Գլխավոր տեղեկություն
Համար
N 1152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.14/89(1269) Հոդ.1175
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2016 թվականի N 1152-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հ. Աբրահամյան» բառերը փոխարինել «Կ. Կարապետյան» բառերով.

2) «Ա. Մինասյան

    - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել
«Ս. Կարայան  - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար» բառերով.

3) «Գ. Մելքոնյան

  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը
փոխարինել «Գ. Մելքոնյան  

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ» բառերով.

4) «Գ. Պողոսյան - «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության համակարգող (համաձայնությամբ)` 5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «Ս. Գրիգորյան     - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ (համաձայնությամբ)՝ 5 տարի ժամկետով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան