Գլխավոր տեղեկություն
Համար
N 996-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2016 թվականի N 996-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. Մոլդովայի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 1-ը Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության երրորդ քարտուղար Արսեն Միքայելյանին:

 2. Արսեն Միքայելյանի` Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հոկտեմբերի 25-ի N 996-Ա

որոշման

 

ց ա ն կ

 

դիտորդի համար հաշվարկված ծախսերի

Գործունեության/տեղափոխման ծախսեր

Եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Քիշնև և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

10
10
70
15


170

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար կառավարության կողմից

275 եվրո

Վարորդ/ավտոմեքենա
Վառելիք
Թարգմանիչ
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից
Բնակություն
Սնունդ և մանր ծախսեր
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում

120
60
120
10
560
280
120

120

Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար

1390 եվրո

Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար

1665 եվրո

Տոմսի արժեքը

400.000 դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան