«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հոկտեմբերի 2016 թ. |
թիվ 178-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ», «ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2016 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. հոկտեմբերի 28 Երևան |
Հավելված |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Խոտակերաց Սուրբ Նշան» մասունքարանը, որից ներքև «ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ», «KHOTAKERATS SOURB NSHAN» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
25,0 գ |
Չափը |
27,0 x 47,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
մինչև 2500 հատ |
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
«ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Գևորգ Զորավարի մասունքով խաչ-մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT GEORGE» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
25,0 գ |
Չափը |
27,0 x 47,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
մինչև 2500 հատ |
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
«ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչաձև մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT JOHN THE BAPTIST» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: