Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-244-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.09/81(1261).1 Հոդ.1084.6
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

  

Կոդը և հեղինակները

 

1. 

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին

Պ-1050-02.09.2016-ՏՀ-010/0
Հեղինակներ` Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Լյովա Խաչատրյան

 

2.

ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-1052-05.09.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

Կ-10521 -05.09.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-1055-06.09.2016-ՊԻ-010/0
Հեղինակներ` Արտակ Դավթյան, Կարինե Աճեմյան, Մկրտիչ Մինասյան

 

4.

Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ

Պ-1007-12.05.2016, 21.10.2016-ԱՀ-012/0
Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան, Արագած Ախոյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Թևան Պողոսյան, Արմեն Ավետիսյան

 

5.

ա) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-1085-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-10851-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-10852 -06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

Կ-10853-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ե) «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-10854-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

զ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-10855-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

է) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կ-10856-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ը) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-10857 -06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

թ) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-10858 -06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ժ) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-10859-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ժա) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-108510-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ժբ) «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Կ-108511-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ժգ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-108512-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

 2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

 Կոդը և հեղինակները

 

 3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

  

Կոդը և հեղինակները

 

1. 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի գործունեության ծրագիր

1079-03.10.2016-ՏՀ

 

2.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի տարեկան գործունեության ծրագիր

1080-03.10.2016-ՏՀ

 

3.

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին

Կ-1082-03.10.2016-ԱՄ,ԱՀ,ԳԿ,ԳԲ,ԵԻ,ՄԻ,ՊԱ,ՊԻ,ՍՀ,ՏՏ,ՏՀ,ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

Միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 

1.

2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնևում ստորագրված «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրություն

Ն-1083-04.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր

Ն-1087-07.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

3.

1958 թվականի մարտի 20-ին Ժնևում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիր

Ն-1090-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

4.

1948 թվականի մարտի 6-ին Ժնևում ստորագրված «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիա

Ն-1091-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

5.

2016 թվականի հունվարի 27-ին Նյու Դելիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություն կատարելու մասին» արձանագրություն

Ն-1092-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

6.

2016 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր

Ն-1093-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

7.

2016 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հուլիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն

Ն-1094-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան


24 հոկտեմբերի 2016 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-244-Ն