ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին |
Պ-1050-02.09.2016-ՏՀ-010/0 | |
2. |
ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-1052-05.09.2016-ՊԻ-010/0 | |
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-10521 -05.09.2016-ՊԻ-010/0 | ||
3. |
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-1055-06.09.2016-ՊԻ-010/0 | |
4. |
Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ |
Պ-1007-12.05.2016, 21.10.2016-ԱՀ-012/0 | |
5. |
ա) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1085-06.10.2016-ՖՎ-010/0 | |
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-10851-06.10.2016-ՖՎ-010/0 | ||
գ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-10852 -06.10.2016-ՖՎ-010/0 | ||
դ) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին |
Կ-10853-06.10.2016-ՖՎ-010/0 | ||
ե) «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-10854-06.10.2016-ՖՎ-010/0 | ||
զ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-10855-06.10.2016-ՖՎ-010/0 | ||
է) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին |
Կ-10856-06.10.2016-ՖՎ-010/0 | ||
ը) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-10857 -06.10.2016-ՖՎ-010/0 | ||
թ) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-10858 -06.10.2016-ՖՎ-010/0 | ||
ժ) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-10859-06.10.2016-ՖՎ-010/0 | ||
ժա) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-108510-06.10.2016-ՖՎ-010/0 | ||
ժբ) «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Կ-108511-06.10.2016-ՖՎ-010/0 | ||
ժգ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-108512-06.10.2016-ՖՎ-010/0 |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի գործունեության ծրագիր |
1079-03.10.2016-ՏՀ | |
2. |
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի տարեկան գործունեության ծրագիր |
1080-03.10.2016-ՏՀ | |
3. |
Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին |
Կ-1082-03.10.2016-ԱՄ,ԱՀ,ԳԿ,ԳԲ,ԵԻ,ՄԻ,ՊԱ,ՊԻ,ՍՀ,ՏՏ,ՏՀ,ՖՎ-010/0 | |
4. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
||
1. |
2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնևում ստորագրված «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրություն |
Ն-1083-04.10.2016-ԱՀ-011/0 | |
2. |
2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր |
Ն-1087-07.10.2016-ԱՀ-011/0 | |
3. |
1958 թվականի մարտի 20-ին Ժնևում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիր |
Ն-1090-11.10.2016-ԱՀ-011/0 | |
4. |
1948 թվականի մարտի 6-ին Ժնևում ստորագրված «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիա |
Ն-1091-11.10.2016-ԱՀ-011/0 | |
5. |
2016 թվականի հունվարի 27-ին Նյու Դելիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություն կատարելու մասին» արձանագրություն |
Ն-1092-11.10.2016-ԱՀ-011/0 | |
6. |
2016 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր |
Ն-1093-11.10.2016-ԱՀ-011/0 | |
7. |
2016 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հուլիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն |
Ն-1094-11.10.2016-ԱՀ-011/0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
քաղ. Երևան ԱԺՈ-244-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|