Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-74-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2005-15.12.2005)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.504
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության:

Սահմանել, որ արտակարգ իրավիճակների վարչությունը և ջրային տնտրսության պետական կոմիտեն տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ են:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) ուժը կորցրած ճանաչել I բաժնի 19-րդ կետը.

բ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 151-րդ կետով`

«151. Տարածքային կառավարման նախարարություն».

գ) II բաժնում ուժը կորցրած ճանաչել 3-րդ, 6-րդ և 9-րդ կետերը:

(1-ին կետը խմբ. 20.05.05 ՆՀ-91-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. ապրիլի 27
Երևան
ՆՀ-74-Ն