Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-66-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.21/14 Հոդ.337
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
10.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ TF 057514 ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ (ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով` որոշում եմ.

1. Հաստատել 2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև TF 057514 ճապոնական դրամաշնորհը (Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի համաֆինանսավորման համար):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 10
Երևան
ՆՀ-66-Ն