ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 34-Ա
ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 23.11.16 N 1096-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Աշոտ Ոսկանյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 23.11.16 N 1096-Ա)
3. Հանձնարարել սույն որոշման հավելվածում նշված մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահին ներկայացնել իրենց կողմից առաջադրվող ներկայացուցիչների թեկնածությունները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հունվարի 29-ի N 34-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 23.11.16 N 1096-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.12.2019, N 1848-Ա | 12.12.2019, N 34-Ա | |
20.09.2019, N 1341-Ա | 21.09.2019, N 34-Ա | |
23.11.2016, N 1096-Ա | 24.11.2016, N 34-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|