է հստակորեն տարանջատել յուրաքանչյուր ծառայության տարբեր հատկանիշներն այնպես, որ սպառողը կարողանա ծառայությունները հստակ տարբերակել միմյանցից:

Գ Լ ՈՒ Խ  7

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ

41. Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են դարձվում սպառողների համար ընկերության գործունեության վայրում՝ առանձին տեղեկատվական ամփոփագրերի ձևով:

42. Ընկերության կողմից հաստատված յուրաքանչյուր տեղեկատվական ամփոփագիր յուրաքանչյուր ծառայության (պայմանագրի) վերաբերյալ պարունակում է.

1) սույն կանոնակարգի գլուխ 9-ում սահմանված տեղեկությունը,

2) տեղեկություն այն մասին, թե որտեղ (կայքի հասցե, հեռախոսահամար, կամ կապի այլ միջոց) կարելի է ծանոթանալ ծառայության ամբողջական պայմանները,

3) եթե տվյալ ամփոփագրում նշված ծառայությունը սահմանված պայմաններով ունի գործողության ժամկետ, ապա ամփոփագրի դիմային էջում նշվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում տվյալ ծառայությունը ուժի մեջ է: Եթե ամփոփագրի հրապարակման պահին հայտնի չէ, թե ամփոփագրում նշված ծառայությունը մինչև որ ժամկետը կգործի, ապա ամփոփագրի դիմային էջի վրա նշվում է ամփոփագրի հրապարակման ամիսը և տարեթիվը, ինչպես նաև նշում, որ ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել և մանրամասների համար ում և ինչ կապի միջոցներով կարող են դիմել:

42.1. ԱՊՊԱ-ի վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը, բացի սույն կանոնակարգի 42-րդ կետով նախատեսված տեղեկություններից, ներառում են նաև.

1) Բյուրոյի գտնվելու վայրը, աշխատանքային ժամերը, կապի միջոցները, Բյուրոյի ինտերնետային կայքի հասցեն,

2) ընկերության` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող մասնաճյուղերի և (կամ) գործակալների ցանկը, որը պարունակում է այդ մասնաճյուղերի (գործակալների) գործունեության վայրի հասցեները, աշխատանքային ժամերը և կապի միջոցները, ինչպես նաև հայտարարություն այն մասին, որ այդ ցանկը վերջնական չէ ու կարող է փոփոխվել, և ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է անմիջապես դիմել ընկերությանը կամ այցելել ընկերության տնային էջ:

(42.1-ին կետը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

43. Տեղեկատվական ամփոփագրերը կարող են լինել յուրաքանչյուր ծառայության համար առանձին: Միասնական մեկ ամփոփագրի ձևով ներկայացնելու դեպքում ամփոփագիրը պարունակում է յուրաքանչյուր ծառայության (պայմանագրի) վերաբերյալ օրենքով և սույն կանոնակարգով սահմանված տեղեկատվությունը առանձին:

Գ Լ ՈՒ Խ  7.1.

 (գլուխը լրաց. 18.11.14 թիվ 309-Ն)

ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

43.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը և վարկային կազմակերպությունները բոլոր սպառողների համար յուրաքանչյուր սպառողական վարկի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են առանձին թերթիկի ձևով` համաձայն Հավելված 15-ի (վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում՝ համաձայն Հավելված 17-ի), ապահովում են դրա առկայությունը և հասանելիությունը ընկերության ինտերնետային կայքում և գործունեության վայրում ու տրամադրում են հաճախորդի կողմից դրսևորված հետաքրքրության և (կամ) պահանջի դեպքում:

43.2. Ընդհանրական թերթիկը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) ընկերության լրիվ անվանումը և կապի միջոցները (հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե),

2) վարկի էական պայմանները, այդ թվում՝

ա. վարկի տեսակը,

բ. վարկի գումարի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը,

գ. վարկի տրամադրման նվազագույն և առավելագույն ժամկետները,

դ. վարկի անվանական և փաստացի տարեկան տոկոսադրույքները: Ընդ որում` տրվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով նշում, որում բացատրվում է անվանական և տարեկան փաստացի տոկոսադրույքների տարբերությունը,

3) եթե վարկառուի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա ապահովվածության մասում նշվում է՝

ա. գրավի տեսակը,

բ. երաշխավորության մասին,

4) այլ պայմանները, այդ թվում՝

ա. «վարկ հարաբերած գրավի արժեք» առավելագույն ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ (գրավի առկայության դեպքում),

բ. մայր գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականությունը (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

գ. վարկով ձեռք բերվող ապրանքի, ծառայության կամ աշխատանքի կատարման համար վճարվող կանխավճարի և վարկի գումարի տոկոսով արտահայտված հարաբերության նվազագույն և առավելագույն մեծությունները (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

դ. վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում՝ արտոնյալ ժամկետը («գրեյս պերիոդ»), հաշվի նվազագույն շարժը և վճարման կարգը, չօգտագործված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսադրույքը,

5) վարկառուի կողմից ընկերության պարտադիր վճարման ենթակա վճարների չափը և պարբերականությունը,

6) վարկառուի իրավունքներ մասում ներկայացվում են տեղեկություններ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագիրը լուծելու՝ սպառողի իրավունքի և 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու՝ սպառողի իրավունքի վերաբերյալ,

7) վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր բացասական հետևանքները մասում ներկայացվում է պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը և կիրառման դեպքերը, ինչպես նաև նշում վարկառուի կողմից պարտավորությունների կատարման դեպքում մարումների հերթականության և այլ հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, այդ թվում՝

ա. գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ,

բ. վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորության վերաբերյալ,

գ. վարկառուի վերաբերյալ տեղեկատվությունը «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վարկային բյուրոյին տրամադրման վերաբերյալ,

8) վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

9) ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը, վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու և վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը,

10) երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվությունը:

43.3 Ընդհանրական թերթիկում տվյալները լրացվում են լրացման ուղեցույցի օգնությամբ՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի: Վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում Ընդհանրական թերթիկը լրացվում է՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի: Լրացման ուղեցույցը նախատեսված է միայն ընկերության համար և չի տրամադրվում վարկառուին:

43.4 Եթե Ընդհանրական թերթիկում նշված վարկն ունի գործողության ժամկետ, ապա Ընդհանրական թերթիկի դիմային էջում նշվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում տվյալ պայմաններն ուժի մեջ են: Եթե Ընդհանրական թերթիկի հրապարակման պահին հայտնի չէ, թե նշված վարկը մինչև որ ժամկետը կգործի, ապա Ընդհանրական թերթիկի դիմային էջի վրա նշվում է հրապարակման ամիսը և տարեթիվը:

43.5 Ընկերությունը չի կարող փոխել Ընդհանրական թերթիկի տեքստը և դիզայնը, սակայն կարող է ավելացնել իր լոգոն՝ ելնելով մարքետինգային քաղաքականությունից:

43.6 Ընկերությունը սպառողին տվյալ վարկի գծով, բացի սույն կանոնակարգի 43.2 կետով սահմանված տեղեկատվությունից, լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու դեպքում այն կցում է Ընդհանրական թերթիկին:

43.7 Ընդհանրական թերթիկը յուրաքանչյուր վարկատեսակի համար առանձին է: Միասնական մեկ թերթիկի ձևով ներկայացնելու դեպքում թերթիկը պարունակում է յուրաքանչյուր վարկի վերաբերյալ օրենքով և սույն կանոնակարգով սահմանված տեղեկատվությունը առանձին:

43.8 Ընդհանրական թերթիկում սպառողական վարկի էական պայմանների փոփոխության դեպքում դրանք տեղադրվում (փակցվում) են գործունեության վայրում ոչ ուշ, քան այդ պայմանների կամ դրանցում փոփոխությունների ուժի մեջ մտնելը:

43.9 Ընկերությունը վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը սպառողին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

(գլուխը լրաց. 18.11.14 թիվ 309-Ն)

Գ Լ ՈՒ Խ  8

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44. Ընկերությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների ուղեցույցների և/կամ լիազոր մարմնի կողմից հաստատված իրավական ակտերի:

45. Տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը հրապարակվում են ֆինանսական տարվա ավարտից հետո 120-օրյա ժամկետում, իսկ միջանկյալ հաշվետվությունները` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

46. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում ընկերությունը հրապարակում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Ցանկության դեպքում ընկերությունը կարող է հրապարակել նաև առանձին հաշվետվությունները:

Գ Լ ՈՒ Խ  9

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

47. Տեղեկատվական ամփոփագրերում և (կամ) ինտերնետային կայքում` մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս ընկերությունները ներկայացնում են իրենց կողմից մատուցվող յուրաքանչյուր ծառայության մասին էական տեղեկությունները, սակագները, ծառայությունների մատուցման պայմանները, ինչպես նաև այն կապի միջոցները (հեռախոսահամարները և (կամ) ինտերնետի կայքի հասցեն), որոնցով կարելի է սպառիչ տեղեկություններ ստանալ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև սույն գլխում ներկայացված տեղեկատվությունը: Ընդ որում`

1) հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու, կամ որոշ գործողություններ կատարելու (չկատարելու) դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են աչքի ընկնող և առանձնացված ձևով` այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով:

2) այն տեղեկությունները, որոնց վրա հաճախորդների կողմից ուշադրություն չդարձնելը տարածված է գործնականում և (կամ) հաճախակի բողոքների առարկա է, ներկայացվում են աչքի ընկնող և առանձնացված ձևով` այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով:

3) Կապի միջոցներից օգտվելը հաճախորդի համար վճարովի լինելու դեպքում նշում է կատարվում այդ, ինչպես նաև վճարի չափի մասին:

4) Եթե ընկերությունը մատուցում է ծառայություններ ընկերության կողմից հաստատված ծառայության ընդհանուր պայմանների հիման վրա, ապա այդ պայմանները ներկայացվում են ծառայության պայմանների հետ:

5) Կենսաթոշակային ֆոնդերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է այլ ֆոնդերից առանձնացված ձևով:

(47-րդ կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն)

48. Վարկերի և փոխառությունների (այսուհետ` վարկ) գծով տեղեկություններում ներկայացվում է նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը՝

1) վարկավորվող գումարի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը,

2) վարկի տրամադրման նվազագույն և առավելագույն ժամկետները ըստ արժույթի և (կամ) առկայության դեպքում ըստ այլ գործոնների,

3) վարկի արժույթը,

4) մայր գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականությունը (ամսական, եռամսյակային, կիսամյակային, այլ),

5) վարկի անվանական և սպառողական կրեդիտների դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքները ըստ արժույթի և առկայության դեպքում ըստ այլ գործոնների (օրինակ՝ ավտոմեքենաների ձեռքբերման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքը տարբեր է հին ու նոր, կամ տարբեր մակնիշի ավտոմեքենաների համար): Ընդ որում տրվում է աչքի ընկնող նշում, որում բացատրվում է անվանական և տարեկան փաստացի տոկոսադրույքների տարբերությունը (օրինակ` «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ…:»),

6) վարկերի տոկոսագումարի հաշվարկման կարգը՝ այդ թվում նշելով՝ տոկոսադրույքը կիրառվում է մայր գումարի, թե նվազող մնացորդի նկատմամբ, տոկոսագումարների հաշվարկի ներկայացուցչական օրինակ,

7) անվանական տոկոսադրույքի փոփոխություն նախատեսելու դեպքում` նշում այդ մասին, փոփոխման կարգն ու պայմանները: Ընդ որում նշումը ներկայացվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով` այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով (օրինակ` «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»),

8) ապահովության (գրավի) տեսակը, եթե նման պահանջ առկա է,

9) «վարկ հարաբերած գրավի արժեք» առավելագույն ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ (գրավի առկայության դեպքում),

10) վարկով ձեռք բերվող ապրանքի, ծառայության կամ աշխատանքի համար վճարվող կանխավճարի և վարկի գումարի տոկոսով արտահայտված հարաբերության նվազագույն մեծությունը: Եթե կանխավճարի չափը տարբերվում է՝ կախված վարկավորվող գույքի հատկանիշներից կամ այլ գործոններից, ապա «կանխավճար/վարկի գումար» հարաբերությունը նշվում է ըստ այդ գործոնների:

11) Վարկավորման համար վարկառուի (կրեդիտառուի) կողմից ընկերության պարտադիր վճարման ենթակա վճարների ցանկը և դրանց չափը (միջակայքը),

12) վարկառուի կողմից վարկավորման համար երրորդ անձանց (այդ թվում` պետական մարմինների) կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից (օրինակ` գույքի գնահատում, ապահովագրություն) օգտվելը պարտադիր պայման լինելու դեպքում նշում այդ մասին: Այլ օժանդակ ծառայություններից օգտվելը պարտադիր լինելու դեպքում այդ ծառայությունների գինը (գնի միջակայքը),

13) վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը և կիրառման դեպքերը, ինչպես նաև նշում հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ: Ընդ որում նշումը ներկայացվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով` այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով, այդ թվում`

ա. գրավի բռնագանձման վերաբերյալ (օրինակ` «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ»:

բ. վարկային ռեգիստրի վերաբերյալ (օրինակ` «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ»:

գ. Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը (առկայության դեպքում):

14) վարկի գումարի տրամադրման եղանակները (օրինակ` կանխիկ, անկանխիկ վճարում, այլ),

15) վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները, ներառյալ նաև հնարավոր տույժերը:

16) Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող բոլոր պայմանները: Օրինակ՝ վարկը տրամադրվում է միայն բանկում ավանդ ունեցող հաճախորդներին, կամ սպառողական վարկերը տրամադրվում են միայն կոնկրետ առևտրի կետերից ապրանքներ ձեռք բերելու դեպքում, կամ վարկառուի տարեկան շրջանառությունը չպետք է փոքր լինի որոշ գումարից և այլն,

17) վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

18) ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը, վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու և վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը,

19) ընկերության կողմից հաճախորդին վարկ տրամադրելու դրական որոշման գործոնները և վարկի մերժման գործոնները:

(48-րդ կետը խմբ. 31.08.10 թիվ 220-Ն)

49. Վարկերի առանձին տեսակների մասին տեղեկությունները՝ բացի սույն կանոնակարգի 46-րդ կետում նշված պայմաններից, պարունակում են նաև լրացուցիչ տեղեկություններ, մասնավորապես՝

1) Անշարժ և շարժական գույքի ձեռքբերման (ինչպես նաև բնակարանների վերանորոգման) համար տրամադրվող վարկերի գծով.

ա. վարկավորվող գույքի ապահովագրության պահանջի առկայությունը: Պետք է նշվի նաև՝ ապահովագրության համար հիմք է ընդունվում գույքի շուկայական արժե՞քը, թե՞ վարկի գումարը:

2) Վարկային գծերի (օվերդրաֆտների) գծով.

ա. արտոնյալ ժամկետը («գրեյս պերիոդ») (առկայության դեպքում),

բ. փաստացի օգտագործված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսադրույքը, տոկոսագումարների հաշվարկման կարգը,

գ. եթե նախատեսվում է տոկոս, չօգտագործված միջոցների դիմաց, ապա նշում այդ պայմանների մասին:

3) Սպառողական վարկերի գծով՝

ա. վարկի ձևակերպման վայրը (բանկո՞ւմ, թե՞ առևտրի կետերում, գլխամասո՞ւմ, թե՞ մասնաճյուղում)

բ. հայտարարություն այն մասին, որ ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

4) Արտարժույթով տրամադրվող վարկերի գծով՝ շեշտվում է, որ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

(49-րդ կետը խմբ. 18.11.14 թիվ 309-Ն)

50. Վճարային քարտերի (այսուհետ՝ քարտեր) մասին տեղեկություններում ներկայացվում է նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը.

1) տրամադրվող քարտի տեսակը, օրինակ՝ հաշվարկային (դեբետային), վարկային (կրեդիտային), կանխավճարային և պատկանելությունը որևէ համակարգի (համակարգերի), օրինակ՝ ԱրՔա, ՎԻԶԱ, այլ,

2) տրամադրվող քարտի տեսակին բնորոշ մատուցվող ծառայությունների ցանկը (իրականացվող գործառնությունների տեսակները) կամ կիրառվող սահմանափակումները, այն դեպքում, երբ կան գործառնության կատարման հաճախականության կամ գումարային մեծության սահմանափակումներ, ապա այդ սահմանափակումները նույնպես նշվում են` թույլատրելի չափով,

3) քարտի գործողության ժամկետը,

4) քարտային հաշվի արժույթի տեսակը,

5) քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը (առկայության դեպքում),

6) ցանկացած տիպի միջնորդավճարները, որոնք գանձվում են քարտապանից, նրան մատուցված ծառայությունների դիմաց, ներառյալ` վճարային քարտերի տրամադրման և (կամ) տարեկան սպասարկման գումարները, վճարային քարտերով գործառնությունների իրականացման համար գանձվող կոմիսիոն կամ այլ վճարները, ներառյալ նաև` Հայաստանի Հանրապետության տարածքում ընկերության և այլ ընկերությունների կողմից վճարային քարտ սպասարկող կանխիկացման սարքավորումներից (ավտոմատ գանձման մեքենաների, կանխիկացման POS տերմինալների, այլ) օգտվելու դեպքում քարտապանից գանձվող սակագները (նվազագույն և առավելագույն չափը) և պայմանները, միջազգային վճարային քարտերով արտասահմանում գործառնությունների իրականացման համար կիրառվող սակագները և պայմանները:

7) Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվող փոխարժեքի մասին տեղեկություն,

8) քարտ ստանալու (քարտային հաշիվ բացելու) համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո քարտի տրամադրման և ակտիվացման ժամկետներն ու պայմանները,

9) վճարային քարտի և ՊԻՆ-կոդի և (կամ) անձը նույնականացնող` քարտային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի (ծածկագրերի) օգտագործման և պահպանման կանոնները,

10) քարտապանի կողմից քարտային գործառնության բողոքարկման ժամանակահատվածը, ինչպես նաև բողոքարկման և ճշգրտման ժամանակ կիրառվող ընթացակարգերը և քարտապանի կողմից դրանց կիրառման կարգը և միջոցները,

11) վճարային քարտի կորստի/գողանալու դեպքում կիրառվող ընթացակարգերը և դրանց կիրառման կարգը և միջոցները,

12) ընկերության կողմից քարտ սպասարկող կանխիկացման սարքավորումների (ավտոմատ գանձման մեքենաների, կանխիկացման POS տերմինալների, այլ) ցանկը՝ հասցեներով:

13) Եթե ընկերությունը մատուցում է հեռահար կապի միջոցներով ծառայություններ (ինտերնետի, բջջային հեռախոսի և այլ միջոցով), ապա հրապարակվում են նաև հեռահար ծառայությունների պայմանները և կարգը, գործարքի էությունից բխող ընկերության և քարտապանի պատասխանատվության սահմանները:

51. Բանկային (ընթացիկ) հաշիվների գծով տեղեկություններում նշվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) բանկի կողմից վարվող հաշիվների տարատեսակները,

2) հաշվի բացման և փակման ընթացակարգերը, ժամկետները, սակագները, հաշվի սպասարկման և գործառնությունների իրականացման սակագները,

3) հաշվով հնարավոր գործառնությունների տեսակները և (կամ) սահմանափակումները,

4) պայմանագրով հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսներ վճարելու պայման նախատեսված լինելու դեպքում անվանական տոկոսադրույքի և տարեկան տոկոսային եկամտաբերության մեծությունը, հաշվարկման կարգը և հաշվեգրման ժամկետները: Ընդ որում տրվում է աչքի ընկնող նշում, որում բացատրվում է անվանական տոկոսադրույքի և տարեկան տոկոսային եկամտաբերության տարբերությունը (օրինակ` «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ…:»),

5) հաշվի նվազագույն մնացորդի մեծությունը,

6) հաշվի արժույթը, հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով կատարվող գործառնությունների իրականացման հնարավորությունը, հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվող փոխարժեքը,

7) հաշվետիրոջ կողմից հաշվով գործառնություններ չկատարելու դեպքում հաշվի պահպանման ծախսերը` ելնելով գործարք չկատարելու վաղեմությունից,

8) հաշվին դրամական միջոցները մուտքագրելու և ելքագրելու առավելագույն ժամկետները,

9) հաճախորդի պահանջով՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված գործարքների վերաբերյալ հարցման սակագները,

10) հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների, կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները,

11) էլեկտրոնային միջոցներով հաշվում եղած դրամական միջոցների տնօրինման հնարավորությունը (օրինակ` ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ և այլն) և առկայության դեպքում հավաստման ընթացակարգերը,

12) բանկային հաշվի պայմանագրի լուծման պայմանները (օրինակ` հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պայմանագրով նախատեսված նվազագույն չափից պակաս լինելու, մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում և այլն), ինչպես նաև պայմանագրի լուծման դեպքում հաշվում առկա դրամական միջոցների մնացորդի նկատմամբ իրականցվող հետագա գործողությունները (օրինակ` մնացորդը հաշվետիրոջ կողմից նշված հաշվեհամարին փոխանցելը, ցպահանջ կամ ժամկետային ավանդին վերաձևակերպելը և այլն),

13) հայտարարություն այն մասին, որ հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման,

14) հայտարարություն այն մասին, որ առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա և այդ մասին հաշվետիրոջը տեղեկացնելու կարգը,

15) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվում առկա դրամական միջոցների մնացորդի երաշխավորված չափի մասին տեղեկացումը:

16) բանկային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

(51-րդ կետը փոփ. 31.08.10 թիվ 220-Ն)

52. Ավանդների գծով տեղեկություններում նշվում է նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը`

1) «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով և 4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները,

2) անվանական տոկոսադրույքի և տարեկան տոկոսային եկամտաբերության մեծությունը, հաշվարկման կարգը և հաշվեգրման ժամկետները ներկայացուցչական օրինակի միջոցով: Ընդ որում տրվում է աչքի ընկնող նշում, որում բացատրվում է անվանական տոկոսադրույքի և տարեկան տոկոսային եկամտաբերության տարբերությունը (օրինակ` «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ…:»),

3) ավանդի տեսակը (օրինակ՝ ցպահանջ, ժամկետային կամ այլ),

4) հաշվից քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները՝ ըստ իրականցված գործարքի ժամկետի վաղեմության,

5) հաճախորդի հաշվի պահպանման սակագները՝ կախված հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից,

6) այլ լրացուցիչ պայմաններ, ինչպիսիք են, օրինակ՝ ժամկետային ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու պայմանները, պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարի փոփոխություն, այլ:

7) Հայտարարություն այն մասին, որ երբ ժամկետային ավանդի ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուի տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:

8) Հայտարարություն այն մասին, որ երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

9) Հայտարարություն այն մասին, որ բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

10) Հայտարարություն այն մասին, որ ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

11) Հայտարարություն այն մասին, որ ավանդը կարող է ներդրվել բանկ որոշակի երրորդ անձի անունով (նման հնարավորության առկայության դեպքում):

53. Դրամական (փողային) փոխանցումների իրականացման մասին տեղեկությունը առնվազն ներառում է.

1) Հայաստանի Հանրապետության տարածքում առանց բանկային հաշվի բացման դրամական (փողային) փոխանցումների ժամանակ ըստ դրամական (փողային) փոխանցումների տեսակների (պետական և տեղական բյուջե վճարումների ընդունում, կենսաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների վճարում, հանրային ծառայությունների համար (կոմունալ) վճարումների ընդունում և այլն).

ա. փոխանցումների իրականացման կարգը (այդ թվում` առկայության դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը),

բ. սակագները,

գ. փոխանցման իրականացման առավելագույն ժամկետները: Այն դեպքում, երբ կենսաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների համար ընկերության կողմից սահմանված է հաճախորդներին վճարման ժամանակահատված (օրինակ` յուրաքանչյուր ամսվա 15-25-ը), ապա տեղեկացում այդ մասին:

դ. Սխալների ուղղման հնարավորության դեպքում կիրառվող ընթացակարգը և ժամկետները,

ե. տեղեկություններ այլ լրացուցիչ վճարների մասին, եթե այդպիսիք նախատեսված են կամ կարող են ծագել գործարքի ընթացքում:

2) Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առանց բանկային հաշվի բացման ֆիզիկական անձանց կողմից իրականացվող դրամական (փողային) փոխանցումների ժամանակ. (բացառությամբ ՀՀ տարածքում պետական և տեղական բյուջե վճարումների, հանրային ծառայությունների համար (կոմունալ) վճարումների):

ա. դրամական միջոցների փոխանցում նախաձեռնողի, ինչպես նաև դրամական միջոցները ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում` անձը հաստատող փաստաթղթերը) և դրանց ներկայացման կարգը,

բ. փոխանցման արժույթը,

գ. փոխանցումների առավելագույն ժամկետները,

դ. փոխանցման առավելագույն սահմանաչափերը (առկայության դեպքում),

ե. ընկերության և առկայության դեպքում այլ անձանց կողմից գանձվող սակագները և միջնորդավճարները ըստ յուրաքանչյուր երկրի, տարածաշրջանի, գումարի մեծության, արժույթի և այլն, եթե առկա է այդպիսի տարանջատում,

զ. փոխանցումների ուղղությունները, աշխարհագրությունը և այն ընկերությունները, որոնցից կարող են փոխանցման շահառուները ստանալ փոխանցված միջոցները,

է. լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության դեպքում հաճախորդին տեղեկացում այդ մասին,

ը. փոխանցումը նախաձեռնողի կողմից փոխանցման չեղյալացման, ինչպես նաև փոխանցում ստացողի (շահառուի) չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցների հետ վերադարձման ընթացակարգը, ժամկետները, ինչպես նաև սխալների ուղղման հնարավորության դեպքում ժամկետները, պայմանները,

թ. ընկերության պարտավորությունը հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր մատուցված ծառայության կատարման վերաբերյալ անդորրագիր,

ժ. տեղեկացում դրամական փոխանցում նախաձեռնող (ստացող) հաճախորդին այն մասին, թե ընկերությունը դրամական փոխանցումների ընդունումը (վճարումը) կկատարի փոխանցման արժույթով, թե այլ արժույթով:

(53-րդ կետը խմբ. 31.08.10 թիվ 220-Ն)

54. Ապահովագրական ծառայությունների գծով տեղեկություններում նշվում է նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը.

1) յուրաքանչյուր դասին համապատասխան կիրառվող սակագները, սակագների տատանման միջակայքը (սակագնի հնարավոր նվազագույն և առավելագույն չափերը)՝ կախված ապահովագրության որոշակի պայմաններից (չհատուցվող գումարից և այլն) կամ ապահովագրական ռիսկի վրա ազդող գործոններից,

2) ապահովագրության տեսակը և ապահովագրության դասը և (կամ) ենթադասը համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի,

3) իրականացվող ապահովագրության դասի (ենթադասի) կանոնները (պայմանները), որոնք առնվազն ներառում են`

ա. ապահովագրության oբյեկտը,

բ. ապահովագրական պատահարը (պատահարները), որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը. ապահովագրական պատահար չհամարվող դեպքերը կամ ռիսկերը (բացառությունները),

գ. ապահովագրական գումարի չափը, հաշվարկման կարգը,

դ. ապահովագրական հատուցում ստանալու կարգը և գործընթացը` ապահովադրի կողմից ապահովագրական պատահար տեղի ունենալուց հետո իրականացվելիք գործողությունները և ժամկետները, հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը, հատուցման համար հայտը ընկերությանը ներկայացնելուց հետո որոշման կայացման ժամկետը և պայմանները: Ընդ որում, եթե ապահովադրի որոշ գործողությունները (անգործությունը) հանդիսանում են ապահովագրական հատուցումը մերժելու հիմք, ապա այդ մասին նշումը ներկայացվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով` այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով,

ե. ապահովագրավճարի հաշվարկման կարգը,

զ. ապահովագրավճարի վճարման կարգը, ձևը, ժամկետները,

է. ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները,

ը. վնասի գնահատման կարգը,

թ. ապահովադրի իրավունքները և պարտավորությունները, ընդ որում այն պարտավորությունները, որոնց չկատարումը կարող է հանգեցնել ապահովագրական հատուցման չվճարմանը և այդ պարտավորությունների չկատարումը տարածված է հաճախորդների մոտ, նշվում են աչքի ընկնող և առանձնացված ձևով` այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով (օրինակ` «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԴՈՒՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ 24 ԺԱՄՎԱ ընթացքում ՀԱՅՏՆԵԼ, իսկ այնուհետև 2 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ գրավոր տեղեկացնել Ապահովագրողին պայմանագրի գործողության ժամանակ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված ԲՈԼՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ: Այս պայմանի խախտումը ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆԸ:», կամ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Դուք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ հնարավոր որևէ միջոցով (հեռախոս, ֆաքսիմիլային կապ, էլ. փոստ) ԱՆՀԱՊԱՂ, բայց ՈՉ ՈՒՇ, ՔԱՆ 24 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ հայտնել Ապահովագրողին տեղի ունեցած պատահարի մասին: Այս պայմանի խախտումը ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆԸ:», կամ «Ավտոտրանսպորտային միջոցը ՎԱՐԵԼՈՒ համար ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ցուցակը կարող է ՓՈՓՈԽՎԵԼ ՄԻԱՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ: Այս պայմանի խախտումը ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆԸ:», կամ «Պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրված գույքը ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆՎԻ պատշաճ վիճակում և ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ ԿԱՄ ՓՈՓՈԽՎԻ ԱՌԱՆՑ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ հետ նախօրոք համաձայնության: Այս պայմանի խախտումը ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆԸ:»):

4) Ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

5) ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները,

6) ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը.

7) ԱՊՊԱ-ի գծով ներկայացվում է նաև հետևյալ տեղեկատվությունը.

ա. ԱՊՊԱ կտրոնի վերաբերյալ` դրա փակցնելու պահանջը և տեղը, ԱՊՊԱ կտրոնի կորստի, հափշտակման, վնասման կամ ոչնչացման դեպքում կիրառվող ընթացակարգերը, տեղեկացում ԱՊՊԱ կտրոնի օգտագործման կանոնների խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցների մասին,

բ. Համաձայնեցված հայտարարագրի վերաբերյալ` համաձայնեցված հայտարարագրի լրացման և այն ապահովագրական ընկերությանը ներկայացման ընթացակարգերը,

գ. ոչ ստանդարտ իրավիճակներում (օրինակ, երբ պատահարում ներգրավված են մի քանի տուժողներ և նրանց պատճառված վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը) կիրառվող ապահովագրական հատուցումների հաշվարկման օրինակներ, բացատրություններ,

դ. Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցումների վճարման դեպքերն ու կարգը,

ե. ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգի (Բոնուս-Մալուս համակարգ) էությունը և կիրառման ժամկետները:

(54-րդ կետը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

55. Ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների մասին առնվազն ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) ծառայության անվանումը, տեսակը,

2) մատուցվող ծառայություններից օգտվելու միջնորդավճարների, ծախսերի և այլ վճարների, այլ հնարավոր լրացուցիչ գանձումների չափի մասին: Եթե հնարավոր չի լինում տեղեկացնել գանձման ենթակա ճշգրիտ գումարի մասին, ապա` ծառայություններից օգտվելու համար վճարվելիք գումարների հաշվարկման կարգի մասին: Եթե սույն ենթակետում նշված համախառն գումարի որևէ մաս վճարվում է արտարժույթով կամ ներկայացված է արտարժույթով, ապա նշվում է արտարժույթը, փոխարժեքը և դրա հետ կապված ծախսերը: Գանձվող միջնորդավճարների մասին տեղեկատվությունը սպառողին ներկայացվում է նաև առանձին տողով,

3) սպառողի կողմից վճարումներ կատարելու պայմանների, եղանակների և ժամկետների մասին,

4) սպառողների հետ կապի իրականացման կարգի և ժամկետների մասին (սպառողից պատվերներ և առանձնահատուկ ցուցումների ստանալու դեպքում),

5) պայմանագրերի ժամկետների մասին (ինչ ժամկետայնությամբ ներդրումային ծառայությունների պայմանագրեր կարող են կնքվել),

6) կնքված պայմանագրերի դադարեցման դեպքում սպառողի միջոցների վերադարձման կարգի մասին,

7) արժեթղթերի տեսակները, որոնցում կարող են ներդրվել սպառողների միջոցները, ինչպես նաև ընդհանրական տեղեկություններ այդ արժեթղթերի և նրանց հետ կապված ռիսկերի մասին,

8) սպառողներից գործարքների իրականացման պատվերների և հանձնարարականների ընդունման և կատարման ընթացակարգերի մասին,

9) գործարքների իրականացման վայրերի մասին,

10) շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ,

11) մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

12) նշում այն մասին, թե ով է կրում տվյալ ծառայության սպառման ռիսկը: Ընդ որում նշումը տրվում է աչքի ընկնող ձևով (օրինակ` իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարման ծառայությունների մատուցման դեպքում կարող է նշվել. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Ներդրումային ընկերությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:»):

56. Ապահովագրական բրոքերի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններում առնվազն նշվում է ապահովագրական բրոքերների միջոցով ապահովագրավճարների, ապահովագրական հատուցումների, վերաապահովագրավճարների, վերաապահովագրողից ստացվող հատուցումների փոխանցումների իրականացման տևողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, եթե ապահովագրական բրոքերը իրականացնում է նման գործառնություն:

56.1 ֆոնդերի գծով տեղեկություններում ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Պայմանագրային բաց ֆոնդերը տեղեկատվությունը ներկայացնում են համաձայն հավելած 12-ով սահմանված աղյուսակի, որում.

ա. «Օր/ամիս/տարի դրությամբ» տողում թավ տառերով լրացվում է հրապարակման օրվա ամսաթիվը (օր, ամիս, տարեթիվ), որի դրությամբ ներկայացվում են աղյուսակում նշված տեղեկությունները,

բ. «Ֆոնդի անվանումը» սյունակում լրացվում են միևնույն կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի անվանումները,

գ. «Փայի դասը» սյունակում լրացվում է ֆոնդի փայի դասը, ընդ որում, եթե տվյալ ֆոնդը չունի տարբեր դասի փայեր, ապա նշվում է «-»,

դ. «Փայի հաշվարկային արժեքը» սյունակում լրացվում է ֆոնդի փայի հաշվարկային արժեքը հաշվարկման օրվա դրությամբ,

ե. «Ֆոնդի եկամտաբերությունը» տողի համապատասխան սյունակներում լրացվում են ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները, ընդ որում՝

1) «մեկ օրվա» սյունակում լրացվում է հաշվարկման օրվա եկամտաբերությունը,

2) «տարվա սկզբից» սյունակում լրացվում է հաշվարկման տարվա սկզբից մինչև հաշվարկման օրն ընկած ժամանակահատվածի եկամտաբերությունը,

3) «վերջին 12 ամիսների» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների եկամտաբերությունը,

4) «վերջին 5 տարիների (միջին տարեկան)» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող հինգ տարիների միջին տարեկան եկամտաբերությունը,

5) «ստեղծման պահից (միջին տարեկան)» սյունակում լրացվում է ֆոնդի գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի (ստեղծման պահից մինչև հաշվարկման օրը ներառյալ) միջին տարեկան եկամտաբերությունը,

6) «վերջին 12 ամիսների համար ռիսկի միավորի դիմաց եկամտաբերությունը» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների` ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց եկամտաբերությունը:

2) Կորպորատիվ բաց ֆոնդերը տեղեկատվությունը ներկայացնում են համաձայն հավելած 13-ով սահմանված աղյուսակի, որում.

ա. «Օր/ամիս/տարի դրությամբ» տողում թավ տառերով լրացվում է հրապարակման օրվա ամսաթիվը (օր, ամիս, տարեթիվ), որի դրությամբ ներկայացվում են աղյուսակում նշված տեղեկությունները,

բ. «Ֆոնդի անվանումը» սյունակում լրացվում են միևնույն կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի անվանումները,

գ. «Բաժնետոմսի հաշվարկային արժեքը» սյունակում լրացվում է ֆոնդի բաժնետոմսի հաշվարկային արժեքը` հաշվարկման օրվա դրությամբ,

դ. «Ֆոնդի եկամտաբերությունը» տողի համապատասխան սյունակներում լրացվում են ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները, ընդ որում՝

1) «մեկ օրվա» սյունակում լրացվում է հաշվարկման օրվա եկամտաբերությունը,

2) «տարվա սկզբից» սյունակում լրացվում է հաշվարկման տարվա սկզբից մինչև հաշվարկման օրն ընկած ժամանակահատվածի եկամտաբերությունը,

3) «վերջին 12 ամիսների» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների եկամտաբերությունը,

4) «վերջին 5 տարիների (միջին տարեկան)» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող հինգ տարիների միջին տարեկան եկամտաբերությունը,

5) «ստեղծման պահից (միջին տարեկան)» սյունակում լրացվում է ֆոնդի գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի (ստեղծման պահից մինչև հաշվարկման օրը ներառյալ) միջին տարեկան եկամտաբերությունը,

6) «վերջին 12 ամիսների համար ռիսկի միավորի դիմաց եկամտաբերությունը» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների` ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց եկամտաբերությունը:

3) Սույն կանոնակարգի 56.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները հրապարակվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, սակայն ոչ ուշ, քան համապատասխան հաշվարկման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

4) Սույն կանոնակարգի հավելված 12-ով և հավելված 13-ով սահմանված աղյուսակներում ներկայացվող եկամտաբերության ցուցանիշները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 62-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ով սահմանված կարգով:

5) Սույն կանոնակարգի հավելված 12-ով և հավելված 13-ով սահմանված աղյուսակների եկամտաբերությանը վերաբերող սյունակները լրացնելիս, եթե համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվա համար փայի հաշվարկային արժեքի ցուցանիշը բացակայում է, ապա եկամտաբերությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում նախորդ աշխատանքային օրվա ցուցանիշը` բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ ֆոնդը գործունեություն չի ծավալել և չի հաշվարկել ֆոնդի փայի հաշվարկային արժեքը:

6) Սույն կանոնակարգի հավելված 12-ով և հավելված 13-ով սահմանված Ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ ցուցանիշներ հրապարակելիս ներկայացվում են նաև հետևյալ պարտադիր տեղեկությունները.

ա. հավելված 12-ով և հավելված 13-ով աղյուսակներում ներառված ցուցանիշների նկարագրությունը, որը ներկայացվում է առանձին բացվող պատուհանի տեսքով կամ ցուցանիշների նկարագրությունը պարունակող փաստաթղթին հղման միջոցով կամ օգտագործողին մատչելի այլ միջոցով,

բ. աղյուսակների ներքևում, թավ տառերով ներկայացվում է նախազգուշական դրույթ այն մասին, որ ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ նախկինում ցուցաբերած վարքագիծը կամ նախկին ցուցանիշները չեն նշանակում, որ դրանք շարունակվելու են նաև ապագայում,

գ. նշում այն մասին, որ ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը (այդ թվում` ֆոնդի հարկերը),

դ. այն աղբյուրները, որտեղից մասնակիցը կարող է առավել մանրամասն տեղեկություններ ստանալ ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ:

7) Եթե ֆոնդի կառավարիչը հրապարակում է տեղեկություններ իր կողմից կառավարվող փակ կամ միջակայքային ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ, ապա այդ դեպքում ֆոնդի եկամտաբերությունը պետք է հաշվարկվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 62-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված բանաձևերով: Ընդ որում, ֆոնդի եկամտաբերության ցանկացած ցուցանիշ հրապարակելիս պետք է նշվի նաև այն ժամանակահատվածը, որի համար հաշվարկվել է ֆոնդի եկամտաբերությունը:

8) Եթե ֆոնդի կառավարիչը կատարում է իր կողմից կառավարվող ֆոնդի եկամտաբերության համեմատություն իմաստալից հենանիշի հետ, ապա այդ իմաստալից հենանիշը միաժամանակ պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

ա. պետք է արտահայտի այլընտրանքային ներդրումների եկամտաբերությունը, որը հնարավորություն կտա սպառողին համեմատել կառավարման արդյունավետությունը այլընտրանքային ներդրումների արդյունավետության հետ: Մասնավորապես, իմաստալից հենանիշը պետք է արտահայտի ֆինանսական շուկայում առկա համադրելի այլ գործիքների եկամտաբերությունը, որոնց ժամկետայնությունը, ռիսկը, ներդրման երկիրը և այլ էական բնութագրիչները համապատասխանում են, հնարավորինս մոտ կամ համեմատելի են ֆոնդի ներդրումային քաղաքականությանը,

բ. չպետք է հիմնվի տվյալ կառավարչի` անցյալում ձեռքբերված եկամտաբերության կամ տվյալ կառավարչի ազդեցության տակ գտնվող ցուցանիշների վրա:

9) Ընդ որում, նշված իմաստալից հենանիշը կարող է հիմնվել նաև բորսայական ինդեքսների, բանկային ավանդների, այլ կառավարիչների կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման արդյունավետությունն արտահայտող ամփոփ ցուցանիշների, համանման գործիքների որոշակի խմբի համար հաշվարկված միջին եկամտաբերության և նմանատիպ այլ ցուցանիշների վրա:

(56.1-ին կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, խմբ. 06.03.12 թիվ 63-Ն, փոփ.15.07.14 թիվ 186-Ն)

56.2 Յուրաքանչյուր ֆոնդի գծով տեղեկություններում առնվազն նշվում են.

1) ֆոնդի անվանումը և գործունեության ժամկետը (եթե նրա գործունեությունը սահմանափակված է որոշակի ժամկետով), ֆոնդի կառավարչի, ֆոնդի պահառուի և ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի (եթե այն ֆոնդի կառավարչից տարբերվող այլ անձ է, եթե ոչ` նշում այդ մասին) անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցներ և հղում ինտերնետային կայքին (առկայության դեպքում),

2) ֆոնդի ստեղծման ամսաթիվը (օր, ամիս, ամսաթիվ),

3) ֆոնդի տեսակը` ըստ ներդրումային քաղաքականության, ըստ ֆոնդի փայերի կամ բաժնետոմսերի, թողարկման և հետգնման (մարման) կառուցակարգի, ըստ տարատեսականացվածության, ըստ իրավական կարգավիճակի և որակավորված ներդրողների ֆոնդ չհանդիսանալու հանգամանքի,

4) ֆոնդի ներդրումային քաղաքականության համառոտ նկարագիրը, այդ թվում` ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները, ներդրումների հետ կապված ռիսկերի համառոտ նկարագիրը,

5) տեղեկություններ ֆոնդի ակտիվներից գանձման ենթակա վճարների և ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի մասին, որն առնվազն ներկայացվում է ըստ վճարների և ծախսերի հետևյալ տեսակների` ֆոնդի ակտիվներից գանձման ենթակա ֆոնդի կառավարչի և ֆոնդի պահառուի պարգևավճարները, ֆոնդի հարկերը, ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված և ֆոնդի ազդագրով (առկայության դեպքում), կանոններով (կանոնադրությամբ) սահմանված ծախսերը, ինչպես նաև այլ ծախսերը, որոնց կատարումը ֆոնդի ակտիվների հաշվին անմիջականորեն նախատեսված է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,

6) ֆոնդի յուրաքանչյուր դասի փայի կամ բաժնետոմսի հաշվարկային արժեքը, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գները և համապատասխան ամսաթիվը, որի դրությամբ դրանք ներկայացված են,

7) փայ (բաժնետոմս) գնելու կամ ֆոնդին միանալու համար անհրաժեշտ քայլերի նկարագրությունը, ֆոնդին միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

8) փայի (բաժնետոմսի) հետգնման (մարման) կարգի համառոտ նկարագիրը, պայմանները և ժամկետները,

9) կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի համար մասնակցի կամ մասնակցի օգտին երրորդ անձի կողմից կենսաթոշակային կուտակային վճարների վճարման կարգը և ժամկետները,

10) կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի համար կառավարչի կողմից մասնակցին կենսաթոշակներ վճարելու ժամկետը, պարբերականությունը և ձևերը,

11) ֆոնդի ակտիվների կառավարումից ստացված եկամտի` մասնակիցների միջև բաշխման համառոտ քաղաքականությունը,

12) նշում այն մասին, որ ֆոնդի և ֆոնդի կառավարչի վերաբերյալ մասնակիցը առավել մանրամասն տեղեկություններ կարող է ստանալ ֆոնդի ազդագրից (առկայության դեպքում) և կանոններից (կանոնադրությունից),

13) կապի միջոցները, որոնց միջոցով կարելի է լրացուցիչ տեղեկություններ ստանալ տվյալ ֆոնդի վերաբերյալ,

14) ֆոնդի պորտֆելի կառուցվածքը, որը պետք է ներկայացնի ֆոնդի ներդրումներն ըստ աշխարհագրական և ոլորտային բաշխվածության,

15) ֆոնդում ներդրման սահմանափակումները, եթե այդպիսիք առկա են,

16) ֆոնդի հերթական և արտահերթ ժողովների գումարման մասին հայտարարություն (ժողովի առկայության դեպքում),

17) ֆոնդի ժողովի ընդունած որոշումները (ժողովի առկայության դեպքում),

18) ֆոնդում կառավարչի մասնակցության չափը,

19) լրացուցիչ ծառայությունները, արտոնությունները, որոնք ստանում է տվյալ ֆոնդի մասնակիցը,

20) ֆոնդի արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության անվանումը, կապի միջոցները, հղում ինտերնետային կայքին (առկայության դեպքում),

21) նշում այն մասին, արդյոք ֆոնդի փայերը (բաժնետոմսը) թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին,

22) բաց ֆոնդի համար` հայտարարություն, որ յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած ժամանակ փայը (բաժնետոմսը) ներկայացնել հետգնման (մարման),

23) միջակայքային ֆոնդի համար` միջակայքային ժամանակահատվածը և հայտարարություն, որ յուրաքանչյուր մասնակից կարող է փայը (բաժնետոմսը) ներկայացնել հետգնման (մարման) տվյալ ժամանակահատվածում,

24) ենթաֆոնդերը (առկայության դեպքում), ընդ որում, յուրաքանչյուր ենթաֆոնդի վերաբերյալ ներկայացվում է սույն կետի 1-23 ենթակետերով պահանջված տեղեկատվությունն ըստ կիրառելիության:

(56.2-րդ կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն)

56.3 Ֆոնդի կառավարչի ինտերնետային կայքում սույն կանոնակարգի 56.1 կետով սահմանված հավելված 12-ում և հավելված 13-ում առկա աղյուսակները պետք է պարունակեն հղում կառավարչի յուրաքանչյուր ֆոնդի էջին, որում պետք է ներկայացվեն կանոնակարգի 56.2 կետով սահմանված տեղեկությունները, ընդ որում, կանոնակարգի 56.2 կետի 17)-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը տեղադրվում է ներբեռնվող փաստաթղթի ձևով:

(56.3-րդ կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն)

56.4 Ֆոնդի կառավարչի ինտերնետային կայքի յուրաքանչյուր ֆոնդի էջում տեղադրվում է հղում առնվազն հետևյալ փաստաթղթերին.

1) ֆոնդի ազդագիրը (առկայության դեպքում), կանոնները (կանոնադրությունը)՝ տվյալ պահին կատարված բոլոր փոփոխությունները և լրացումները ներառած (ինկորպորացրած) վիճակում: Ընդ որում, կանոնադրության տիտղոսաթերթի վրա պետք է նշվեն կանոնադրությունում կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների ընդունման և Կենտրոնական բանկի կողմից գրանցման ամսաթվերը, իսկ փոփոխված կամ լրացված կետերի ներքո նշվի այդ փոփոխությունների և լրացումների կատարման ամսաթվերը՝ հնարավորություն ընձեռելով կանոնադրությունը դիտել նախորդող յուրաքանչյուր ժամանակահատվածի դրությամբ,

2) ֆոնդի տարեկան ու միջանկյալ հաշվետվությունները, արտաքին աուդիտի եզրակացությունը,

3) ֆոնդի նախորդ երեք տարիների տարեկան հաշվետվությունները:

(56.4-րդ կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, 15.07.14 թիվ 202-Ն)

56.5 Ֆոնդի կառավարչի ինտերնետային կայքի յուրաքանչյուր ֆոնդի էջում պետք է գրաֆիկորեն ներկայացվեն ֆոնդի եկամտաբերությունն առնվազն վերջին 5 տարիների համար, իսկ, եթե ֆոնդը գործում է 5 տարուց պակաս, ապա` ֆոնդի եկամտաբերությունը ֆոնդի գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի համար: Ընդ որում, պետք է հնարավոր լինի տեսնել բաց ֆոնդի եկամտաբերությունը ցանկացած ժամանակահատվածի համար:

(56.5-րդ կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, խմբ. 06.03.12 թիվ 63-Ն)

56.6 «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված դեպքում փայերի թողարկումը, տեղաբաշխումը կամ հետգնումը (մարումը) կասեցնելու դեպքում, կառավարչի կայքի գլխավոր էջում պետք է լինի հայտարարություն այդ մասին, ինչը պետք է առնվազն ներառի`

1) կասեցման պատճառը,

2) կասեցման տևողությունը:

(56.6-րդ կետը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն)

56.7 Կենտրոնական դեպոզիտարիայի մասին տեղեկություններում ներկայացվում է նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը.

1) նշում այն մասին, որ մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն չկատարելու դեպքում ընտրությունը կկատարվի Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգի միջոցով` պատահականության սկզբունքով: Ընդ որում, նշումը ներկայացվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով` այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով (օրինակ` «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԵԹԵ ԴՈՒՔ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ, ԱՊԱ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ` ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ»,

2) նշում այն մասին, որ մասնակիցը կարող է ընտրել նոր կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ` իր հետագա կուտակային վճարները ուղղելու նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կենսաթոշակային ֆոնդին,

3) հաշվի օպերատորների մասին ամբողջական և թարմացված տեղեկություններ, այդ թվում` հաշվի օպերատորների անվանումները, նրանց գլխամասային գրասենյակների և մասնաճյուղերի հասցեները, հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցները, պաշտոնական ինտերնետային կայքի հասցեները,

4) կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը անձին թղթային կամ էլեկտրոնային տարբերակով տրամադրելու և տեղեկատվության ստացման դադարեցնելու ու տեղեկատվության ստացման վերականգնելու կարգի մասին,

5) կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների և նրանց կենսաթոշակային ֆոնդերի մասին ամբողջական և թարմացված տեղեկություններ, այդ թվում` կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների անվանումները, նրանց գլխամասային գրասենյակների հասցեները, հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցները, պաշտոնական ինտերնետային կայքի հասցեները, յուրաքանչյուր կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի անվանումները,

6) մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվին փոխանցված կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու և ընդունելու կարգի վերաբերյալ:

(56.7-րդ կետը լրաց. 24.12.13 թիվ 312-Ն, 15.07.14 թիվ 186-Ն)

Գ Լ ՈՒ Խ  10

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

57. Ընկերությունները իրենց գործունեության վայրում` տեսանելի տեղում փակցնում են

1) Հայտարարություն ցանկացած անձի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի, ժամկետի, տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարի մասին: Ընդ որում, հայտարարությունում հղում է տրվում այն իրավական ակտին և ակտի կոնկրետ դրույթին, համաձայն որի ծագում է նման իրավունքը,

2) հայտարարություն այն մասին, որ ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: Այն դեպքում, երբ ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, սույն կետով նախատեսված հայտարարությունում նշում է կատարվում նաև այդ մասին (համաձայն` հավելված 9-ի),

3) ծառայության ընդհանուր պայմանները, որոնք տեղադրվում են նաև սպառողների համար հասանելի տեղում` թղթային տարբերակով: Ընդ որում ծառայությունների ընդհանուր պայմանները փոփոխվելու դեպքում դրանք տեղադրվում (փակցվում) են գործունեության վայրում ոչ ուշ քան այդ պայմանների կամ դրանցում փոփոխությունների ուժի մեջ մտնելը: Այն դեպքում, երբ ծառայությունը տարբեր ժամանակահատվածներում մատուցվում է տարբեր ծառայության մատուցման պայմաններով, ապա ծառայության ընդհանուր պայմանների թղթային տարբերակի վրա նշվում է ժամակահատվածը (օր/ամիս/ տարի, ժամ:րոպե), որի համար կիրառելի են,

4) ընկերության աշխատանքային ժամերը։

5) Ընկերության կողմից որևէ ծառայության մատուցումը կամ մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր կամ ընդմիշտ դադարեցվելու դեպքում հայտարարություն, որը պարունակում է դադարեցված մատուցվող ծառայության անվանումը (ծառայության դադարեցման դեպքում) կամ գործունեությունը դադարեցրած մասնաճյուղի անվանումը ու գտնվելու վայրը, ինչպես նաև դադարեցման պատճառը կամ համառոտ բնութագիրը, դադարեցման ժամանակահատվածը, հեռախոսահամար և (կամ) կապի այլ միջոցներ, որով հնարավոր է մանրամասն տեղեկություններ ստանալ դադարեցված ծառայության(ների) վերաբերյալ, նշում այն մասին, թե ինչ այլընտրանքային միջոցներով սպառողը կարող է օգտվել տվյալ ծառայությունից(ներից): Ժամանակավոր դադարեցման դեպքում հայտարարությունը փակցվում է ժամանակավոր դադարեցման ողջ ժամանակահատվածի ընթացքում, ընդմիշտ դադարեցման դեպքում` դադարեցումից հետո 3 ամսվա ընթացքում:

6) վարկային գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կանոնակարգի 17-րդ կետի` վարկային գործունեության տեսակի փոփոխմանը Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: 

7) հայտարարություն այն մասին, որ ընկերությունը վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

(57-րդ կետը խմբ. 16.08.11 թիվ 210-Ն, լրաց. 06.12.11 թիվ 331-Ն, 18.11.14 թիվ 309-Ն)

58. Ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները անվճար հասանելի են դարձվում սպառողների համար ընկերության գործունեության վայրում առնվազն առանձին տեղեկատվական ամփոփագրերի միջոցով:

59. Ընկերությունը յուրաքանչյուր ինքնասպասարկման սարքավորման (օրինակ` ավտոմատ գանձման սարքի, արտարժույթի փոխանակման ավտոմատ սարքի և այլն) կողքին՝ սպառողների համար տեսանելի վայրում, կամ սարքի էկրանին մշտապես (նույնիսկ սարքի խափանման դեպքում) ներկայացված է լինում հետևյալ տեղեկատվությունը.

1) ընկերության անվանումը, որն իրականացնում է սարքավորման սպասարկումը,

2) տվյալ սարքավորումից օգտվելու քայլերի համառոտ նկարագրությունը,

3) այն հեռախոսահամարը (-ները), որոնցով կարող են սպառողները դիմել տվյալ, սարքավորման հետ կապված հարցերի կամ խնդիրների առաջացման դեպքում,

4) այն վճարային քարտերի տեսակները, որոնք սպասարկում է տվյալ սարքավորումը,

5) տվյալ ինքնասպասարկման սարքավորման միջոցով ինչ-որ ծառայության մատուցումը ժամանակավոր կամ ընդմիշտ դադարեցվելու դեպքում` հայտարարություն, որը պարունակում է դադարեցված մատուցվող ծառայության անվանումը, դադարեցման ժամանակահատվածը, հեռախոսահամար և (կամ) կապի այլ միջոցներ, որով հնարավոր է մանրամասն տեղեկություններ ստանալ դադարեցված ծառայության վերաբերյալ, ինչ այլընտրանքային միջոցներով սպառողը կարող է օգտվել տվյալ ծառայությունից: Ժամանակավոր դադարեցման դեպքում հայտարարությունը փակցվում է ժամանակավոր դադարեցման ողջ ժամանակահատվածի ընթացքում, ընդմիշտ դադարեցման դեպքում` դադարեցումից հետո 3 ամսվա ընթացքում:

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 31.08.10 թիվ 220-Ն, լրաց., խմբ. 16.08.11 թիվ 210-Ն, փոփ., լրաց. 06.12.11 թիվ 331-Ն, փոփ., լրաց., խմբ. 06.03.12 թիվ 63-Ն, լրաց. 07.08.12 թիվ 212-Ն, 24.12.13 թիվ 312-Ն, փոփ., լրաց. 15.07.14 թիվ 186-Ն, լրաց. 15.07.14 թիվ 202-Ն, լրաց., խմբ. 18.11.14 թիվ 309-Ն, խմբ., լրաց. 03.11.15 թիվ 229-Ն, լրաց. 27.09.16 թիվ 162-Ն)

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային

կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

(եռամսյակային)

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

Բանկի անվանումը _____________

Ամսաթիվը __________թ-ից _____________թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար

ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը

Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը

Ն1 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը

Ն21 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը

Ն22 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը

Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը

Ն32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը

Ն41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը

Ն42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝
ՀՀ դրամով,
ԱՄՆ դոլարով,
Եվրոյով

X

Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը

Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը`

ԱՄՆ դոլարով

Եվրոյով

Ռուսական ռուբլիով

Այլ

X

X  

Կ.Տ.

Բանկի վարչության նախագահ __________________________

(գործադիր տնօրեն)                                  

Գլխավոր հաշվապահ __________________________

(հավելվածը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային

կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

(եռամսյակային)

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

(համախմբված)

Բանկի անվանումը _____________

Ամսաթիվը __________թ-ից _____________թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համախմբված հաշվետվությունների նկատմամբ

ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

5

 Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը

 Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը

 Ն1 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը

 Ն21 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը

 Ն22 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը

 Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը

 Ն32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը

 Ն41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը

 Ն42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով

Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը

Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը`

ԱՄՆ դոլարով

Եվրոյով

Ռուսական ռուբլիով

Այլ

X

X

X

Կ.Տ.

Բանկի վարչության նախագահ __________________________

(գործադիր տնօրեն)                                  

Գլխավոր հաշվապահ __________________________

(հավելվածը լրաց. 31.08.10 թիվ 220-Ն)

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային

կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

(եռամսյակային)

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

Ապահովագրական ընկերության անվանումը ______________

Ամսաթիվը _____________ թ-ից _____________թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ապահովագրական ընկերության համար

ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

1. Ն11 ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

2. Ն12 կապիտալի համարժեքության նորմատիվ

2.1. ոչ կյանքի ապահովագրության դեպքում *

2.2. կյանքի ապահովագրության դեպքում

2.3. կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դեպքում

3. Ն2 իրացվելիության նորմատիվ

4. Ն3 ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ

5. Ն4 առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվ

5.1. մեկ սուբյեկտով

X

X

5.2. բոլոր սուբյեկտներով

X

X

6. Ն5 մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվ

X

X

* Հավելված 3-ին կից ներկայացնել, թե ինչ մեթոդով է հաշվարկվել կապիտալի համարժեքության նորմատիվը:

Կ.Տ.

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ ____________________

(գործադիր տնօրեն)                                  

Գլխավոր հաշվապահ __________________________

(հավելվածը փոփ. 31.08.10 թիվ 220-Ն)

Հավելված 4

Նորմատիվի փաստացի մե-ծությունը՝ հաշվարկված ապա-հովագրական ընկերության համախմբված հաշվետվու-թյունների նկատմամբ

ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

5

1. Ն11 ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

2. Ն12 կապիտալի համարժեքության նորմատիվ

2.1. ոչ կյանքի ապահովագրության դեպքում *

2.2. կյանքի ապահովագրության դեպքում

2.3. կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դեպքում

3. Ն2 իրացվելիության նորմատիվ

4. Ն3 ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ

5. Ն4 առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվ

5.1. մեկ սուբյեկտով

X

X

5.2. բոլոր սուբյեկտներով

X

X

6. Ն5 մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվ

X

X

* Հավելված 3-ին կից ներկայացնել, թե ինչ մեթոդով է հաշվարկվել կապիտալի համարժեքության նորմատիվը:

Կ.Տ.

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ ____________________

(գործադիր տնօրեն)                                  

Գլխավոր հաշվապահ __________________________

(հավելվածը փոփ. 31.08.10 թիվ 220-Ն)

Հավելված 5

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային

կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

(եռամսյակային)

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

Ներդրումային ընկերության անվանումը ______________

Ամսաթիվը _____________ թ-ից _____________թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ներդրումային ընկերության համար

ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

1. Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

2. Կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

Կ.Տ.

Ներդրումային ընկերության վարչության նախագահ ____________________

(գործադիր տնօրեն)                                  

Գլխավոր հաշվապահ __________________________

Հավելված 6

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ներդրումային ընկերության համախմբված հաշվետվությունների նկատմամբ

ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

5

1. Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

2. Կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

Կ.Տ.

Ներդրումային ընկերության վարչության նախագահ ____________________

(գործադիր տնօրեն)                                  

Գլխավոր հաշվապահ __________________________

Հավելված 7

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային

կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

(եռամսյակային)

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

Վարկային կազմակերպության անվանումը ______________

Ամսաթիվը _____________ թ-ից _____________թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Փաստացի մեծությունը

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի նվազագույն չափը

Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը

Ն11 ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցության նվազագույն չափը.

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը

Կ.Տ.

Վարկային կազմակերպության վարչության նախագահ ____________________

(գործադիր տնօրեն)                                  

Գլխավոր հաշվապահ __________________________

Հավելված 8

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային

կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

(եռամսյակային)

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Վերաապահովագրողի վերաբերյալ

Ապահովագրական ընկերության անվանումը ______________

Ամսաթիվը _____________ թ-ից _____________թ.

(հազ. դրամ)

Վերաապահովագրողի անվանումը

Վարկանիշը

Վերաապահովագրողին վարկանշող կազմակերպության անվանումը

Վերաապահովագրողի ռեզիդենտությունը

Վերաապահո-վագրողի ինտեր-նետային կայք

1

2

3

4

5

Կ.Տ.

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ ____________________

(գործադիր տնօրեն)                                  

Գլխավոր հաշվապահ __________________________

Հավելված 9

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային

կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

Ներմուծեք նկարագրությունը_353

Ներմուծեք նկարագրությունը_354

Հավելված 10
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009
թվականի հունիսի 2-ի թիվ 166 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի,
վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,
ապահովագրական բրոքերների, ներդրումային
ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, Կենտրոնական
դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող
վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների
հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի
(եռամսյակային)

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

Ներդրումային ֆոնդի կառավարչի անվանումը

_______________

Ամսաթիվը

____________թ-ից

_______ թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի
մեծությունը՝
հաշվարկված ներդրումային ֆոնդի կառավարչի համար

ՀՀ կենտրոնական
բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու
եռամսյակում
խախտումների թիվը

1

2

3

4

1. Ընդհանուր կապիտալի նվազագույն
չափի նորմատիվ

2. Կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

Կ.Տ.

Ներդրումային ֆոնդի կառավարչի վարչության նախագահ

______________________________________

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

________________________________________
(հավելվածը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն)

Հավելված 11

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009

թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի,

վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային

ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող

վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների

հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

(եռամսյակային)

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական տնտեսական նորմատիվների
վերաբերյալ

(համախմբված)

Ներդրումային ֆոնդի կառավարչի անվանումը

_________________  
 
Ամսաթիվը

____________ թ-ից

________թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ներդրումային ֆոնդի կառավարչի համար

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ներդրումային ֆոնդի կառավարչի հաշվետվությունների նկատմամբ

ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

5

1. Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

2. Կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

Կ.Տ.

Ներդրումային ֆոնդի կառավարչի վարչության նախագահ

____________________________________

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

________________________________________

(հավելվածը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն)

Հավելված 12

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական

ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային

ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների,

Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ

իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների

կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

Օր/ամիս/տարի դրությամբ

Ֆոնդի անվանումը

Փայի դասը

Փայի հաշվարկային արժեքը

Ֆոնդի եկամտաբերությունը

Վերջին 12 ամիսների համար ռիսկի միավորի դիմաց եկամտաբերությունը

մեկ օրվա

տարվա սկզբից

վերջին 12 ամիսների

վերջին 5 տարիների (միջին տարեկան)

ստեղծման պահից (միջին տարեկան)

(հավելվածը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, խմբ. 06.03.12 թիվ 63-Ն) 

Հավելված 13

Բաժնետոմսի հաշվարկային արժեքը

Ֆոնդի եկամտաբերությունը

Վերջին 12 ամիսների համար ռիսկի միավորի դիմաց եկամտաբերությունը

մեկ օրվա

տարվա սկզբից

վերջին 12 ամիսների

վերջին 5 տարիների (միջին տարեկան)

ստեղծման պահից (միջին տարեկան)

(հավելվածը լրաց. 16.08.11 թիվ 210-Ն, խմբ. 06.03.12 թիվ 63-Ն)

Հավելված 14

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների,

ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների,

ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների,

Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ

իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից

տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ի

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

1. Համակարգում գրանցվելու և Համակարգ մուտք գործելու մուտքանուն և ծածկագիր ստանալու համար ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում համակարգից օգտվելու իրավասություն ստացող երկու աշխատակիցների տվյալներ, որոնցից մեկը Համակարգում գրանցվում է որպես խմբագիր, մյուսը՝ որպես ադմինիստրատոր: Աշխատակիցների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվությունն առնվազն ներառում է աշխատակցի՝

1) անուն-ազգանունը,

2) ընկերությունում զբաղեցրած պաշտոնը,

3) Էլեկտրոնային փոստի հասցեն (անհատական-կորպորատիվ, օրինակ՝ petrօs.petrօsyaո@abcbaոk.am),

4) հեռախոսահամարը (ներառյալ ներքին համարը, եթե անհրաժեշտ է ուղիղ կապ հաստատելու համար):

Սույն կետում նշված աշխատակիցների կամ նրանց վերաբերյալ տվյալների փոփոխության (այդ թվում նաև՝ ժամանակավոր փոփոխության, օրինակ՝ աշխատակցի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում նրան ժամանակավոր փոխարինող նշանակվելու) դեպքում ընկերությունը նոր տվյալները ներկայացնում է Կենտրոնական բանկ երկու աշխատանքային օրվա ընթացքում: Աշխատակիցների փոփոխության դեպքում Կենտրոնական բանկի կողմից տրվում է Համակարգ մուտք գործելու նոր մուտքանուն և ծածկագիր՝ չեղարկելով նախորդ մուտքանունը և ծածկագիրը:

(1-ին կետը խմբ. 03.11.15 թիվ 229-Ն)

1.1 Կենտրոնական բանկի կողմից Համակարգ մուտք գործելու համար ընկերությունների աշխատակիցներին տրվող մուտքանունն ու ծածկագիրը համարվում են գաղտնի և անհատական օգտագործման տեղեկատվություն:

(1.1-ին կետը լրաց. 03.11.15 թիվ 229-Ն)

2. Համակարգ առաջին անգամ մուտք գործելու համար ընկերությունները մուտքագրում են Կենտրոնական բանկի կողմից իրենց տրամադրված մուտքանունը և ծածկագիրը: Ընդ որում, առաջին անգամ համակարգ մուտք գործելիս տրամադրված ծածկագիրը պետք է փոխվի ընկերությունների կողմից` ապահովելով դրանց կիրառումը հետագա մուտքերի և համակարգում տվյալների լրացման համար:

3. Համակարգում տվյալների լրացումն իրականացվում է երկու տարբերակով` տվյալների ուղղակի մուտքագրում (Տարբերակ 1) և «Էքս Էմ Էլ» ձևաչափի ֆայլի ներբեռնում (Տարբերակ 2): Բոլոր տվյալները լրացվում են «Յունիկոդ» տառատեսակով:

4. Համակարգում տվյալների ուղղակի մուտքագրման դեպքում (Տարբերակ 1) ընկերության խմբագիրը

1) մուտք է գործում Համակարգ,

2) ծառայությունների ցանկից ընտրում է համապատասխան ծառայության տեսակը,

3) մուտքագրում է անհրաժեշտ տվյալները,

4) այնուհետև պահպանում դրանք` սեղմելով «Ավելացնել» կոճակը:

5. Սույն ուղեցույցի 4-րդ կետով նախատեսված գործողությունն իրականացվում է յուրաքանչյուր անգամ ծառայության նոր տեսակ ավելացնելիս: Ընդ որում, եթե միևնույն ծառայությունը տրամադրվում է մեկից ավելի պայմաններով, ապա յուրաքանչյուր պայմանի համար այն լրացվում է որպես նոր ծառայություն (տարբեր արժույթներով տրամադրվող հիփոթեքային վարկեր կամ ներգրավվող ավանդներ և այլն):

6. «Էքս Էմ Էլ» ձևաչափի ֆայլի ներբեռնման դեպքում (Տարբերակ 2) խմբագիրը

1) մուտք է գործում համակարգ,

2) ծառայությունների առկա ցուցակից ընտրում է համապատասխան ծառայության տեսակը,

3) «կցել» (browse) կոճակի միջոցով ներբեռնում համապատասխան ֆայլը,

4) այնուհետև սեղմում «Ավելացնել» կոճակը:

7. Համակարգում տվյալների մուտքագրումից հետո դրանք ենթակա են ստուգման խմբագրի կողմից: Մուտքագրված տվյալները ստուգելու համար խմբագիրը

1) սեղմում է «ստուգել» կոճակը,

2) բացվող նոր էջում մուտքագրում է պահանջվող տվյալները,

3) սեղմում «Որոնել» կոճակը,

4) և համեմատում որոնման արդյունքներն ու իր կողմից մուտքագրված տվյալները,

8. Տվյալները մուտքագրելուց հետո խմբագիրը սեղմում է «ուղարկել» կոճակը` մուտքագրված տվյալները հաստատելու և ադմինիստրատորին ուղարկելու նպատակով: Մուտքագրված տվյալներն ադմինիստրատորին ուղարկելիս խմբագիրը կարող է նաև կից հաղորդագրություն ուղարկել: Ընկերության համաձայնությամբ` խմբագրին կարող է հնարավորություն տրվել առանց ադմինիստրատորին ուղարկելու անմիջապես հաստատել իր կողմից մուտքագրված տվյալները` «Ուղարկել» կոճակի փոխարեն «Առցանց» կոճակը սեղմելով:

9. Արդեն մուտքագրված ծառայության տեսակում փոփոխություն կատարելու համար խմբագիրը

1) մուտք է գործում համակարգ,

2) ծառայությունների ցանկից ընտրում է համապատասխան ծառայության տեսակը,

3) առկա լրացված ծառայությունների աղյուսակում սեղմում է համապատասխան ծառայության «Փոփոխել» (ձեռքի նշան) կոճակը,

4) բացվող նոր էջում կատարում է համապատասխան փոփոխությունները,

5) և պահպանում է դրանք` սեղմելով «Պահպանել» կոճակը,

6) փոփոխված տվյալները կրկին ուղարկվում են ադմինիստրատորին վերջնական հաստատման համար կամ միանգամից հաստատվում են խմբագրի կողմից` սույն ուղեցույցի 8-րդ կետի համաձայն:

9.1 Արդեն մուտքագրված ծառայությունը ջնջելու, ժամանակավորապես Համակարգում պասիվացնելու կամ պասիվացված ծառայությունը ակտիվացնելու համար խմբագիրը

1) մուտք է գործում համակարգ,

2) առկա լրացված ծառայությունների աղյուսակում սեղմում է տվյալ ծառայության համապատասխանաբար «Ջնջել», «Պասիվացնել» կամ «Ակտիվացնել» կոճակը,

3) ծառայությունը ջնջելու, պասիվացնելու կամ ակտիվացնելու հայտը ուղարկվում է ադմինիստրատորին հաստատման կամ միանգամից հաստատվում է խմբագրի կողմից՝ սույն ուղեցույցի 8-րդ կետի համաձայն:

(9.1-ին կետը լրաց. 03.11.15 թիվ 229-Ն)

10. Ադմինիստրատորը խմբագրի կողմից մուտքագրված տվյալներին ծանոթանալու համար

1) մուտք է գործում համակարգ,

2) ծառայությունների առկա ցուցակից ընտրում է համապատասխան ծառայության տեսակը՝ սեղմելով «դիտարկել» կոճակը:

11. Տվյալները ստուգելու համար ադմինիստրատորը

1) սեղմում է «ստուգել» կոճակը,

2) բացվող նոր էջում մուտքագրում է պահանջվող տվյալները,

3) սեղմում «Որոնել» կոճակը և համեմատում որոնման արդյունքներն ու իր կողմից մուտքագրված տվյալները,

4) անհրաժեշտության դեպքում ադմինիստրատորը կարող է տվյալներն ուղարկել վերանայման՝ սեղմելով «մերժել» կոճակը, ընդ որում, ադմինիստրատորը կարող է նաև կից հաղորդագրություն ուղարկել:

11.1 Ադմինիստրատորը խմբագրի կողմից մուտքագրված ծառայությունները ջնջելու, ակտիվացնելու կամ պասիվացնելու հայտերը դիտարկելու համար

1) մուտք է գործում համակարգ,

2) ծառայությանը ծանոթանալուց հետո սեղմում «Հաստատել» կոճակը՝ դրանք վերջնական ջնջելու, ակտիվացնելու կամ պասիվացնելու համար,

3) անհրաժեշտության դեպքում ադմինիստրատորը կարող է մերժել ուղարկված հայտերը՝ սեղմելով «Մերժել» կոճակը:

(11.1-ին կետը լրաց. 03.11.15 թիվ 229-Ն)

12. Տվյալներին ծանոթանալուց և դրանք ստուգելուց հետո ադմինիստրատորը սեղմում է «Հաստատել» կոճակը՝ դրանք վերջնական հաստատելու համար:

13. Յուրաքանչյուր անգամ Խմբագրի կողմից ծառայության նոր տեսակ լրացնելիս կամ արդեն լրացված ծառայության տեսակում փոփոխություն կատարելիս և դրանք Ադմինիստրատորին ուղարկելիս, ինչպես նաև Ադմինիստրատորի կողմից ծառայությունը հաստատելիս կամ ծառայության հաստատումը մերժելիս, սույն ուղեցույցի 1-ին կետով սահմանված էլեկտրոնային հասցեներին համապատասխան բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկվում:

Գ Լ ՈՒ Խ  2.

ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԸՍՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

14. Հիփոթեքային վարկեր

Դաշտեր

Լրացման կանոններ

1

Վարկի անվանումը

(տեսանելի չէ սպառողների

համար)

Ինքնուրույն մուտքագրվում է ընկերության կողմից վարկի տվյալ տեսակին տրված անվանումը:

Օրինակ՝

աբգ

2

Վարկի նպատակը

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

3

Վարկի գումար

Լրացվում են Վարկի գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

3000000

Մինչև

30000000

Վարկի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

4

Վարկի արժույթը

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

5

Կանխավճար

Լրացվում են կանխավճարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի՝ (%), մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

40%

Մինչև

80%

Կանխավճարի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

6

Վարկի ժամկետ

Լրացվում են վարկի առավելագույն և նվազագույն ժամկետները ամիսներով՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

12

Մինչև

120

Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

7

Մարումների ձև

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

8

Վարկի տրամադրման եղանակ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

9

Վարկի տոկոսադրույքի տեսակ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

10

Վարկի անվանական տոկոսադրույք

Լրացվում է վարկի տոկոսադրույքը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, տոկոսադրույքի (%) կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

ֆիքսված տոկոսադրույքի դեպքում

15

Օրինակ՝

փոփոխվողի դեպքում

10+5

Տվյալ վարկատեսակի համար տոկոսադրույքների միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կկնքվի ավելի ցածր տոկոսադրույքով՝ նման չափանիշների առկայության դեպքում (օրինակ` 150 000 դրամ և ավելի աշխատավարձի առկայության և ժամկետանց վարկերի բացակայության դեպքում վարկի տոկոսադրույքը կսահմանվի 17 տոկոս):

11

Վարկային հայտի ուսումնասիրության վճար (միանվագ)

Տվյալ վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

10000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ` վճարի առավելագույն և նվազագույն սահմանափակումների մուտքագրման հնարավորությամբ: Վճարի չափը լրացվում է թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով, իսկ առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

5%

 Նվազագույնը՝

10000

Առավելագույնը՝

40000

Ընդ որում` վարկի տրամադրման ժամանակ միանվագ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկային հայտի ուսումնասիրության վճար»:

12

Վարկի սպասարկման վճար (տարեկան)

Վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս

ա. վարկի մայր գումարի կամ

բ. վարկի մնացորդի նկատմամբ,

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 2 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:

Օրինակ՝

5 %

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն:

Ընդ որում՝ տարեկան պարբերականությամբ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկի սպասարկման վճար»:

Եթե վարկի սպասարկման վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա կտրվածքով գանձման ենթակա վճարների չափը:

13

1) Գրավի գնահատման վճար

2) Նոտարական վավերացման վճար

3) Կադաստրի հետ կապված վճար

Այս վճարները կարող են լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

5 %

Միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի միջնորդավճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

14

Անշարժ գույքի ապահովագրության վճար (տարեկան)

Այս վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս

ա. վարկի մայր գումարի,

բ. վարկի մնացորդի,

գ. վարկի մնացորդ + տոկոսագումարների կամ

դ. գույքի արժեքի նկատմամբ՝

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 4 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:

Օրինակ՝

Տոկոս վարկի գումարի նկատմամբ

5 %

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն

Ապահովագրության վճարի գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի ապահովագրության վճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

Եթե ապահովագրության վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա ընթացքում գանձման ենթակա վճարների չափը:

15

Վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրության վճար (տարեկան)

Վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս

 ա. վարկի մայր գումարի կամ

 բ. վարկի մնացորդի նկատմամբ՝

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 2 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:

Օրինակ՝

5 %

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն

Ապահովագրության վճարի գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի ապահովագրության վճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

Եթե ապահովագրության վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա ընթացքում գանձման ենթակա վճարների չափը:

16

Վարկ/գրավ հարաբերակցություն

Լրացվում է Վարկ/գրավ նվազագույն հարաբերակցությունը թվերի մուտքագրման միջոցով:

Օրինակ՝

70

17

Այլ միջնորդավճարներ

Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ:

Օրինակ`

Անվանում 

Վճար 1

Պարբերականություն

միանվագ

Գումար

1000

Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

18

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում է

1    տեղեկատվություն սակագների՝ անվանական տոկոսադրույք և միջնորդավճարներ, վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ՝ առկայության դեպքում (սահմանված է սույն կետի 10-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 17-րդ դաշտերում),

2   տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

15. Սպառողական վարկեր

1) Ավտովարկ

Տվյալներ

Լրացման կանոններ

1

Վարկի անվանումը
(տեսանելի չէ սպառողների համար)

Մուտքագրվում է ընկերության կողմից վարկի տվյալ տեսակին տրված անվանումը:

Օրինակ՝

ավտովարկ

2

Ավտոմեքենա

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

3

Վարկի գումար

Լրացվում են Վարկի գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

50000

Մինչև

5000000

Վարկի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է 0 (զրո), իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

4

Կանխավճար

Լրացվում են կանխավճարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի՝ %, մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

40%

Մինչև

80%

Կանխավճարի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

5

Վարկի ժամկետ

Լրացվում են վարկի առավելագույն և նվազագույն ժամկետները ամիսներով՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

12

Մինչև

120

Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

6

Մարումների ձև

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

7

Վարկի տրամադրման եղանակ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

8

Վարկի տոկոսադրույքի տեսակ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

9

Վարկի անվանական տոկոսադրույք

Լրացվում է վարկի տոկոսադրույքը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, տոկոսադրույքի (%) կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

ֆիքսված տոկոսադրույքի դեպքում

15

փոփոխվողի դեպքում

10+5

Տվյալ վարկատեսակի համար տոկոսադրույքների միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կկնքվի ավելի ցածր տոկոսադրույքով՝ նման չափանիշների առկայության դեպքում (օրինակ` 150 000 դրամ և ավելի աշխատավարձի առկայության և ժամկետանց վարկերի բացակայության դեպքում վարկի տոկոսադրույքը կսահմանվի 17 տոկոս):

10

Վարկային հայտի ուսումնասիրության վճար (միանվագ)

Տվյալ վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

10000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ` վճարի առավելագույն և նվազագույն սահմանափակումների մուտքագրման հնարավորությամբ: Վճարի չափը լրացվում է թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով, իսկ առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

5%

 Նվազագույնը՝

10000

Առավելագույնը՝

40000

Ընդ որում` վարկի տրամադրման ժամանակ միանվագ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկային հայտի ուսումնասիրության վճար»:

11

Վարկի սպասարկման վճար (տարեկան)

Վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս

ա. վարկի մայր գումարի կամ

բ. վարկի մնացորդի նկատմամբ

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 2 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:

Օրինակ՝

5 %

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն:

Տարեկան պարբերականությամբ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկի սպասարկման վճար»:

Եթե վարկի սպասարկման վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա կտրվածքով գանձման ենթակա վճարների չափը:

12

1) Գրավի գնահատման վճար
2) Նոտարական վավերացման վճար

Այս վճարները կարող են լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

5 %

Մի ջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի միջնորդավճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

13

Գրավի ապահովագրության վճար (տարեկան)

Այս վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների),

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս

ա. վարկի մայր գումարի,

բ. վարկի մնացորդի,

գ. վարկի մնացորդ + տոկոսագումարների կամ

դ. գույքի արժեքի նկատմամբ՝

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 4 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:

Օրինակ՝

5 %

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն:

Ապահովագրության վճարի գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի ապահովագրության վճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

Եթե ապահովագրության վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա ընթացքում գանձման ենթակա վճարների հանրագումարը:

14

Վաճառքի սրահներ

Լրացվում են Վաճառքի սրահների անվանումներն ու հասցեները՝ «Կցել» կոճակի միջոցով բեռնելով «Էքս Էմ Էլ ձևաչափի ֆայլը (անհրաժեշտ «Էքս Էմ Էլ» ձևաչափի ֆայլի ներկայացուցչական օրինակին հնարավոր է ծանոթանալ «Բեռնել» կոճակի միջոցով ներբեռնելով համապատասխան փաստաթուղթը)

15

Այլ միջնորդավճարներ

Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ:

Օրինակ`

Անվանում 

Վճար 1

Պարբերականություն

միանվագ

Գումար

1000

Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

16

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում է

1. տեղեկատվություն սակագների՝ անվանական տոկոսադրույք և միջնորդավճարներ, վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ՝ առկայության դեպքում (սահմանված է սույն ենթակետի 9-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ դաշտերում),

2. տեղեկատվություն ձեռքբերվող ավտոմեքենային ներկայացվող պահանջների վերաբերյալ (օրինակ՝ վարկավորվում է առավելագույնը 5 տարվա արտադրության արտասահմանյան մեքենաների ձեռքբերումը),

3. տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

2) Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր

Տվյալներ

Լրացման կանոններ

1

Վարկի անվանումը
(տեսանելի չէ սպառողների համար)

Մուտքագրվում է ընկերության կողմից վարկի տվյալ տեսակին տրված անվանումը:

Օրինակ՝

աբգ

2

Գրավի տեսակ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

3

Ոսկյա իրերի հարգ

Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple cհoice» սկզբունքով):

4

Վարկի գումար

Լրացվում են Վարկի գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

50000

Մինչև

5000000

Վարկի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է 0 (զրո), իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

5

Վարկի ժամկետ

Լրացվում են վարկի առավելագույն և նվազագույն ժամկետները ամիսներով՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

 Սկսած

12

Մինչև

120

Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է 0 (զրո), իսկ առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

6

Մարումների ձև

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

7

Վարկի տրամադրման եղանակը

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

8

Վարկի անվանական տոկոսադրույք

Լրացվում վարկի տոկոսադրույքը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, տոկոսադրույքի (%) կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

ֆիքսված տոկոսադրույքի դեպքում

15

փոփոխվողի դեպքում

10+5

Տվյալ վարկատեսակի համար տոկոսադրույքների միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կկնքվի ավելի ցածր տոկոսադրույքով՝ նման չափանիշների առկայության դեպքում (օրինակ` 150 000 դրամ և ավելի աշխատավարձի առկայության և ժամկետանց վարկերի բացակայության դեպքում վարկի տոկոսադրույքը կսահմանվի 17 տոկոս):

9

Վարկ/գրավ հարաբերակցություն

Լրացվում է վարկ/գրավ նվազագույն հարաբերակցությունը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների և այլ սիմվոլների):

Օրինակ՝

90

10

Վարկային հայտի ուսումնասիրության վճար (միանվագ)

Տվյալ վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

10000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ` վճարի առավելագույն և նվազագույն սահմանափակումների մուտքագրման հնարավորությամբ: Վճարի չափը լրացվում է թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով, իսկ առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

5%

 Նվազագույնը՝

10000

Առավելագույնը՝

40000

Ընդ որում` վարկի տրամադրման ժամանակ միանվագ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկային հայտի ուսումնասիրության վճար»:

11

Վարկի սպասարկման վճար (ամսական)

Վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

5000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

3%

Ամսական պարբերականությամբ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկի սպասարկման վճար»:

Եթե վարկի սպասարկման վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 ամսվա կտրվածքով գանձման ենթակա վճարի չափը:

12

Գրավի գնահատման վճար

Վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների),

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս

ա. վարկի մայր գումարի կամ

բ. վարկի մնացորդի նկատմամբ

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 2 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:

Օրինակ՝

5%

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն:

Միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի միջնորդավճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

13

Գրավի պահպանման վճար

Լրացվում է որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների և այլ սիմվոլների):

Օրինակ՝

500

14

Ոսկու կամ թանկարժեք քարերի գնահատման արժեքներ

Լրացվում են ընդունվող ոսկյա իրերի հարգերն ու դրանց գնահատման արժեքները՝ «Կցել» կոճակի միջոցով բեռնելով «Էքս Էմ Էլ ձևաչափի ֆայլը (անհրաժեշտ էքս էմ էլ ձևաչափի ֆայլի ներկայացուցչական օրինակին հնարավոր է ծանոթանալ՝ «Բեռնել» կոճակի միջոցով ներբեռնելով համապատասխան փաստաթուղթը)

15

Այլ միջնորդավճարներ

Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ:

Օրինակ`

Անվանում 

Վճար 1

Պարբերականություն

միանվագ

Գումար

1000

Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

16

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում է

1. տեղեկատվություն սակագների՝ անվանական տոկոսադրույք և միջնորդավճարներ, վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ՝ առկայության դեպքում (սահմանված է 8-րդ, 12-րդ և 15-րդ դաշտերում),

2. տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

3) Ապառիկ առևտրի վարկավորում

Տվյալներ

Լրացման կանոններ

1

Վարկի անվանումը
(տեսանելի չէ սպառողների համար)

Մուտքագրվում է ընկերության կողմից վարկի տվյալ տեսակին տրված անվանումը:

Օրինակ՝

աբգ

2

Ձեռքբերվող ապրանք

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

3

Վարկի գումար

Լրացվում են Վարկի գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

50000

Մինչև

5000000

Վարկի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

4

Կանխավճար

Լրացվում են կանխավճարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի՝ %, մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

40%

Մինչև

80%

Կանխավճարի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

5

Վարկի ժամկետ

Լրացվում են վարկի առավելագույն և նվազագույն ժամկետները ամիսներով՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

 Սկսած

12

Մինչև

120

Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

6

Մարումների ձև

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

7

Վարկի անվանական տոկոսադրույք

Լրացվում է վարկի տոկոսադրույքը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, տոկոսադրույքի (%) կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

ֆիքսված տոկոսադրույքի դեպքում

15

փոփոխվողի դեպքում

10+5

Տվյալ վարկատեսակի համար տոկոսադրույքների միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կկնքվի ավելի ցածր տոկոսադրույքով՝ նման չափանիշների առկայության դեպքում (օրինակ` 150 000 դրամ և ավելի աշխատավարձի առկայության և ժամկետանց վարկերի բացակայության դեպքում վարկի տոկոսադրույքը կսահմանվի 17 տոկոս):

10

Վարկային հայտի ուսումնասիրության վճար (միանվագ)

Տվյալ վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

10000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ` վճարի առավելագույն և նվազագույն սահմանափակումների մուտքագրման հնարավորությամբ: Վճարի չափը լրացվում է թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով, իսկ առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

5%

 Նվազագույնը՝

10000

Առավելագույնը՝

40000

Ընդ որում` վարկի տրամադրման ժամանակ միանվագ գանձվող ցանկացած վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկային հայտի ուսումնասիրության վճար»:

11

Վարկի սպասարկման վճար (ամսական)

Վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

5000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

3%

Ամսական պարբերականությամբ գանձվող ցանկացած վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկի սպասարկման վճար»:

Եթե վարկի սպասարկման վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 ամսվա կտրվածքով գանձման ենթակա վճարի չափը:

13

Վաճառքի սրահներ

Լրացվում են Վաճառքի սրահների անվանումներն ու հասցեները՝ «Կցել» կոճակի միջոցով բեռնելով էքս էմ էլ ձևաչափի ֆայլը (անհրաժեշտ էքս էմ էլ ձևաչափի ֆայլի ներկայացուցչական օրինակին հնարավոր է ծանոթանալ՝ «Բեռնել» կոճակի միջոցով ներբեռնելով համապատասխան փաստաթուղթը):

14

Այլ միջնորդա-վճարներ

Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ:

Օրինակ`

Անվանում 

Վճար 1

Պարբերականություն

միանվագ

Գումար

1000

Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

15

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում է

1. տեղեկատվություն սակագների՝ անվանական տոկոսադրույք և միջնորդավճարներ, վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ՝ առկայության դեպքում (սահմանված է 7-րդ, 14-րդ դաշտերում)

2. տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

4) Ուսանողական վարկեր

Տվյալներ

Լրացման կանոններ

1

Վարկի անվանումը
(տեսանելի չէ սպառողների համար)

Մուտքագրվում է ընկերության կողմից վարկի տվյալ տեսակին տրված անվանումը:

Օրինակ՝

աբգ

3

Վարկի գումար

Լրացվում են Վարկի գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

50000

Մինչև

5000000

Վարկի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է 0 (զրո), իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

5

Վարկի ժամկետ

Լրացվում են վարկի առավելագույն և նվազագույն ժամկետները ամիսներով՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

 Սկսած

12

Մինչև

120

Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է 0 (զրո), իսկ առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

6

Գրավի տեսակ

Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple cհoice» սկզբունքով):

7

Մարումների ձև

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

8

Վարկի անվանական տոկոսադրույք

Լրացվում է վարկի տոկոսադրույքը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, տոկոսադրույքի (%) կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

ֆիքսված տոկոսադրույքի դեպքում

15

փոփոխվողի դեպքում

10+5

Տվյալ վարկատեսակի համար տոկոսադրույքների միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կկնքվի ավելի ցածր տոկոսադրույքով՝ նման չափանիշների առկայության դեպքում (օրինակ` 150 000 դրամ և ավելի աշխատավարձի առկայության և ժամկետանց վարկերի բացակայության դեպքում վարկի տոկոսադրույքը կսահմանվի 17 տոկոս):

9

Վարկ/գրավ հարաբերակցություն

Լրացվում է թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների և այլ սիմվոլների):

Օրինակ՝

90

10

Վարկային հայտի ուսումնասիրության վճար (միանվագ)

Տվյալ վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

10000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ` վճարի առավելագույն և նվազագույն սահմանափակումների մուտքագրման հնարավորությամբ: Վճարի չափը լրացվում է թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով, իսկ առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

5%

 Նվազագույնը՝

10000

Առավելագույնը՝

40000

Ընդ որում` վարկի տրամադրման ժամանակ միանվագ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկային հայտի ուսումնասիրության վճար»:

11

Վարկի սպասարկման վճար (ամսական)

Վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

5000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

3%

Ամսական պարբերականությամբ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկի սպասարկման վճար»:

Եթե վարկի սպասարկման վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 ամսվա կտրվածքով գանձման ենթակա վճարի չափը:

12

1) Գրավի գնահատման վճար

2) Նոտարական վավերացման վճար

Այս վճարները կարող են լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

15000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

5%

Միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի միջնորդավճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

13

Գրավի ապահովագրության վճար (տարեկան)

Այս վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս

ա. վարկի մայր գումարի կամ

բ. վարկի մնացորդի նկատմամբ

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 4 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով.

Օրինակ՝

Տոկոս վարկի գումարի նկատմամբ

5%

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն:

Ապահովագրության վճարի գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի ապահովագրության վճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

Եթե ապահովագրության վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա ընթացքում գանձման ենթակա վճարների հանրագումարը:

14

Այլ միջնորդավճարներ

Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ:

Օրինակ`

Անվանում 

Վճար 1

Պարբերականություն

միանվագ

Գումար

1000

Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

15

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում է

1. տեղեկատվություն սակագների՝ անվանական տոկոսադրույք և միջնորդավճարներ, վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ (սահմանված է սույն ենթակետի 8-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ դաշտերում),

2. ինչպես նաև տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

5) Այլ սպառողական վարկեր

Տվյալներ

Լրացման կանոններ

1

Վարկի անվանումը
(տեսանելի չէ սպառողների համար)

Մուտքագրվում է ընկերության կողմից վարկի տվյալ տեսակին տրված անվանումը:

Օրինակ՝

աբգ

3

Վարկի գումար

Լրացվում են Վարկի գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

50000

Մինչև

5000000

Վարկի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

5

Վարկի ժամկետ

Լրացվում են վարկի առավելագույն և նվազագույն ժամկետները ամիսներով՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

 Սկսած

12

Մինչև

120

Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

Գրավի տեսակ

Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple cհoice» սկզբունքով):

6

Մարումների ձև

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

7

Վարկի տրամադրման եղանակ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

8

Վարկի անվանական տոկոսադրույք

Լրացվում է վարկի տոկոսադրույքը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, տոկոսադրույքի (%) կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

ֆիքսված տոկոսադրույքի դեպքում

15

փոփոխվողի դեպքում

10+5

Տվյալ վարկատեսակի համար տոկոսադրույքների միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կկնքվի ավելի ցածր տոկոսադրույքով՝ նման չափանիշների առկայության դեպքում (օրինակ` 150 000 դրամ և ավելի աշխատավարձի առկայության և ժամկետանց վարկերի բացակայության դեպքում վարկի տոկոսադրույքը կսահմանվի 17 տոկոս):

9

Վարկ/գրավ հարաբերակցություն

Լրացվում է թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների և այլ սիմվոլների):

Օրինակ՝

40

10

Վարկային հայտի ուսումնասիրության վճար (միանվագ)

Տվյալ վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

10000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ` վճարի առավելագույն և նվազագույն սահմանափակումների մուտքագրման հնարավորությամբ: Վճարի չափը լրացվում է թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով, իսկ առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

5%

 Նվազագույնը՝

10000

Առավելագույնը՝

40000

Ընդ որում` վարկի տրամադրման ժամանակ միանվագ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկային հայտի ուսումնասիրության վճար»:

11

Վարկի սպասարկման վճար (ամսական)

Վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

3%

Ամսական պարբերականությամբ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկի սպասարկման վճար»:

Եթե վարկի սպասարկման վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 ամսվա կտրվածքով գանձման ենթակա վճարի չափը:

12

1) Գրավի գնահատման վճար

2) Նոտարական վավերացման վճար

Այս վճարները կարող են լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների)

Օրինակ՝

1500

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

5%

Միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի միջնորդավճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

13

Գրավի ապահովագրության վճար (տարեկան)

Այս վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

1500

2) կամ որպես տոկոս

ա. վարկի մայր գումարի կամ

բ. վարկի մնացորդի նկատմամբ

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drօp dօwո meոս) առաջարկվող վերոնշյալ 4 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով.

Օրինակ՝

5%

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն:

Ապահովագրության վճարի գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի ապահովագրության վճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

Եթե ապահովագրության վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա ընթացքում գանձման ենթակա վճարների հանրագումարը:

14

Այլ միջնորդավճարներ

Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ:

Օրինակ`

Անվանում 

Վճար 1

Պարբերականություն

միանվագ

Գումար

1000

Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն ենթակետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

15

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում է

1. տեղեկատվություն սակագների՝ անվանական տոկոսադրույք և միջնորդավճարներ, վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ (սահմանված է սույն ենթակետի 8-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ դաշտերում)

2. տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

16. Ավանդներ

Տվյալներ

Լրացման կանոններ

1

Ավանդի անվանումը

Մուտքագրվում է ընկերության կողմից ավանդի տվյալ տեսակին տրված անվանումը:

Օրինակ՝

ավանդ 1

2

Ավանդի արժույթ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

3

Արժույթի փոփոխման հնարավորություն

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

4

Ավանդի գումար

Լրացվում են ավանդի գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

10000

Մինչև

1000000

Ավանդի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է 0 (զրո), իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

5

Ավանդի գումարի ավելացման հնարավորություն

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

6

Ավանդի տեսակ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

7

Ավանդի ժամկետ

Լրացվում են ավանդի առավելագույն և նվազագույն ժամկետները ամիսներով՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

 Սկսած

12

Մինչև

120

Ավանդի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

Ֆիքսված ժամկետով ավանդատեսակի դեպքում նվազագույն և առավելագույն ժամկետների դաշտերում լրացվում է նույն արժեքը (օրինակ՝ երբ ավանդը ներգրավվում է 5 ամիս ժամկետով, ապա երկու դաշտերում էլ լրացվում է «5» արժեքը):

8

Տոկոսագումարների կապիտալացում

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

9

Տոկոսագումարների վճարում

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

10

Ավանդի անվանական տոկոսադրույք

Լրացվում է ավանդի տոկոսադրույքը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, տոկոսադրույքի (%) կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15

Տվյալ ավանդատեսակի համար տոկոսադրույքների միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի նվազագույն արժեքը: Ընդ որում, սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կկնքվի ավելի բարձր տոկոսադրույքով՝ նման չափանիշների առկայության դեպքում (օրինակ` 2 000 000 ՀՀ դրամ և ավելի գումարի դեպքում ավանդի տոկոսադրույքը կսահմանվի 13 տոկոս):

11

Ավանդի սպասարկման վճար

Վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս ավանդի գումարի նկատմամբ:

Օրինակ՝

5%

Միաժամանակ ընտրվում է նաև սպասարկման վճարի կատարման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

12

Այլ միջնորդավճարներ

Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս ավանդի մայր գումարի նկատմամբ:

Օրինակ`

Անվանում 

Վճար 1

Պարբերականություն

միանվագ

Գումար

1000

Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

13

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում է

1. տեղեկատվություն սակագների՝ անվանական տոկոսադրույք և միջնորդավճարներ, վրա ազդեցություն ունեցող պայմանների վերաբերյալ (սահմանված է սույն կետի 10-րդ և 12-րդ դաշտերում),

2. տեղեկատվություն ավանդը ժամկետից շուտ հետ պահանջելու դեպքում կիրառվող սակագների վերաբերյալ (տույժեր, տուգանքներ, տոկոսագումարների հաշվարկում այլ տոկոսադրույքի հիման վրա, վաղաժամկետ հանելու արգելք և այլն),

3. տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

17. Վճարային քարտեր

Տվյալներ

Լրացման կանոններ

1

Քարտի անվանում

(տեսանելի չէ սպառողների համար)

Մուտքագրվում է ընկերության կողմից տվյալ քարտատեսակին տրված անվանումը:

Օրինակ՝

Քարտ +

2

Քարտի տեսակ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

3

Համակարգի տեսակ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

4

Կից քարտի տրամադրում

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

5

Քարտային հաշվի արժույթ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

6

Օվերդրաֆտի առկայություն

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

7

Հաշվի բացման վճար

Վճարը լրացվում է որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

1500

7

Կանխիկացման հնարավորություն

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

8

 Քարտի սպասարկման տարեկան վճար

 Կից քարտի սպասարկման տարեկան վճար

Վճարը լրացվում է որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

1500

Եթե սպասարկման վճարները գանձվում են այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա կտրվածքով գանձման ենթակա վճարների չափը:

8

 Կանխիկացման վճար բանկի բանկոմատներում

 Կանխիկացման վճար այլ բանկի բանկոմատներում

 Կանխիկացման վճար արտասահմանում

Վճարները լրացվում են թվերի և տոկոսադրույքի նշանի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների, կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

1%

Կանխիկացման վճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտերում լրացվում է «0»:

9

 Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույք

Օվերդրաֆտի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույք (%)

Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք (%)

Վարկային գծի տոկոսադրույք (%)

Լրացվում է թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

3

Նման տոկոսադրույքներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտերում լրացվում է «0»:

10

Քարտային հաշվի չնվազող մնացորդ

Լրացվում է թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

5000

Քարտային հաշվի չնվազող մնացորդ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտերում լրացվում է «0»:

Արտոնյալ ժամկետ (Գրեյս պերիոդ)

Լրացվում է տառերի և թվերի մուտքագրման միջոցով, թույլատրվում է նաև բացատների օգտագործումը:

Օրինակ՝

21 ??

11

Այլ միջնորդավճարներ

Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ:

Օրինակ`

Անվանում 

Վճար 1

Պարբերականություն

միանվագ

Գումար

1000

Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

12

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում են

1. տեղեկատվություն սակագների՝ միջնորդավճարների, վրա ազդեցություն ունեցող պայմանների վերաբերյալ (սահմանված է սույն կետի 11-րդ դաշտում),

2. Տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա ազդեցություն ունեցող տվյալների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

13

Բանկոմատների ցուցակ

Լրացվում են Բանկոմատների անվանումները ու հասցեները՝ «Կցել» կոճակի միջոցով բեռնելով էքս էմ էլ ձևաչափի ֆայլը (անհրաժեշտ էքս էմ էլ ձևաչափի ֆայլի ներկայացուցչական օրինակին հնարավոր է ծանոթանալ՝ «Բեռնել» կոճակի միջոցով ներբեռնելով համապատասխան փաստաթուղթը):

(17-րդ կետը լրաց. 03.11.15 թիվ 229-Ն)

18. Դրամական փոխանցումներ

Դաշտեր

Լրացման կանոններ

1

Ծառայության անվանումը (տեսանելի չէ օգտագործողի համար)

Մուտքագրվում է կազմակերպության կողմից ծառայության անվանումը

Օրինակ՝

X համակարգով փոխանցում եվրոպական երկրներ ....

2

Փոխանցման տարբերակը

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

3

Համակարգի անվանումը

Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով):

4

Ստացող կողմ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

5

Ցանկ

Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով):

6

Ստացող բանկը

Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով):

7

Փոխանցվող գումարի արժույթ

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu)  առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

8

Փոխանցվող գումար

Լրացվում են փոխանցվող գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

 Սկսած

10000

Մինչև

5000000

Փոխանցվող գումարի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

9

Փոխանցման տևողություն

Լրացվում են փոխանցման առավելագույն և նվազագույն ժամկետները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

1

Մինչև

48

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն:

Փոխանցման նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0»:

10

Փոխանցման միջնորդավճար/ սակագին

Վճարը կարող է լրացվել

1) որպես տոկոս փոխանցվող գումարի նկատմամբ՝

 թվերի և տոկոսի սիմվոլի մուտքագրմամբ (%):

Օրինակ՝

2 %

միաժամանակ

2) որպես բացարձակ գումար (ֆիքսված)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների): Ընդ որում՝

● ՀՀ դրամով սահմանված լինելու դեպքում «ՀՀ դրամ» գրվածքի համապատասխան վանդակում դրվում է նշում,

● Փոխանցվող գումարի արժույթով սահմանված լինելու դեպքում տվյալ նշումը չի դրվում:

Օրինակ՝

1000

Միևնույն ժամանակ վճարի առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների).

Օրինակ՝

Նվազագույնը՝

10000

Առավելագույնը՝

40000

Ընդ որում նվազագույն ու առավելագույն շեմերը՝ 

● ՀՀ դրամով սահմանված լինելու դեպքում «ՀՀ դրամ» գրվածքի համապատասխան վանդակում դրվում է նշում,

● Փոխանցվող գումարի արժույթով սահմանված լինելու դեպքում տվյալ նշումը չի դրվում:

Փոխանցման միջնորդավճարի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

11

Ավելացնել (գումարման նշան)

Փոխանցվող գումարի սահմանաչափերի և միջնորդավճարների նոր աղյուսակ բացելու համար սեղմվում է կոճակը:

12

Կրկնօրինակել (փաստաթղթերի նշան)

Փոխանցվող գումարի սահմանաչափերի և միջնորդավճարների աղյուսակի լրացված տարբերակի կրկնօրինակը բացելու համար սեղմվում է կոճակը:

13

Ջնջել (հանման նշան)

Փոխանցվող գումարի սահմանաչափերի և միջնորդավճարների աղյուսակը ջնջելու համար սեղմվում է կոճակը:

14

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մուտքագրվում է կազմակերպության կողմից փոխանցողից պահանջող փաստաթղթերի ցանկը:

Օրինակ՝

Անձագիր , ....

Ընդ որում՝ բոլոր տվյալները լրացվում են «Յունիկոդ» տառատեսակով:

15

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում է`

1. տեղեկատվություն սակագների վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ՝ առկայության դեպքում

2. տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

Ընդ որում՝ բոլոր տվյալները լրացվում են «Յունիկոդ» տառատեսակով, 8 տառաչափով, միանման ձևաչափով: Ծառայության վերաբերյալ կարևոր տեղեկատվությունը ներկայացվում է աչքի ընկնող ձևով՝ տեսքը ընդգծելու, շեղ կամ մգեցված տառերով մուտքագրելու միջոցով:

(18-րդ կետը լրաց. 03.11.15 թիվ 229-Ն)

19. Գյուղատնտեսական վարկեր

Դաշտեր

Լրացման կանոններ

1

Վարկի անվանումը
(տեսանելի չէ սպառողների
համար)

Ինքնուրույն մուտքագրվում է կազմակերպության կողմից վարկի տվյալ տեսակին տրված անվանումը:

Օրինակ՝

աբգ

2

Վարկի նպատակը

Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով):

3

Գրավի տեսակը

Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով):

4

Վարկի գումարը

Լրացվում են Վարկի գումարի առավելագույն և նվազագույն արժեքները՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

3000000

Մինչև

30000000

Վարկի նվազագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն արժեք սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

5

Վարկի արժույթը

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

6

Վարկի ժամկետը (ամիսներ)

Լրացվում են վարկի առավելագույն և նվազագույն ժամկետները ամիսներով՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

Սկսած

12

Մինչև

120

Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում լրացվում է «0», իսկ առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտում ոչինչ չի լրացվում:

7

Մարումների ձևը

Ընտրվում է առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ («Multiple choice» սկզբունքով):

8

Վարկի տրամադրման եղանակը

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

9

Վարկի տոկոսադրույքի տեսակը

Լրացվում է թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով:

10

Վարկի անվանական տոկոսադրույքը

Լրացվում է վարկի տոկոսադրույքը՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների, տոկոսադրույքի (%) կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

ֆիքսված տոկոսադրույքի դեպքում

15

Օրինակ՝

փոփոխվողի դեպքում

10+5

Տվյալ վարկատեսակի համար տոկոսադրույքների միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կկնքվի ավելի ցածր տոկոսադրույքով՝ նման չափանիշների առկայության դեպքում (օրինակ` 150 000 դրամ և ավելի աշխատավարձի առկայության և ժամկետանց վարկերի բացակայության դեպքում վարկի տոկոսադրույքը կսահմանվի 17 տոկոս):

11

Վարկային հայտի ուսումնասիրության վճարը (միանվագ)

Տվյալ վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

10000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ` վճարի առավելագույն և նվազագույն սահմանափակումների մուտքագրման հնարավորությամբ: Վճարի չափը լրացվում է թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով, իսկ առավելագույն և նվազագույն արժեքների առկայության դեպքում վերջիններս լրացվում են միայն թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

5%

Օրինակ`  Նվազագույնը`  

10000

Առավելագույնը՝

40000

Ընդ որում` վարկի տրամադրման ժամանակ միանվագ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկային հայտի ուսումնասիրության վճար»:

12

Վարկի սպասարկման վճարը (տարեկան)

Վճարը կարող է լրացվել
1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս

ա. վարկի մայր գումարի կամ

բ. վարկի մնացորդի նկատմամբ,

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 2 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:

Օրինակ՝

5 %

և միաժամանակ

Թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն:

Ընդ որում՝ տարեկան պարբերականությամբ գանձվող ցանկացած նմանատիպ վճար, բացառությամբ գրավի ձևակերպման, գնահատման և ապահովագրության վճարների, անկախ անվանումից, լրացվում է որպես «Վարկի սպասարկման վճար»:

Եթե վարկի սպասարկման վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա կտրվածքով գանձման ենթակա վճարների չափը:

13

1) Գրավի գնահատման վճար
2) Նոտարական վավերացման վճար
3) Գրավի պետական գրանցման հետ կապված վճար

Այս վճարները կարող են լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15000

2) որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ՝ թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

5 %

Միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի միջնորդավճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

14

Գրավի ապահովագրության վճար (տարեկան)

Այս վճարը կարող է լրացվել

1) որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

15000

2) կամ որպես տոկոս

ա. Վարկի մայր գումարի,

բ. Վարկի մնացորդի,

գ. Վարկի մնացորդ + տոկոսագումարների կամ

դ. Գույքի արժեքի նկատմամբ՝

թվերի և տոկոսադրույքի սիմվոլի (%) մուտքագրման և թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող վերոնշյալ 4 տարբերակներից որևէ մեկի ընտրության միջոցով:

Օրինակ՝
Տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ

5 %

և միաժամանակ

թափվող ցուցակի համապատասխան տարբերակի ընտրություն

Ապահովագրության վճարի գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի ապահովագրության վճարի առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

Եթե ապահովագրության վճարը գանձվում է այլ պարբերականությամբ, ապա լրացվում է 1 տարվա ընթացքում գանձման ենթակա վճարների չափը:

15

Գրավի պահպանման վճար (միանվագ)

Լրացվում է որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ)՝ թվերի մուտքագրման միջոցով (առանց բացատների և այլ սիմվոլների):

16

Վարկ/գրավ հարաբերակցություն

Լրացվում է Վարկ/գրավ նվազագույն հարաբերակցությունը թվերի մուտքագրման միջոցով:

Օրինակ՝

70

17

1)Կանխիկացման վճար բանկի բանկոմատներում
2)Կանխիկացման վճար այլ բանկի բանկոմատներում
3)Կանխիկացման վճար արտասահմանում

Վճարները լրացվում են թվերի և տոկոսադրույքի նշանի (%) մուտքագրման միջոցով (առանց բացատների, կամ այլ սիմվոլների):

Օրինակ՝

1%

Կանխիկացման վճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան դաշտերում լրացվում է «0»:

18

Այլ միջնորդավճարներ

Տվյալ ծառայության համար այլ միջնորդավճարի առկայության դեպքում լրացվում է վերջինիս անվանումը, ընտրվում է վճարի գանձման պարբերականությունը՝ թափվող ցուցակից (drop down menu) առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ընտրելու միջոցով և մուտքագրվում է վճարի չափը՝ որպես բացարձակ գումար (ՀՀ դրամ) կամ որպես տոկոս վարկի մայր գումարի նկատմամբ:

Օրինակ`

Անվանում

Վճար 1

Պարբերականություն

միանվագ

Գումար

1000

Այլ միջնորդավճարների գծով միջակայքի առկայության դեպքում լրացվում է տվյալ միջակայքի առավելագույն արժեքը: Ընդ որում՝ սույն կետի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում է տեղեկատվություն այն չափանիշների վերաբերյալ, որոնց բավարարելու դեպքում հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս կսահմանվի այլ միջնորդավճարների առավել ցածր արժեք՝ նման չափանիշների առկայության դեպքում:

19

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացվում է

1. տեղեկատվություն սակագների՝ անվանական տոկոսադրույք և միջնորդավճարներ, վրա ազդեցություն ունեցող չափանիշների վերաբերյալ՝ առկայության դեպքում,

2. տեղեկատվություն տվյալ ծառայությանն առնչվող և սպառողի ընտրության վրա էական ազդեցություն ունեցող այլ տվյալների/պայմանների վերաբերյալ (հատուկ առաջարկներ, զեղչեր և այլն):

Ընդ որում՝ Բոլոր տվյալները լրացվում են «Յունիկոդ» տառատեսակով, 8 տառաչափով, միանման ձևաչափով: Ծառայության վերաբերյալ կարևոր տեղեկատվությունը ներկայացվում է աչքի ընկնող ձևով՝ տեսքը ընդգծելու, շեղ կամ մգեցված տառերով մուտքագրելու միջոցով:

(19-րդ կետը լրաց. 03.11.15 թիվ 229-Ն)

(հավելվածը լրաց. 07.08.12 թիվ 212-Ն, խմբ., լրաց. 03.11.15 թիվ 229-Ն)

Հավելված 15

Ներմուծեք նկարագրությունը_5831
 
Ներմուծեք նկարագրությունը_5868

 (հավելվածը լրաց. 18.11.14 թիվ 309-Ն)

Հավելված 16

Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկի (այսուհետ՝ Ընդհանրական թերթիկ) լրացման ուղեցույց

Սույն ուղեցույցը չի տրամադրվում վարկառուին:

1. Ընդհանրական թերթիկը տրամադրվում է միայն 10,000,000 ՀՀ դրամը չգերազանցող վարկերի համար:

2. «Գործողության սկիզբ» և «Ավարտ» տողերում լրացվում է տվյալ թերթիկի պայմանների գործողության սկիզբը և ավարտը` օր/ամիս/տարի ձևաչափով: Գործողության ժամկետներ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ Չի սահմանվում:

3. «1. Վարկատուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, փոստային հասցեն(երը) (օրինակ՝ ՀՀ, ք.Երևան, Նորք-Մարաշ, Աբգ 11), հեռախոսահամար(ներ)ը (օրինակ՝ +(37410) 123456) և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկառուն կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ տրամադրվող վարկի վերաբերյալ: Ընդ որում, եթե առկա է կենտրոնացված թեժ գիծ, ապա նշվում է թեժ գծի հեռախոսահամարը, եթե ոչ՝ նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով վարկառուն կարող է առանց խոչընդոտների կապ հաստատել վարկատուի հետ:

4. «2.1 Վարկի անվանում» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող սպառողական վարկի անվանումը և տեսակը: Օրինակ՝ «Էքսպրես վարկ» սպառողական վարկ:

5. «2.2 Վարկի գումար» տողում լրացվում են վարկի գումարի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 500,000-10,000,000: Վարկի նվազագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է` առավելագույնը «սահմանված առավելագույն գումարը»: Օրինակ՝ առավելագույնը 10,000,000: Վարկի առավելագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն գումարից»: Օրինակ՝ սկսած 500,000-ից:

6. «2.3 Վարկի ժամկետ» տողում լրացվում են վարկի նվազագույն և առավելագույն ժամկետները ամիսներով: Օրինակ՝ 3-24: Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ առավելագույնը «սահմանված առավելագույն ժամկետը»: Օրինակ՝ առավելագույնը 24: Վարկի առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն ժամկետից»: Օրինակ՝ սկսած 3-ից:

7. «2.4 Տարեկան անվանական % (ՏԱՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը: Տվյալ վարկի համար տոկոսադրույքների նվազագույն և առավելագույն արժեքներ սահմանված լինելու դեպքում լրացվում է ՏԱՏ-ի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 11-15:

8. «2.5 Տարեկան փաստացի % (ՏՓՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ ՏԱՏ-ի և 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար լրացվել է նվազագույն և առավելագույն արժեքներ, ապա լրացվում են ՏՓՏ-ի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 25,4-40:

9. «3.1 Գրավ» տողում լրացվում է վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի տեսակ(ներ)ը և դրա(նց) նկատմամբ պահանջները: Օրինակ՝ ռուսական՝ երկրորդային շուկայից ձեռքբերվող ավտոմեքենա: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

10. «3.2 Երաշխավորություն» տողում լրացվում է երաշխավոր անձի (անձանց) թիվը և նրա (նրանց) նկատմամբ պահանջները: Օրինակ՝ 2 ֆիզիկական անձ, որոնք վերջին 5 տարում ունեցել են լավ վարկային պատմություն: Երաշխավորի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

11. «4.1 Վարկ/գրավ հարաբերակցություն» տողում լրացվում է «Վարկ հարաբերած գրավի արժեք» առավելագույն ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ: Օրինակ՝ առավելագույնը 80: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է` Չի պահանջվում:

12. «4.2. Մայր գումարի մարումների հաճախականություն» և «4.2 Տոկոսագումարի մարումների հաճախականություն» տողերում համապատասխանաբար լրացվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման պարբերականությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան և այլ): Եթե վարկատուի կողմից նախատեսված է վարկի մարման «այլ» պարբերականություն, ապա նշվում է պարբերականությունը և ձևը:

13. «4.3 Կանխավճար/վարկ հարաբերակցություն» տողում լրացվում են վարկի կանխավճարի նվազագույն և առավելագույն արժեքները՝ տոկոսային արտահայտությամբ: Օրինակ՝ 40-80: Կանխավճարի չափ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում: Վարկի կանխավճարի նվազագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է` առավելագույնը «սահմանված առավելագույն արժեքը»: Օրինակ՝ առավելագույնը 80: Վարկի կանխավճարի առավելագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն արժեքից»: Օրինակ՝ սկսած 40-ից:

14. «5.1 Վարկային հայտի ուսումնասիրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը` որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 25,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Վարկային հայտի ուսումնասիրության վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

15. «5.2 Վարկի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի նկատմամբ) և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 125,000 ՀՀ դրամ, տարեկան կամ 5% մնացորդի նկատմամբ, տարեկան: Վարկի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

16. «5.3 Գրավի գնահատման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Գրավի բացակայության կամ գրավի գնահատման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

17. «5.4 Նոտարական վավերացման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 15,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Նոտարական վավերացման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

18. «5.5 Գրավի ապահովագրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի, գույքի արժեքի, մնացորդի և տոկոսագումարների նկատմամբ), և պարբերականությունը (միանվագ, տարեկան և այլն): Օրինակ՝ 250,000 ՀՀ դրամ, տարեկան: Գրավի բացակայության կամ գրավի ապահովագրման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

19. «5.6 Այլ միջնորդավճարներ» տողում այլ միջնորդավճարների առկայության դեպքում լրացվում է տվյալ վճարի անվանումը, գանձման չափը և պարբերականությունը: Այլ միջնորդավճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

20. Եթե 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար հնարավոր չէ լրացնել վճարի չափը, ապա համապատասխան տողում լրացվում են տվյալ վճարի նվազագույն և առավելագույն արժեքները:

21. «5.7 Ընդամենը այլ վճարներ» տողում լրացվում է այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 560,000 ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ ՏՓՏ-ի և 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար լրացվել է նվազագույն և առավելագույն արժեքներ, ապա լրացվում են այլ վճարների ընդհանուր գումարի նվազագույն և առավելագույն արժեքները:

22. «7.1 Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի մայր գումարը չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: ՝ 3 և ավել աշխատանքային օր ուշացման դեպքում` ժամկետանց վարկի մնացորդի 2%, օրական:

23. «7.2 Տոկոսագումարները չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ ժամկետանց վարկի մնացորդի 0.1%, օրական:

24. «7.3 Այլ վճարները չկատարելու դեպքում» տողում լրացվում են տվյալ վարկի գծով պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող այլ տույժ/տուգանքները և դրանց չափը: Այլ տույժ/տուգանք սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

25. «8. Փաստաթղթերի ցանկ» մասում լրացվում են այն հիմնական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են վարկի ստացման համար:

26. «9. Վարկային հայտ» մասում լրացվում է վարկատուի կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը օրերով, վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու և վարկատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հետո վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը օրերով:

 (հավելվածը լրաց. 18.11.14 թիվ 309-Ն)

Հավելված 17

Ներմուծեք նկարագրությունը_5869

Ներմուծեք նկարագրությունը_5868

 (հավելվածը լրաց. 18.11.14 թիվ 309-Ն)

Հավելված 18

Վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների ընդհանրական թերթիկի (այսուհետ՝ Ընդհանրական թերթիկ) լրացման ուղեցույց

Սույն ուղեցույցը չի տրամադրվում վարկառուին:

1. Ընդհանրական թերթիկը տրամադրվում է միայն 10,000,000 ՀՀ դրամը չգերազանցող վարկերի համար:

2. «Գործողության սկիզբ» և «Ավարտ» տողերում լրացվում է տվյալ թերթիկի պայմանների գործողության սկիզբը և ավարտը՝ օր/ամիս/տարի ձևաչափով: Գործողության ժամկետներ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ Չի սահմանվում:

3. «1. Վարկատուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, փոստային հասցեն(երը) (օրինակ՝ ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Աբգ 11), հեռախոսահամար(ներ)ը (օրինակ՝ +(37410) 123456) և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկառուն կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ տրամադրվող վարկի վերաբերյալ: Ընդ որում, եթե առկա է կենտրոնացված թեժ գիծ, ապա նշվում է թեժ գծի հեռախոսահամարը, եթե ոչ՝ նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով վարկառուն կարող է առանց խոչընդոտների կապ հաստատել վարկատուի հետ:

4. «2.1 Վարկի անվանում» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող սպառողական վարկի անվանումը և տեսակը: Օրինակ՝ «Էքսպրես» վերականգնվող վարկային գիծ:

5. «2.2 Վարկի գումար» տողում լրացվում են վարկի գումարի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 500,000-10,000,000 ՀՀ դրամ կամ աշխատավարձի մինչև 200%-ը, բայց առավելագույնը 250.000 ՀՀ դրամ: Վարկի նվազագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է` առավելագույնը «սահմանված առավելագույն գումարը»: Օրինակ՝ առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ: Վարկի առավելագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն գումարից»: Օրինակ՝ սկսած 500,000 ՀՀ դրամից: Ապահովվածությամբ օվերդրաֆտների դեպքում լրացվում է

6. «2.3 Վարկի ժամկետ» տողում լրացվում է վարկի նվազագույն և առավելագույն ժամկետները ամիսներով: Օրինակ՝ 3-24: Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ առավելագույնը «սահմանված առավելագույն ժամկետը»: Օրինակ՝ առավելագույնը 24: Վարկի առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն ժամկետից»: Օրինակ՝ սկսած 3-ից:

7. «2.4 Տարեկան անվանական % (ՏԱՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը: Տվյալ վարկի համար տոկոսադրույքների նվազագույն և առավելագույն արժեքներ սահմանված լինելու դեպքում լրացվում է ՏԱՏ-ի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 11-15:

8. «2.5 Տարեկան փաստացի % (ՏՓՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ ՏԱՏ-ի և 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար լրացվել է նվազագույն և առավելագույն արժեքներ, ապա լրացվում են ՏՓՏ-ի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 25,4-40:

9. «3.1 Գրավ» տողում լրացվում է վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի տեսակ(ներ)ը և դրա(նց) նկատմամբ պահանջները: Օրինակ` ռուսական` երկրորդային շուկայից ձեռքբերվող ավտոմեքենա: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

10. «3.2 Երաշխավորություն» տողում լրացվում են երաշխավոր անձի (անձանց) թիվը և նրա (նրանց) նկատմամբ պահանջները: Օրինակ՝ 2 ֆիզիկական անձ, որոնք վերջին 5 տարում ունեցել են լավ վարկային պատմություն: Երաշխավորի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

11. «4.1 Վարկ/գրավ հարաբերակցություն» տողում լրացվում է «Վարկ հարաբերած գրավի արժեք» առավելագույն ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ: Օրինակ՝ առավելագույնը 80: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է` Չի պահանջվում:

12. «4.2. Արտոնյալ ժամկետ (Գրեյս պերիոդ)» տողում լրացվում է վարկի համար սահմանված արտոնյալ ժամկետը և կիրառման դեպքը: Օրինակ՝ վարկի կանխիկացմանը հաջորդող 15 օրվա ընթացքում վարկը օգտագործելու դեպքում տոկոսագումար չի գանձվում կամ վարկի կանխիկացումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը վարկը օգտագործելու դեպքում տոկոսագումար չի գանձվում: Արտոնյալ ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի սահմանվում:

13. «4.3 Հաշվի նվազագույն շարժ և վճարման կարգ» տողում լրացվում է հաշվի նվազագույն շարժը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս և այդ գումարի վճարման կարգը (պարբերականությունը): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ կամ 5% օգտագործված մասի նկատմամբ վճարում մինչև հաջորդ ամսվա 10-ը: Հաշվի նվազագույն շարժ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

14. «4.4 Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող %» տողում լրացվում է վարկի չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը: Օրինակ՝ 13: Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող % սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ Չի սահմանվում:

15. «5.1 Վարկային հայտի ուսումնասիրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը` որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 25,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Վարկային հայտի ուսումնասիրության վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

16. «5.2 Վարկի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի նկատմամբ) և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 125,000 ՀՀ դրամ, տարեկան կամ 5% մնացորդի նկատմամբ, տարեկան: Վարկի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

17. «5.3 Գրավի գնահատման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Գրավի բացակայության կամ գրավի գնահատման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

18. «5.4 Նոտարական վավերացման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 15,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Նոտարական վավերացման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

19. «5.5 Գրավի ապահովագրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի, գույքի արժեքի, մնացորդի և տոկոսագումարների նկատմամբ), և պարբերականությունը (միանվագ, տարեկան և այլն): Օրինակ՝ 250,000 ՀՀ դրամ, տարեկան: Գրավի բացակայության կամ գրավի ապահովագրման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

20. «5.6 Քարտի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, տարեկան: Քարտի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

21. «5.7 Կանխիկացման (վարկատուի բանկոմատներից կանխիկացման)» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս: Օրինակ՝ 500 ՀՀ դրամ կամ 3% կամ 1%, նվազագույնը 300 ՀՀ դրամ: Կանխիկացման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

22. «5.8 Այլ միջնորդավճարներ» տողում այլ միջնորդավճարների առկայության դեպքում լրացվում է տվյալ վճարի անվանումը, գանձման չափը և պարբերականությունը: Այլ միջնորդավճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

23. Եթե 5.1-5.8-րդ կետերով սահմանված վճարների համար հնարավոր չէ լրացնել վճարի չափը, ապա համապատասխան տողում լրացվում են տվյալ վճարի նվազագույն և առավելագույն արժեքները:

24. «5.9 Ընդամենը այլ վճարներ» տողում լրացվում է այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 560,000 ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ ՏՓՏ-ի և 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար լրացվել է նվազագույն և առավելագույն արժեքները, ապա լրացվում է այլ վճարների ընդհանուր գումարի նվազագույն և առավելագույն արժեքները:

25. «7.1 Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի մայր գումարը չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ 3 և ավելի աշխատանքային օր ուշացման դեպքում` ժամկետանց վարկի մնացորդի 2%, օրական:

26. «7.2 Տոկոսագումարները չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ ժամկետանց վարկի մնացորդի 0.1%, օրական:

27. «7.3 Այլ վճարներ» տողում լրացվում են տվյալ վարկի գծով պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող այլ տույժ/տուգանքները և դրանց չափը: Այլ տույժ/տուգանք սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

28. «8. Փաստաթղթերի ցանկ» մասում լրացվում են այն հիմնական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են վարկի ստացման համար:

29. «9. Վարկային հայտ» մասում լրացվում է վարկատուի կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը օրերով, վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու և վարկատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը օրերով:

 (հավելվածը լրաց. 18.11.14 թիվ 309-Ն)

Հավելված 19

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

Ներմուծեք նկարագրությունը_10170

 (հավելվածը լրաց. 27.09.16 թիվ 162-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 31.08.10 թիվ 220-Ն, լրաց., խմբ. 16.08.11 թիվ 210-Ն, փոփ., լրաց. 06.12.11 թիվ 331-Ն, փոփ., լրաց., խմբ. 06.03.12 թիվ 63-Ն, լրաց. 07.08.12 թիվ 212-Ն, 24.12.13 թիվ 312-Ն, փոփ., լրաց. 15.07.14 թիվ 186-Ն, լրաց. 15.07.14 թիվ 202-Ն, լրաց., խմբ. 18.11.14 թիվ 309-Ն, խմբ., լրաց. 03.11.15 թիվ 229-Ն, լրաց. 27.09.16 թիվ 162-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան