Գլխավոր տեղեկություն
Համար
N 953-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2016 թվականի N 953-Ա

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԵՐԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայ ականավոր գիտնական, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հարություն Թերզյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հոկտեմբերի 14-ի N 953-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԵՐԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)

   

Յու. Շուքուրյան

- ՀՀ գիտությունների ազգայի ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Վ. Պողոսյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Վ. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   

Ն. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար

   

Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ո. Մարուխյան

- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)

   

Կ. Դրամփյան

- Հ. Թերզյանի դուստրը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան