«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 202-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերն ու 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի երկրորդ մասի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 06.08.15 N 964-Ն)
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Սահմանել, որ՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող վարչությունները, բացառությամբ իրավաբանական վարչության, կարող են ունենալ առնվազն 6 հաստիքային միավոր.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի բաժինները, բացառությամբ առաջին, ներքին աուդիտի և անձնակազմի կառավարման բաժինների, կարող են ունենալ առնվազն 4 հաստիքային միավոր.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի առաջին բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի իրավաբանական վարչությունը կարող է ունենալ առնվազն 4 հաստիքային միավոր:
(3-րդ կետը խմբ. 18.11.04 N 1611-Ն, լրաց., փոփ. 28.12.06 N 1870-Ն, լրաց. 03.05.12 N 549-Ն, 29.12.16 N 1378-Ն)
4. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «է» - «ժգ» ենթակետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին:
5. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող, ինչպես նաև այդ բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է:
(5-րդ կետը խմբ. 14.08.14 N 859-Ն, 06.08.15 N 964-Ն, 29.12.16 N 1378-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Ա.Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխը խմբ. 06.08.15 N 964-Ն)
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող, այդ բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմին է, որն իրականացնում է օդային տրանսպորտի տնտեսական կարգավորման բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը և կանոնակարգումը ու այդ նպատակով առաջարկներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և իրականացնում ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու համար, ինչպես նաև իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ու ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության ու ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը, դրանց վերաբերյալ խորհրդատվություն և առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(1-ին կետը խմբ. 29.12.16 N 1378-Ն)
2. Գլխավոր վարչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Գլխավոր վարչության լիազորությունները սահմանվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գլխավոր վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գլխավոր վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Գլխավոր վարչությունը կազմված է գլխավոր վարչության պետից և գլխավոր վարչության աշխատակազմից: Գլխավոր վարչության համակարգում ընդգրկվում են գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գլխավոր վարչությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասություն:
(գլուխը խմբ. 06.08.15 N 964-Ն)
II. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
(գլուխը խմբ. 06.08.15 N 964-Ն)
7. Գլխավոր վարչության նպատակներն ու խնդիրներն են՝
ա) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների մշակումը, ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երթևեկության սպասարկման (համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի) նպատակով միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը և բանակցությունների վարումը.
բ) համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման ոլորտի պետական կառավարման իրականացումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, քաղաքացիական ավիացիայի գործունեության՝ ներառյալ օդանավակայանային գործունեության և օդային երթևեկության կազմակերպումը, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների ու մատուցվող ծառայությունների ապահովության և անվտանգության կանոնակարգումն ու վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար, ինչպես նաև օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության, տեխնիկական և այլ վերգետնյա ծառայություններ մատուցող մարմինների գործունեության վերահսկումը՝ քաղաքացիական ավիացիայում թռիչքային անվտանգության ապահովման համար.
գ) խաղաղ ժամանակ օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի աերոնավիգացիոն հեռահաղորդակցության ծառայությունների և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը.
դ) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման ոլորտում մանրամասն ու համապարփակ կանոնակարգերը հաստատելը և ներդնելը, քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած թռիչքային ու ավիացիոն անվտանգության և տեխնիկական փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակումը, հաստատումը, ինչպես նաև դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը և ներդնելը, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին` համաձայնեցնելով պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը, օդանավերի թռիչքային պիտանիության, աերոնավիգացիոն միջոցների ու այլ ավիացիոն սարքավորումների, թռիչքային անձնակազմերի, օդային երթևեկության կարգավարների և օդանավերի տեխնիկական սպասարկման անձնակազմերին վկայականներ տալն ու վավերացնելը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.
զ) վավերագիր տրամադրելու միջոցով՝ օտարերկրյա պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված օդանավի անձնակազմի անդամների վկայականների ճանաչումը.
է) քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող բոլոր շահագործողների, կազմակերպությունների շարունակական վերահսկողությունը և դրանց կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների, այդ թվում` ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը` միջազգային չափանիշներին և կանոնակարգերին համապատասխանության ապահովման նպատակով.
ը) Հայաստանի Հանրապետության տարածքում միջադեպերի մասնագիտական քննությունը, այլ պետությունում՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ Հայաստանի Հանրապետության շահագործողի կողմից շահագործվող օդանավի հետ կապված նման քննությանը մասնակցությունը, ապահովության հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների, միջադեպերի ու վթարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի տեսչական ստուգումների անցկացումը.
թ) Հայաստանի Հանրապետության ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը.
ժ) Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի ներդրումը և վարումը.
ժա) ավիացիոն պատահարների և ընդհանուր առմամբ օդանավերի վնասումների ու խափանումների կանխարգելման նպատակով՝ օդանավերի շահագործմանը և թռիչքների իրականացմանը վերաբերող կանոնակարգերի սահմանումը.
ժբ) Հայաստանի Հանրապետությունում օդանավերի երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը.
ժգ) օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը.
ժդ) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող շահագործման չափանիշների և կանոնակարգերի մշակումը, հրապարակումն ու արդիականացումը.
ժե) քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի կիրառումը.
ժզ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը.
ժէ) համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) չափորոշիչների՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնողներից արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալների հավաքագրումն ու գնահատումը.
ժը) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու համար օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալը, թռիչքների շահագործման ու քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության դադարեցումը և (կամ) կասեցումը և (կամ) փոփոխումը, եթե նման շահագործումը կամ գործունեությունը վտանգում է թռիչքային անվտանգությունը կամ չի համապատասխանում միջազգային չափանիշներին և կանոնակարգերին.
ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզավորված մասնագիտացված ավիացիոն ուսումնական ու բժշկական հաստատություններին ԻԿԱՕ և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրամադրումը և ուսումնասիրությունների իրականացումը.
ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը:
(7-րդ կետը խմբ. 29.12.16 N 1378-Ն)
8. Գլխավոր վարչությունն իր խնդիրների և նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև աերոնավիգացիոն սպասարկման հետ կապված հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.
բ) քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարում.
գ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած թռիչքային ու ավիացիոն անվտանգության և տեխնիկական փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակում, հաստատում, ինչպես նաև դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը և ներդնելը.
դ) օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ տալու (ճանաչելու), սերտիֆիկատների գործողության ժամկետները երկարաձգելու, կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով օդանավի թռիչքատեխնիկական և ռեսուրսային վիճակի ուսումնասիրումը՝ դրանց պիտանիությունը որոշելու համար.
ե) օդանավերի, դրանց սարքավորումների ու արտադրատեսակների տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ձևափոխման և այլ աշխատանքներ կատարող կազմակերպությունների սերտիֆիկացում, ինչպես նաև ինժեներատեխնիկական մասնագետների որակավորում.
զ) օդանավերի թռիչքային պիտանիության, թռիչքային պիտանիության պահպանման կառավարման և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման կազմակերպությունների սերտիֆիկատների վավերականության ժամանակահատվածում դրանց համապատասխանության ստուգումների և վերահսկողության իրականացում.
է) թռիչքատեխնիկական ուսումնասիրությունների և փորձարկումների կատարումը՝ օդանավին հատուկ թռիչքի թույլտվություն տալու նպատակով, երբ օդանավին թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չի կարող տրվել.
ը) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության իրականացում և դրանց համապատասխան գործավարության կազմակերպում.
թ) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում զորահավաքային ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացմանը մասնակցություն և դրանց համապատասխան գործավարության կազմակերպում.
ժ) օդանավ շահագործողի վկայականի տրամադրում.
ժա) օդանավ շահագործողի վկայական, կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ու երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու համար տրված օդային փոխադրման թույլտվություններ ունեցող անձանց ավիացիոն տեսչական ստուգումների և վերահսկողության իրականացում.
ժբ) առևտրային օդային փոխադրումների հավաստագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդին եզրակացություն տրամադրելը.
ժգ) օտարերկրյա պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված վկայականների ճանաչում.
ժդ) ատեստավորված ավիացիոն անձնակազմի վկայականների գրանցամատյանի վարում.
ժե) մեկանգամյա առևտրային և ոչ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու նպատակով օդային փոխադրումների իրականացման համար թույլտվությունների տրամադրում.
ժզ) օդանավակայանների և օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատում.
ժէ) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություններ տրամադրելը.
ժը) օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու կարգի սահմանում.
ժթ) օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգի սահմանում.
ի) ուսումնական և հատուկ բնույթի որոշակի թռիչքների իրականացման նպատակով լրացուցիչ պայմաններ և պահանջներ պարունակող հատուկ կարգերի սահմանում.
իա) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով սահմանված կարգով դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից օդային փոխադրումների կարգավորումն ու այդ նպատակով օրենքներով կամ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորության սահմաններում համապատասխան իրավական ակտերը հաստատելը և ներդնելը.
իբ) ավիացիոն մասնագետներին (թռիչքային անձնակազմի անդամներին, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների կազմին) վկայականների հատկացում, դրանց գործողության ժամկետների երկարաձգում, կասեցում և դադարեցում.
իգ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգությանը, ինչպես նաև օդային երթևեկության սպասարկմանն առնչվող հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև դրանց չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում համակարգի կազմակերպություններում.
իդ) իր իրավասության սահմաններում օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման իրականացում.
իե) Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին անհամապատասխանության փաստերի հայտնաբերման դեպքում օդանավերին, օդանավ շահագործողներին, օդանավերի տեխնիկական սպասարկման, թռիչքային պիտանիության պահպանման կառավարման կազմակերպություններին, քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններին, օդանավակայաններին, օդային ուղիների թռիչքների ապահովման հետ կապված ծառայություններին (օդային երթևեկության կառավարման մարմիններին) տրված սերտիֆիկատների, վկայականների և թույլտվությունների գործողության դադարեցում.
իզ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննությունը թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի ու պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվություն տրամադրելը.
իէ) համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) չափորոշիչների՝ իր իրավասության սահմաններում օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք շենքերի ու կառույցների նկատմամբ անհրաժեշտ հսկողություն իրականացնելու նպատակով դրանց շինարարական նախագծերի ուսումնասիրում և համաձայնություն տալը.
իը) հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպությունների թռիչքներին գլխավոր վարչության համապատասխան մասնագետների և ներկայացուցիչների մասնակցության ապահովում.
իթ) Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով թույլատրումը (արգելումը) քաղաքացիական օդանավերի մուտքը Հայաստանի Հանրապետության օդային տարածք, ինչպես նաև դրանց վայրէջքը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում.
լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրություններ և վկայականների տրամադրում.
լա) միջազգային պայմանագրերով, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների իրականացման համար քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկությունների ստացում.
լբ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերի ու ցանկի, ինչպես նաև դրանց կիրառման կարգի սահմանում.
լգ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում չվերթների իրականացման կանոնավորության վերահսկում.
լդ) տեսչական ստուգումներ (վերահսկողություններ), ուսումնասիրություններ իրականացնելիս՝ գործող նորմատիվների պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում, ըստ անհրաժեշտության, տվյալ գործողության հետագա իրականացման կասեցում կամ դադարեցում, խախտումների վերացման մասին համապատասխան հանձնարարականներ տալը և դրանց կատարումը պահանջելը.
լե) աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկացման, օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգում և վերահսկողություն.
լզ) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություններ և աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկատներ տրամադրելը.
խ) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների մշակումը, նախապատրաստումը, ներքին ու միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի քննարկումը և դրանց շուրջ բանակցությունների վարումը,
խա) քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջների մշակումը, հաստատումը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը և սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը,
խբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում, հաստատում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերը, իրականացնում է դրանց ներդնումը,
խգ) ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի և Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման, ինչպես նաև օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր, ինչպես նաև երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրումը,
խդ) օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրումը, վերլուծումը և իրականացումը,
խե) ավիացիոն ծառայությունների շուկայի զարգացման նպատակով ավիացիոն ծառայությունների սակագների, դրանց ձևավորման սկզբունքների ու ծավալների ուսումնասիրումը և, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն, համապատասխան պետական կամ ոչ պետական մարմիններ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը,
խզ) տնտեսական աճի վրա քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականության ազդեցության գնահատումը,
խէ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ֆինանսական և տնտեսական ցուցանիշների մասով վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը,
խը) օդային փոխադրումների գների թափանցիկության, ավիափոխադրողների կողմից ուղևորների փոխադրումների ժամանակ սպասարկման պայմանների խախտումներից առաջացած հիմնախնդիրների, ինչպես նաև ավիափոխադրողների անվճարունակության հարցերի կանոնակարգման նպատակով համապատասխան չափորոշիչների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը:
(8-րդ կետը լրաց. 29.12.16 N 1378-Ն)
(գլուխը խմբ. 06.08.15 N 964-Ն)
III. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գլխավոր վարչությունը կառավարում է գլխավոր վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Գլխավոր վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով գլխավոր վարչության պետի հետ:
Գլխավոր վարչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գլխավոր վարչության պետն իրականացնում է գլխավոր վարչությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Գլխավոր վարչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Գլխավոր վարչության պետը՝
ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է գլխավոր վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գլխավոր վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր վարչության անունից, տալիս է Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր վարչության աշխատողներին, գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների ու 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների տնօրեններին (գլխավոր տնօրեն, գործադիր տնօրեն) և վերջիններիս տեղակալներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների, 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում գլխավոր վարչության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում գլխավոր վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում գլխավոր վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում գլխավոր վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գլխավոր վարչության աշխատողների թիվը.
ժդ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ և դասային կոչումներ.
ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
ժէ) հիմնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի մեդալներ, հուշամեդալներ, կրծքանշաններ, պատվոգիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի աշխատողներին կամ քաղաքացիական ավիացիայի ոլորտում նշանակալի ավանդ ունեցող անձանց պարգևատրում կամ շնորհում է դրանք:
(12-րդ կետը լրաց. 28.08.08 N 970-Ն)
13. Գլխավոր վարչության պետի բացակայության դեպքում, վերջինիս հանձնարարությամբ, նրա պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:
14. Գլխավոր վարչության պետի տեղակալը՝
ա) համակարգում է գլխավոր վարչության համակարգի աշխատանքները՝ գլխավոր վարչությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է գլխավոր վարչության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) գլխավոր վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրեն հանձնարարված բնագավառներում՝ գլխավոր վարչության համակարգի մարմիններին տալիս է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.
դ) գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է գլխավոր վարչության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում գլխավոր վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար գլխավոր վարչության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում գլխավոր վարչության պետի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում գլխավոր վարչության պետին.
ժ) գլխավոր վարչության պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ժա) գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Գլխավոր վարչության պետը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխում:
16. Գլխավոր վարչության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գլխավոր վարչությունն ունի արտաբյուջետային հաշիվ, որում միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IV. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
17. Գլխավոր վարչության աշխատակազմի նպատակը և խնդիրը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ գլխավոր վարչությանը (այդ թվում՝ նաև նրա կազմում գործող տեսչությանը) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին գլխավոր վարչության մասնակցության ապահովումը:
18. Գլխավոր վարչության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
19. Գլխավոր վարչության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
20. Գլխավոր վարչության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
21. Գլխավոր վարչության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
22. Գլխավոր վարչության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
23. Գլխավոր վարչության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Գլխավոր վարչության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
24. Գլխավոր վարչության աշխատակազմն իր ֆինանսական գործառույթներն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:
25. Գլխավոր վարչության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև գլխավոր վարչության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
26. Գլխավոր վարչության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
27. Գլխավոր վարչության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ:
28. Գլխավոր վարչության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան:
V. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
29. Գլխավոր վարչության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր վարչության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
30. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու գլխավոր վարչության աշխատակազմի գույքը:
31. Գլխավոր վարչության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
32. Գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են կառուցվածքային ստորաբաժանումներ (վարչություններ, բաժիններ):
(32-րդ կետը փոփ. 28.12.06 N 1870-Ն)
33. Գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է գլխավոր վարչության պետը:
VII. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
34. Գլխավոր վարչության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և գլխավոր վարչության պետը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Գլխավոր վարչության աշխատակազմը ղեկավարում է գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը.
35. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է գլխավոր վարչության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է գլխավոր վարչության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է գլխավոր վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
36. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, գլխավոր վարչության պետի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է գլխավոր վարչության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, գլխավոր վարչության պետի հրամանների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
37. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
38. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, գլխավոր վարչության պետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները և հրահանգները:
39. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
40. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է գլխավոր վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) գլխավոր վարչության պետի հաստատմանն է ներկայացնում գլխավոր վարչության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է գլխավոր վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, գլխավոր վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) գլխավոր վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ գլխավոր վարչության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է գլխավոր վարչության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է գլխավոր վարչությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է գլխավոր վարչության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) գլխավոր վարչության պետի ստորագրությանն է ներկայացնում գլխավոր վարչության պետի հրամանները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է գլխավոր վարչությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
ժզ) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը:
(40-րդ կետը լրաց. 28.12.06 N 1870-Ն)
41. Գլխավոր վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է գլխավոր վարչության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
42. Գլխավոր վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, գլխավոր վարչության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
43. Գլխավոր վարչության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ ու հայտարարագրեր:
44. Գլխավոր վարչության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
45. Գլխավոր վարչության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը փոփ., լրաց. 28.12.06 N 1870-Ն, խմբ. 27.09.07 N 1116-Ն, լրաց. 28.08.08 N 970-Ն, լրաց., փոփ. 03.06.10 N 693-Ն, լրաց., փոփ., խմբ. 14.08.14 N 859-Ն, 25.09.14 N 1022-Ն, խմբ. 06.08.15 N 964-Ն, խմբ., լրաց. 29.12.16 N 1378-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Ավիացիոն անվտանգության վարչություն
Թռիչքային պիտանիության վարչություն
Թռիչքային գործունեության վարչություն
Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
Օդային փոխադրումների կարգավորման վարչություն
Անձնակազմի կառավարման բաժին
Ընդհանուր բաժին
Իրավաբանական վարչություն
Հաշվապահական հաշվառման բաժին
Առաջին բաժին
Ներքին աուդիտի բաժին
(հավելվածը խմբ. 18.11.04 N 1611-Ն, 28.12.06 N 1870-Ն, փոփ., լրաց., փոփ. 03.06.10 N 693-Ն, լրաց. 03.05.12 N 549-Ն, փոփ. 29.12.16 N 1378-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
NN |
Հիմնական միջոցի |
Սկզբնական արժեքը |
Մնացորդային արժեքը |
1. |
Շենքեր և շինություններ |
||
2. |
Մեքենաներ և սարքավորումներ |
77725.5 |
4637.9 |
3. |
Ավտոտրանսպորտային միջոցներ |
||
4. |
Փոխանցվող հարմարանքներ |
||
5. |
Արտադրական և տնտեսական գույք |
3816.9 |
21.9 |
6. |
Գործիքներ |
||
7. |
Այլ հիմնական միջոցներ |
||
Ընդամենը |
81542.4 |
4659.9 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |