Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2016-02.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.09/24(567).1 Հոդ.318.7
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616391

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի  2016 թ.
ք. Երևան

N 125-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով և 28-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները` Երևանում և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղեր ունեցող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կամ «Յունիբանկ» ՓԲԸ առևտրային բանկերից որևէ մեկում,

2) ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչների, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների դիմումների դեպքում` թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների անվամբ բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ժամանակավոր հատուկ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում,

3) այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` ծառայություն) տեղեկանք են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:

Ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,

4) ծառայությունը համեմատում է բանկերից ստացված տվյալները ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ներկայացրած նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի (այսուհետ` հայտարարագիր) տվյալների հետ, ուսումնասիրում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի հավաստիությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկանք,

5) ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների հայտարարագրերը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ մյուս փաստաթղթերը ընտրական փաստաթղթերի հետ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Հայաստանի պետական արխիվ:

2. Սահմանել նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ հայտարարագիրը ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 9-ի N 125-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման

__________________                     ______________________________________________

ընտրության անվանում                                                թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում


_______________________--________________________

հաշվետու ժամանակահատված

Մուտքեր

 

Ծախսեր

Հիմնադրամի մուծումների ժամանակագրու-
թյուն

Հիմնադրամ
մուծված գումարի չափ (ՀՀ դրամ)

    

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրություն

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայությունների անվանում

Ծախսերի չափը

(ՀՀ դրամ)

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախ-սերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված, դեռ չվճարված դրա-մական պարտա- վորությունների չափը

Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը

ԸՕ 27-րդ հոդվածի 1-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը

1

2

 

3

4

5

6

7

8

                 

Ընդամենը

   

Ընդամենը

     

 

 Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը            

Հիմնադրամից կատարված բոլոր ծախեսրի ընդհանուր չափը

           

Հիմնադրամում մնացած գումարի չափ

           

Հայտարարագիրը բաղկացած է ______ թերթից, կից պայմանագրերը, փաստաթղթերը` _______ թերթից:

 ______________________________________________________________________________________________
   թեկնածուի ստորագրություն, կուսակցության,     կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն,        օր, ամիս, տարեթիվ

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների

 

1. Հայտարարագիրը ներկայացնելու համար.

1.1 Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

1.2 Հայտարարագիրը ներկայացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի վերաբերյալ:

1.3 Մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն պարտավորված չէ բացել հիմնադրամ, հետևապես և ներկայացնել հայտարարագիր, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում է (կարող է օգտագործել) 500 000 դրամը չգերազանցող գումար:

2. Հայտարարագիրը կազմելու համար.

2.1 «ընտրության անվանում» տողում լրացվում է այն ընտրության անվանումը, որին կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, թեկնածուն մասնակցում է:

2.2 «կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում, թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն» տողում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի դեպքում`թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը:

2.3 «հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում` լրացվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Առաջին 2 հայտարարագրերի դեպքում որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ` լրացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ օրերի օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը: Յուրաքանչյուր հաջորդ հայտարարագիր իր մեջ ներառում է նախորդ հայտարարագրերի տվյալները:

2.4 «Մուտքեր» մասի.

1) «Հիմնադրամի մուծումների ժամանակագրություն 1» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են մուծումները,

2) «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա մուծումների ընդհանուր չափը` ՀՀ դրամով,

3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:

2.5 «Ծախսեր» մասի.

1) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրություն 3» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են ծախսերը, իսկ մինչև հիմնադրամի ձևավորումը ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դեպքում, լրացվում է «մինչև հիմնադրամի ձևավորում» բառերը կամ դրանց հապավումը` «ՄՀՁ»,

2) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայությունների անվանում 4» սյունակում ըստ օրերի առանձին տողերում լրացվում է զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը,

3) «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման համար կատարած ծախսի փաստացի չափը: Այն դեպքերում երբ 4-րդ սյունակում նշված ապրանքը կամ ծառայությունը ձեռք է բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև անվճար ստացման դեպքում, ծախսի փաստացի չափը նշվում է «0 (զրո)»,

4) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 6» սյունակում նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքների կամ ծառայությունների շուկայական արժեքը: Եթե «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված գումարը համընկնում է հայտարարագրման ենթակա ձեռք բերված ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքի հետ, ապա 6-րդ սյունակում նշվում է նույն թիվը: Մինչև հիմնադրամի ձևավորումը ստացված ապրանքների և ծառայությունների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ստացված հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը 5-րդ սյունակում նշված թվից ավելի բարձր է, նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը,

5) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ 7» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վճարման անդորրագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և այլն),

6) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը 8» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը` եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)»

7) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը և «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը չափ 6» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը:

3. «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է հիմնադրամից կատարված, հայտարարագրման ոչ ենթակա, ուստիև հայտարարագրի մյուս տողերում չներառված, ծախսերի ընդհանուր չափը:

4. «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակի «Ընդհամենը» տողի և «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի գումարը:

5. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակի ընդամենը տողի և «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ» տողի թվերի տարբերությանը:

6. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում է հայտարարագրի թերթերի և դրան կից պայմանագրերի, փաստաթղթերի թերթերի թվերը:

 

Հայտարարագիրը ստորագրում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի դեպքում՝ թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, լրացվում է հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, լիազոր ներկայացուցչի ստորագրելու դեպքում լրացվում է նրա անունը, հայրանունը, ազգանունը: