ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2017 թվականի N 1531-Ա
«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 927-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետին համապատասխան՝
Հաստատել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. դեկտեմբերի 26-ի N 1531 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
| Լ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Վ. Ստեփանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
| Ա. Բերբերյան |
- ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) |
| Ս. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
| Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ |
| Ա. Սիմոնյան |
- Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
| Ն. Տեր-Վարդանյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
| Տ. Զարգարյան |
- «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն |
| Լ. Սարգսյան |
- «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Չարխչյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահների վարիչ |
| Գ. Էլիազյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի վերականգնման բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
| Ա. Մալխասյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արխիվային բաժնի վարիչ |
| Ա. Թոփչյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ) |
| Հ. Հակոբյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ) |
| Ն. Ղարիբյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ) |
| Ա. Մկրտչյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տնտեսական գծով տեղակալ (համաձայնությամբ) |
| Ն. Փիլթակյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր հաշվապահի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
| Ա. Նշանյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի կադրերի բաժնի վարիչ |
| Խ. Հարությունյան |
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի միջնադարյան հայ գրականության ուսումնասիրման և ձեռագրագիտության և մայր ցուցակի բաժինների ավագ գիտաշխատող (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|