Գլխավոր տեղեկություն
Համար
N 1347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.29/94(1274).1 Հոդ.1222.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1347-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1403-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «100.000» թիվը փոխարինել «50.000» թվով.

2) 3-րդ կետի 6-րդ ենթակետում «16670» թիվը փոխարինել «8335» թվով.

3) 7-րդ կետում «անվավեր» բառը փոխարինել «չեղյալ» բառով.

4) 9-րդ կետի 5-րդ ենթակետը «կտրոնը» բառից հետո լրացնել «(օդանավի անձնակազմի համար՝ անձնակազմի վերաբերյալ հայտարարագիրը)» բառերով.

5) 10-րդ կետում «12» թիվը փոխարինել «9» թվով.

6) 12-րդ կետը «պահանջները» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը լրացվել են տառասխալներով» բառերով.

7) 13-րդ, 14-րդ, 15-րդ կետերը «կտրոնի» բառից հետո, իսկ 17-րդ կետը և որոշման N 2 ձևը «կտրոնների» բառից հետո լրացնել «(օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 26

Երևան