ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2016 թվականի N 1139-Ա
«2AB ԲԵԴՐՈՍՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «2AB Բեդրոսյան ճարտարապետական արվեստանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Ֆրանսիայի Հանրապետություն) Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության) գործունեության տեսակը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 11 Երևան |