ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2016 թվականի N 1184-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2016 թվականի դեկտեմբերի 3-6-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Աշոտ Մանուկյանինը, Էմիլ Տարասյանինը, Արա Սիմոնյանինը, Հայկ Խաչատրյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Արմեն Այվազյանինը, Քրիստինե Բեգլարյանինը, Արտյոմ Մխիթարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Գրիգոր Առաքելյանինը և Գրիգոր Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են.
1) Դանիել Ազատյանինը և Սոս Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
2) Անդրանիկ Ալեքսանյանինը, Արթուր Բաղդասարյանինը, Լևոն Աղեկյանինը և Գրիգոր Վարդիկյանինը՝ համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Հայաստանյան ապրանքային բորսայի և «Միջբորսային էլեկտրոնային միության»» միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. դեկտեմբերի 13-ի N 1184-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 3-6-ը Իրանի Իսլամական Հանրապետություն ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մանուկյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, 04.12.2016թ.-05.12.2016թ.) |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ, 04.12.2016թ.-06.12.2016թ.) |
Է. Տարասյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական |
Հ. Խաչատրյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի օգնական (04.12.2016թ.-06.12.2016թ.) |
Գ. Առաքելյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար |
Ա. Այվազյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ |
Ք. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական |
Ա. Մխիթարյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Դ. Ազատյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ, 04.12.2016թ.-06.12.2016թ.) |
Ս. Հակոբյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի մասնագետ (համաձայնությամբ) |
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Բաղդասարյան |
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ, 04.12.2016թ.-06.12.2016թ.) |
Լ. Աղեկյան |
- «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Գ. Վարդիկյան |
- Հայաստանյան ապրանքային բորսայի և Միջբորսային էլեկտրոնային միության նախագահ (համաձայնությամբ) |
Տ. Մելքոնյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|