Գլխավոր տեղեկություն
Համար
N 1193-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.21/26(569) Հոդ.1154.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 1193-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 329-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 61-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2015 թվականի հուլիսի 14-ին կնքված N ՖՆ-ԲԸՀԱՇՁԲ-15/2, «Պռոշաբերդշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի օգոստոսի 5-ին կնքված N ՀՀ ՔՆ-ԲԸՀԾՁԲ-15/2 և «Դի-Ար-Գե Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի հուլիսի 2-ին կնքված N ՀՀ ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-15/10Հ պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 25

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 24-ի N 1193-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 24-ի N 1193-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 24-ի N 1193-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան