Գլխավոր տեղեկություն
Համար
N 671-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.24/37(1126) Հոդ.525
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2015 թվականի N 671-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1900-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգ համայնքի, Ազատության փողոցի N 1 հասցեում գտնվող 2667.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները` համաձայն հավելվածի, և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 4.12 հեկտար հողատարածքը, ինչպես նաև հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Վազգեն Խաչիկի Ալոյանին (հասցեն` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Մասիս գյուղ, Գետափնյա 4-րդ փող., տուն 12, անձնագիր` AN0752225, տրված՝ 044-ի կողմից, 18.12.2013 թ.):

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի մայիսի 8-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 38007.6 հազ. դրամ, որից` շենք-շինությունները` 36307.6 հազ. դրամ և հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանը` 1700.0 հազ. դրամ.

2) գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 4.12 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 14090.4 հազ. դրամ.

3) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` ներառյալ հողի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման գումարը` 26000 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գնորդի կողմից գույքի արժեքի որոշման համար նախատեսված 606000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում սահմանելով, որ գնորդը պարտավորվում է`

1) գույքի վաճառքի գնից 25394000 դրամը (նվազեցված գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի չափով) վճարել երկու տարվա ընթացքում.

2) երեք տարվա ընթացքում կատարել 50 000 հազ. դրամի չափով ներդրում՝ հետևյալ համամասնությամբ` 1-ին տարում՝ 10 000 հազ. դրամ, 2-րդ տարում՝ 15 000 հազ. դրամ, 3-րդ տարում՝ 25 000 հազ. դրամ.

3) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

(3-րդ կետը փոփ. 01.12.16 N 1233-Ն)

4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 1900-Ն որոշման 3-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 671-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՄԱՐԳ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը
(հատ)

Մակերեսը
(քառ. մետր)

1.

Ճաշարան

1

118.2

2.

Լողավազան

1

73.7

3.

Պահեստ

1

34.9

4.

Պահեստ

1

123.9

5.

Վառելիքի պահեստ

1

14.4

6.

Կաթսայատուն

1

64.1

7.

Լողարան

1

60.7

8.

Սպայական (բնակելի) տուն (2 հարկ)

1

378.1

9.

Պահեստ

1

517.7

10.

Լվացքատուն

1

143.4

11.

Զուգարան

1

28.2

12.

Շնանոց

1

110.5

13.

Վարչական շենք

1

734.8

14.

Պահեստ

1

20.8

15.

Ծածկ

1

46.2

16.

Հարթակ

1

15.6

17.

Ծածկ

1

21.6

18.

Ծածկ

1

18.3

19.

Ծածկ

1

16.7

20.

Ծածկ

1

33.7

21.

Դիտակետ

1

9.3

22.

Պարիսպ

1

82.3

 

Ընդամենը

22

2667.1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2016, N 1233-Ն 15.12.2016, N 671-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան