Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.01.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

19 հունվարի 2016 թվականի

թիվ 3

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ՝ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 30-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թողարկողների և լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։

2. Սահմանել, որ՝

ա) սույն Որոշման 1-ին կետի հինգերորդ և վեցերորդ պարբերություններում նշված կանոնակարգերը, ինչպես նաև սույն Որոշմամբ հաստատված Նկարագրությունը (Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և թողարկողների միջև կամ լիազորված մարմինների և տնտեսավարող սուբյեկտների միջև տեղեկատվական փոխգործակցության գործընթացում օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերին ու կառուցվածքներին առնչվող մասով) լիազորված մարմինների կողմից կիրառվում են նրանց որոշմամբ.

բ) «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը լիազորված մարմինների միջև իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) կիրառմամբ.

գ) սույն Որոշմամբ հաստատված Նկարագրությամբ նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումը և արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տեղեկատվական փոխգործակցության իրագործման ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանք ներառելու ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգումը։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Ապրանքներն ըստ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ` բնական մորթուց» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: