Basic information
Number
N 1529-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.12.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.12.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.12.2017
Effective date
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի N 1529-Ա

 

ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Էներգետիկայի բնագավառում հայ-իրանական համագործակցության ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի օգնական Հայկ Խաչատրյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-17-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2017 թ. դեկտեմբերի 26
Երևան