Գլխավոր տեղեկություն
Համար
N 1056-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2016 թվականի N 1056-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետն ու 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տնօրինության՝ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 31 հասցեում գտնվող 2-րդ մասնաշենքի՝ 365 500 000 դրամ գնահատված արժեքով, 1456,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և տեխնիկական հարկերի տարածքը 7 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի տարածքային զարգացման» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գտնվելու վայրը՝ 0037, քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 31)՝ հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում սահմանելով, որ՝

 1) հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

 2) իր կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

 3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 17

Երևան