Գլխավոր տեղեկություն
Համար
N 993-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2016 թվականի N 993-Ա

 

 ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գյուղատնտեսական վիճակագրության 7-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 25-28-ը Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրամիության Արևելյան հարևանության գյուղի և գյուղատնտեսության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 25

Երևան