Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-351
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.07.2000-03.04.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.07.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու գործընթացը կանոնակարգելու նպատակով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը` Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը (կցվում է):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
23 հուլիսի 1999 թ.
ՆՀ-351

 

 

 

Հաստատված է
ՀՀ Նախագահի 1999 թվականի
հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագրով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց վերաբերյալ փաստաթղթերը դրանք ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

(1-ին կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը դրանք ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով դրանց վերաբերյալ իր եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող փաստաթղթերի պատճենները միաժամանակ մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է՝

ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն, որը ստացված նյութերի վերաբերյալ իր եզրակացությունը երկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, որը ստացված նյութերի վերաբերյալ իր եզրակացությունը երեքշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(2-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

3. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը և ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որն էլ երկշաբաթյա ժամկետում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով կազմակերպում է դրանց հանձնումը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը:

(3-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը դրանք ստանալու պահից երեքշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով դրանց վերաբերյալ իր եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող փաստաթղթերի պատճենները, դրանք ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն, որոնք ստացված նյութերի վերաբերյալ իրենց եզրակացությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(4-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

5. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ձևակերպում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի հանձնումը: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը:

(5-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

6. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում ստացված փաստաթղթերը մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(6-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

7. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար ազգությամբ ոչ հայ անձանց դիմելու դեպքում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է նաև լրացուցիչ տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության վերաբերյալ:

(7-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

8. Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր կարող է հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

(8-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

9. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած անձի ցանկությամբ նրա 16 տարին չլրացած երեխային անվճար տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր:

(9-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

10. Հայասաանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնումից հետո երկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ նշելով Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնման ժամկետը, վայրը, սերիան և համարը:

(10-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

11. Հայաստանի Հանրապետության Նախագահին Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակն անվավեր ճանաչելու վերաբերյալ առաջարկություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

(11-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

12. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց անարգել մուտքը և ելքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով՝ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի ներկայացմամբ:

(12-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

13. Սույն կարգով սահմանված ժամկետները չպահպանվելու դեպքում համապատասխան մարմինը այդ մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է տեղեկանք՝ նշելով ժամկետի չպահպանման պատճառները:

(13-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

14. Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը:

(14-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

15. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունն իրականացնում է սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը:

(15-րդ կետը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

(Հավելվածը խմբ. 12.07.00 ՆՀ-630)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.04.2015, ՆՀ-255-Ն 18.04.2015, ՆՀ-351
15.03.2006, ՆՀ-56-Ն 03.04.2006, ՆՀ-351
12.07.2000, ՆՀ-630 12.07.2000, ՆՀ-351
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան