ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
15 նոյեմբերի 2016 թ. |
N 3895-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ և 79-րդ հոդվածների 1-ին մասերը.
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 1540-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման N 3 հավելվածի 31-րդ կետում «եթե ներկայացվել է միայն մեկ հայտ»ուղղ. բառերը փոխարինել «եթե աճուրդի մասնակցության համար հայտ չի ներկայացվել» բառերով,
2) Որոշման N 4 հավելվածի 49-րդ կետում «եթե ներկայացվել է միայն մեկ հայտ»ուղղ. բառերը փոխարինել «եթե մրցույթին մասնակցելու համար հայտ չի ներկայացվել» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |