Գլխավոր տեղեկություն
Համար
N 1110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.04/80(1260) Հոդ.1065
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2016 թվականի N 1110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

2. «Գեոկոմպլեքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը կանոնակարգելու և պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականին հատկացնել 27,722,200 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Գեոկոմպլեքս» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար ընկերության լուծարման հանձնաժողովի հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել նվիրաբերության պայմանագիր.

2) նվիրաբերության պայմանագիրը կնքելուց հետո ապահովել «Գեոկոմպլեքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովի կողմից ընկերության պարտավորությունների մարումն ու լուծարման գործընթացի ավարտը:

4. Սահմանել, որ «Գեոկոմպլեքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքը, այդ թվում՝ քաղ. Երևան, Թբիլիսյան խճուղի 47/4 հասցեում գտնվող, 5051,6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և 2,062102 հեկտար հողամասը, ընկերության պարտավորությունները մարելուց հետո 3-օրյա ժամկետում ենթակա է անհատույց հանձնման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. նոյեմբերի 3
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

նոյեմբերի 3-ի N 1110-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան