ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2016 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
Ներհոդային ներարկման իմպլանտը՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի դասակարգելու մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Իմպլանտը, որն իրենից ներկայացնում է ավտոկլավում մանրէազերծված, հոդերի հիվանդությունների ժամանակ թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով ներհոդային ներարկման համար նախատեսված, միանվագ օգտագործման մանրէազերծ ներարկիչներում բաժնեծրարված, նատրիումի գլիալուրոնատ պարունակող իզոտոնիկ լուծույթ, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 ապրանքային դիրքում։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
Հրապարակվել է կայքում 04 մայիսի 2016 թվական: