«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016375
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հոկտեմբերի 2016 թ. |
թիվ 181-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել փոխանակման կետերի նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը, հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 10-ի 5-րդ կետի 8.2-րդ և 6-րդ կետի 7.2-րդ ենթակետերում «76-րդ կետի» բառերը փոխարինել «76-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված» բառերով,
2) Կանոնակարգ 10-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Անհատ ձեռնարկատեր փոխանակման կետը գործունեության վայրի փոփոխության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 6-րդ կետի 1-ից 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև 56-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերում թվարկված այն վայրի տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որտեղ պետք է գործունեություն իրականացնի անհատ ձեռնարկատեր փոխանակման կետը:»,
3) Կանոնակարգ 10-ի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Գործող փոխանակման կետի աշխատակցի որակավորման վկայականի ժամկետը լրանալու դեպքում փոխանակման կետը Կենտրոնական բանկ է ներկայացնում աշխատակցի որակավորման վկայականի ստացման համար դիմում` կցելով աշխատակցի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա փոխանակման կետի աշխատակցին տրամադրում է նոր որակավորման վկայական` դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:»,
4) Կանոնակարգ 10-ի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Փոխանակման կետի անվանափոխության, փոխանակման կետի ներդիրում ընդգրկված աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի տվյալների փոփոխության (եթե տվյալ ներդիրի վրա նշված են աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի տվյալները), ինչպես նաև փոխանակման կետի ներդիրում նոր աշխատակցի (աշխատակիցների) ընդգրկման դեպքերում փոխանակման կետը պարտավոր է լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1) լիցենզիայի ներդիրի տրամադրման կամ վերաձևակերպման դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,
2) պետական տուրքի վճարման անդորրագիրը,
3) Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի` վերաձևակերպման ենթակա ներդիրի բնօրինակը,
4) անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) պատճենը, ինչպես նաև` հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի պատճենը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
5) փոխանակման կետի աշխատակցի (աշխատակիցների) կյանքին ու առողջությանը հասցված վնասներից ապահովագրության պայմանագրի պատճենը` յուրաքանչյուր աշխատակցի համար առնվազն տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրական գումարի չափով, այն փոխանակման կետերի համար, որտեղ անվտանգության ազդարարման համակարգի (այդ թվում` ոտնակի) կամ զինված անվտանգության փոխարեն առկա է սույն կանոնակարգի 72-րդ կետին կամ 76-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ապահովագրություն,
6) աշխատակցի մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,
7) փոխանակման կետի անվանափոխությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Ընդ որում փոխանակման կետի անվանափոխության հետ կապված ներդիրի վերաձևակերպման դիմումը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնել փոխանակման կետի անվանափոխության հետ կապված լիցենզիայի վերաձևակերպման դիմումի (Հավելված 8) հետ միաժամանակ:
Ընդ որում, ի թիվս սույն կետի 1-ից 3-րդ ենթակետերում ներկայացված պարտադիր փաստաթղթերի, սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են միայն փոխանակման կետի ներդիրում ընդգրկված աշխատակցի անձնագրի տվյալների փոփոխության կամ փոխանակման կետի ներդիրում նոր աշխատակցի ընդգրկման դեպքերում, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը` միայն փոխանակման կետի ներդիրում նոր աշխատակցի ընդգրկման դեպքում, իսկ 7-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը` միայն փոխանակման կետի անվանափոխության դեպքում:»,
5) Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ ենթակետերը, ինչպես նաև 55-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
6) Կանոնակարգ 10-ի 56-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կանոնակարգի ընդունումից հետո լիցենզավորվող փոխանակման կետերը և դրանց մասնաճյուղերը, գործող փոխանակման կետերի` սույն կանոնակարգի ընդունումից հետո լիցենզավորվող մասնաճյուղերը, ինչպես նաև գործունեության վայրի փոփոխության դեպքում գործող փոխանակման կետերը և դրանց գործող մասնաճյուղերը կարող են արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնել միայն սույն կետում թվարկված վայրերից որևէ մեկում»,
7) Կանոնակարգ 10-ը 61-րդ կետից հետո լրացնել նոր 61.1-րդ, 61.2-րդ, 61.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«61.1. Փոխանակման կետը պարտավոր է լիցենզիայի գործողության ողջ ժամանակահատվածում պահպանել իր լիցենզավորման ժամանակ գործող լիցենզավորման նվազագույն պահանջները:
61.2. Փոխանակման կետը լիցենզավորման նվազագույն պահանջների պահպանման անհնարինության դեպքում պարտավոր է 3-օրյա ժամկետում սույն կանոնակարգի 104-րդ կետով սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը: Ընդ որում` սույն հիմքով փոխանակման կետի գործունեության ժամանակավորապես դադարեցումը չի բացառում սույն կարգի 53-րդ կետի 1-ին ենթակետի կիրառման հնարավորությունը:
61.3. Փոխանակման կետը պարտավոր է 3-օրյա ժամկետում սույն կանոնակարգի 104-րդ կետով սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ:»,
8) Կանոնակարգ 10-ի 78-րդ կետը շարադրել հետևալ խմբագրությամբ.
«78. Փոխանակման կետի դրամարկղը (առկայության դեպքում` նաև հաճախորդների սպասարկման տարածքը) պետք է սարքավորված լինի շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգով: Ընդ որում, շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը պետք է տեղադրված լինի փոխանակման կետի ամբողջ տարածքում և միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությանը` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:»,
9) Կանոնակարգի 98-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Դրամարկղի դռան մոտ կատարվող գործողությունների տեսագրում ու ձայնագրում,
3) Փոխանակման կետի դրամարկղի ներսում տեղի ունեցող գործողությունների, այդ թվում` աշխատակիցների գործողությունների տեսագրում ու ձայնագրում,»,
10) Կանոնակարգ 10-ի 108-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«108. Աշխատանքային օրվա ցանկացած պահի` Փոխանակման կետի էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալների համաձայն հաշվարկված ՀՀ դրամի և (կամ) Կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքով դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև` ռուսական ռուբլու ու վրացական լարիի հանրագումարը չի կարող մեկ միլիոն ՀՀ դրամից պակաս լինել:»,
11) Կանոնակարգ 10-ը 108-րդ կետից հետո լրացնել 108.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«108.1. Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին փոխանակման կետում առկա դրամական միջոցները չպետք է պակաս լինեն մեկ միլիոն ՀՀ դրամից և (կամ) Կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքով դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից, ինչպես նաև` ռուսական ռուբլուց ու վրացական լարիից (բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ փոխանակման կետը ժամանակավոր դադարեցնում է իր գործունեությունը, որի ժամանակ ամբողջ գումարը կարող է ելքագրվել): Փոխանակման կետում առկա դրամական միջոցները դրամարկղում առկա ամբողջ գումարի, դրամապահոցի մնացորդի ու ինկասացված գումարների հանրագումարն է:»,
12) Կանոնակարգ 10-ի 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«117. Փոխանակման կետի կողմից արտարժույթի վաճառքի մեկանգամյա գործարքի գումարը (այդ թվում` մեկ անձի հետ տարբեր արտարժույթներով իրականացվող մեկանգամյա արտարժույթի վաճառքի գործարքների հանրագումարը` դրամային արտահայտությամբ) չորս հարյուր հազար դրամը գերազանցելու դեպքում այդ գործարքների վերաբերյալ փոխանակման կետը կազմում է օրական հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի: Ընդ որում, յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար Հավելված 19-ը պետք է կազմվի մինչև տվյալ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը: Փոխանակման կետը պարտավոր է սույն կետով սահմանված յուրաքանչյուր գործարքի դեպքում հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և սույն կետով սահմանված օրական հաշվետվությունները պահպանել առնվազն 1 տարի, ինչպես նաև Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման պահանջով Կենտրոնական բանկ ներկայացնել վերոնշյալ հաշվետվությունը:»,
13) Կանոնակարգ 10-ը 119-րդ կետից հետո լրացնել 119.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«119.1. Փոխանակման կետերին արգելվում է մեկ հաճախորդի հետ գործարք իրականացնելու ընթացքում, գործարք սկսել մեկ այլ հաճախորդի հետ: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով մեկ գործարքի սկիզբ է համարվում հաճախորդի կողմից փոխարկվող գումարը փոխանակման կետի փոխանցման արկղ դնելու պահը, իսկ գործարքի ավարտ` Փոխանակման կետի կողմից փոխարկված գումարը անդորրագրի հետ միասին հաճախորդին տրամադրելու պահը:»,
14) Կանոնակարգ 10-ը 123-րդ կետից հետո լրացնել 123.1-րդ, 123.2-րդ, 123.3-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«123.1. Եթե Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից Փոխանակման կետի տարածքում ստուգումներ իրականացնելու ժամանակ պարզվում է, որ Փոխանակման կետում առկա դրամական միջոցների մնացորդը պակաս է էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներից (գումարը հնարավոր չէ հայտնաբերել, գումարը կորել է, ոչ պատշաճ վայրում է դրված եղել և այլն), ապա փոխանակման կետի աշխատակիցը ստուգման ժամանակ (վերահսկողների ներկայությամբ) պարտավոր է կազմակերպել պակասորդ կազմող գումարի հայտնաբերման աշխատանքներ: Նշված աշխատանքների արդյունքում փոխանակման կետի տարածքից հայտնաբերված դրամական միջոցները Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների կողմից ներառվում են փոխանակման կետում առկա դրամական միջոցների մնացորդի հաշվարկում: Պակասորդ գումարի չհայտնաբերումը հանգեցնում է սույն կանոնակարգի 123-րդ կետով սահմանված պահանջի խախտմանը:
123.2. Փոխանակման կետի աշխատակիցը փոխանակման կետի դրամարկղից դրամական միջոցների ելքագրման դեպքում պետք է պահպանի հետևյալ ընթացակարգն ու հերթականությունը.
1) Փոխանակման կետի աշխատակիցը հաշվարկում ու սեղանի վրա առանձնացնում է ելքագրվող գումարները:
2) Ծրագրում իրականացվում է դրամական միջոցի ելքագրման մասին համապատասխան գրանցում` պահպանելով սույն կանոնակարգի 121-րդ կետի պահանջները:
3) Ծրագրում դրամական միջոցների ելքագրման մասին համապատասխան գրանցում կատարելուց հետո առնվազն հինգ րոպեի ընթացքում փոխանակման կետի աշխատակիցը պետք է ապահովի ելքագրման ենթակա դրամական միջոցների դուրսբերում դրամարկղի տարածքից: Ընդ որում, նշված ժամանակահատվածում (բացառությամբ դրամական միջոցների ինկասացման դեպքի) փոխանակման կետը չի կարող սպասարկել որևէ հաճախորդի, այսինքն արտարժույթի առուվաճառքի գործառնություններ չեն իրականացվում: Իսկ ինկասացման նպատակով գումարների ելքագրման դեպքում, ծրագրում ինկասացիայի մասին համապատասխան գրանցում կատարելուց հետո, փոխանակման կետի աշխատակիցը պետք է ինկասացվող գումարը տեղավորի ինկասացիայի պարկի մեջ, փակի և մեկ ժամվա ընթացքում պարկը հանձնի ինկասատորին:
Վերը նշված հինգ րոպեի կամ մեկ ժամվա ընթացքում փոխանակման կետում առկա դրամական միջոցների ու Ծրագրում ներկայացված դրամական միջոցների մնացորդների միջև առաջացած տարբերությունները (Ծրագրում նշված ելքագրվող գումարների մեծության չափով) չեն դիտարկվում որպես սույն Կանոնակարգի 123-րդ կետի պահանջների խախտումներ:
123.3. Փոխանակման կետի աշխատակիցը փոխանակման կետի դրամարկղ դրամական միջոցներ մուտքագրման դեպքում պետք է պահպանի հետևյալ ընթացակարգն ու հերթականությունը.
1) Մուտքագրվող գումարների հաշվարկն իրականացվում է նախքան փոխանակման կետի տարածք (դրամարկղի տարածք) փոխանակման կետի աշխատակցի մուտք գործելն ու փոխանակման կետի աշխատակցի կողմից դրամական միջոցների ներս բերումը դրամարկղ:
2) Դրամարկղի տարածք մուտք գործելուց հետո առավելագույնը մեկ րոպեի ընթացքում մուտագրման ենթակա գումարը դնում է փոխանակման կետի դրամարկղի սեղանի վրա:
3) Դրամական միջոցները սեղանի վրա դնելուց հետո առավելագույնը հինգ րոպեի ընթացքում Ծրագրում իրականացվում է դրամական միջոցների մուտքագրման մասին համապատասխան գրանցում` պահպանելով սույն կանոնակարգի 121-րդ կետի պահանջները:
Ընդ որում, վերը նշված ժամանակահատվածում փոխանակման կետը չի կարող սպասարկել որևէ հաճախորդի (արտարժույթի առուվաճառքի գործառնություններ չեն իրականացվում):
Վերը նշված ժամանակահատվածներում փոխանակման կետում առկա դրամական միջոցների ու Ծրագրում ներկայացված դրամական միջոցների մնացորդների միջև առաջացած տարբերությունները չի դիտարկվում որպես սույն կանոնակարգի 123-րդ կետի պահանջների խախտում:
Ընդ որում, 123.1-րդ, 123.2-րդ և 123.3-րդ կետերով նկարագրված գործողությունները պետք է հստակ տեսաձայնագրված լինեն:»:
15) Կանոնակարգ 10-ի Հավելված 1-ը, Հավելված 2-ը, Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
16) Կանոնակարգ 10-ի Հավելված 9-ը և Հավելված 14-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար Հավելված 2-ի և Հավելված 3-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2016 թ. հոկտեմբերի 28 |
|
Հավելված 1
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 181-Ն որոշմամբ |
«Հավելված 1
«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի |
Հայաստանի Հանրապետության |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ
Հարգելի պարոն ________________,
Խնդրում եմ տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա:
Լիցենզավորվող անձի մասին |
Ներքոնշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
1. Լիցենզավորվող անձի տվյալներ | ||||||
1.1. Լիցենզավորվող անձի անվանումը՝ | ||||||
1.2. Կազմակերպական-իրավական ձևը՝ | ||||||
1.3. Գտնվելու վայրը՝ | ||||||
1.4. Գործունեության վայրը՝ | ||||||
1.5. ՀՎՀՀ-ն (ռեզիդենտների համար)՝ | ||||||
1.6. Պետական գրանցման վայրը, համարը և ամսաթիվը՝ | ||||||
1.7. Հեռախոսահամարը (գործադիր մարմնի ղեկավարի և/կամ նման պարտականություններ կատարող այլ պաշտոնատար անձի)` | ||||||
1.8. Փոստային հասցեն, որով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի առուվաճառքի լիցենզիան՝ | ||||||
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող անձի՝ ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ | ||||||
Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն |
Գտնվելու |
Մասնակցության չափը |
Մասնակցության չափը (%) | |||
1. |
||||||
2. |
||||||
3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի մասնակիցների վերաբերյալ | ||||||
3.1. Մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք | ||||||
Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն |
Գտնվելու |
Մասնակցության չափը |
Մասնակցության չափը (%) | |||
1. |
||||||
2. |
||||||
3.2. Մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք | ||||||
Անունը, ազգանունը, |
Բնակության |
Մասնակցության չափը |
Մասնակցության չափը (%) | |||
1. |
||||||
2. |
||||||
4. Օրենքի ուժով, կանոնադրությամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Դուք զրկվե՞լ եք արտարժույթի առուվաճառք իրականացնելու իրավունքից: |
Այո |
Ոչ |
||||
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները: |
Փոխանակման կետը գործելու է՝ | ||
|
խանութում, որտեղ գործունեություն է ծավալում «___________________________» ընկերությունը: Խանութի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից սպասարկման սրահը՝ ___ ք.մ., | |
|
առևտրի կենտրոնում, որտեղ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը «___________________________» ընկերությունն է: Առևտրի կենտրոնի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից սպասարկման սրահը՝ ___ ք.մ., | |
|
հյուրանոցում, որտեղ հյուրանոցային ծառայություններ մատուցում է «___________________________» ընկերությունը: Հյուրանոցի ընդհանուր տարածքը (ներքին) կազմում է ___ ք.մ., | |
|
երկաթուղային կայարանի տարածքում, | |
|
մետրոպոլիտենի կայարանի տարածքում, | |
|
օդանավակայանի տարածքում: |
Աշխատանքային ռեժիմի վերաբերյալ
Հայտարարում եմ, որ գործելու եմ հետևյալ աշխատանքային ռեժիմով`
|
|
|
Աշխատելու եմ շուրջօրյա, առանց ընդմիջման/ընդմիջումով (______________________) ընդգծել նշել ժամանակահատվածը | ||
|
Փոխանակման կետը չի աշխատելու պաշտոնապես հայտարարված տոնական և սգո օրերին (դաշտը լրացվում է միայն նշված օրերին չաշխատելու դեպքում)- |
Աշխատակցի մասին
Ներքոնշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
1. Անձնական տվյալներ | ||||||||
1.1.Անունը, ազգանունը, հայրանունը |
||||||||
1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի) |
||||||||
1.3.Քաղաքացիությունը |
||||||||
1.4. Անձնագրի տվյալները |
||||||||
1.5. Հանրային ծառայությունների համարանիշը |
||||||||
1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի) |
||||||||
1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային) |
||||||||
1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն |
||||||||
1.9. Մասնագիտական որակավորման վկայականի առկայություն.
առկա է Որակավորող կազմակերպության կողմից տրված վկայական
| ||||||||
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ | ||||||||
Կազմակերպության |
Գտնվելու |
Մասնակցության չափը |
Մասնակցության | |||||
1. |
||||||||
2. |
||||||||
3. |
||||||||
4. |
||||||||
3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար), ընդ որում՝ պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից): | ||||||||
Կազմակերպության |
Գտնվելու |
Աշխատանքի |
Պաշտոնը |
Պարտակա- |
Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գործունեությունը աշխատանքային գրքույկում ներառված չէ | |||
1. |
||||||||
2. |
||||||||
Հավաստիացնում եմ, որ փոխանակման կետի տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կենտրոնական բանկի կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի պահանջներին:
Տեղեկացնում եմ, որ փոխանակման կետում առկա է/ առկա չէ դրամապահոց
(ընդգծել) |
Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:
Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Դիմող` |
___________________ |
(անուն, ազգանուն) | |
Պաշտոնը` | __________________ |
Ամսաթիվ` | __________________ |
օր/ամիս/տարի | |
Ստորագրություն` | ______________ |
|
Հավելված 2
«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի |
« __________ » փոխանակման կետ
Լիցենզիա թիվ` ____________________
Հասցե` __________________________
Փոստային հասցեն՝_________________
Հեռախոսի համար՝ _______________
Հայաստանի Հանրապետության |
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ
Հարգելի պարոն _________________,
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա՝ արտարժույթի առուվաճառքի գործառնությունները _______________________________________ վայրում իրականացնելու համար` կապված մասնաճյուղ հիմնելու հետ:
Փոխանակման կետը գործելու է՝ | ||
|
խանութում, որտեղ գործունեություն է ծավալում «___________________________» ընկերությունը: Խանութի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից սպասարկման սրահը՝ ___ ք.մ., | |
|
առևտրի կենտրոնում, որտեղ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը «___________________________» ընկերությունն է: Առևտրի կենտրոնի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից սպասարկման սրահը՝ ___ ք.մ., | |
|
հյուրանոցում, որտեղ հյուրանոցային ծառայություններ մատուցում է «___________________________» ընկերությունը: Հյուրանոցի ընդհանուր տարածքը (ներքին) կազմում է ___ ք.մ., | |
|
երկաթուղային կայարանի տարածքում, | |
|
մետրոպոլիտենի կայարանի տարածքում, | |
|
օդանավակայանի տարածքում: |
Աշխատանքային ռեժիմի վերաբերյալ
Հայտարարում եմ, որ գործելու եմ հետևյալ աշխատանքային ռեժիմով`
|
|
|
Փոխանակման կետն աշխատելու է շուրջօրյա, առանց ընդմիջման/ընդմիջումով (______________________) ընդգծել նշել ժամանակահատվածը | ||
|
Փոխանակման կետը չի աշխատելու պաշտոնապես հայտարարված տոնական և սգո օրերին (դաշտը լրացվում է միայն նշված օրերին չաշխատելու դեպքում) |
Աշխատակցի մասին
Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
1. Անձնական տվյալներ | ||||||||
1.1.Անունը, ազգանունը, հայրանունը |
||||||||
1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի) |
||||||||
1.3. Քաղաքացիությունը |
||||||||
1.4. Անձնագրի տվյալները |
||||||||
1.5. Հանրային ծառայությունների համարանիշը |
||||||||
1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի) |
||||||||
1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային) |
||||||||
1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն |
||||||||
1.9. Մասնագիտական որակավորման վկայականի առկայություն.
| ||||||||
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ | ||||||||
Կազմակերպության |
Գտնվելու |
Մասնակցության չափը |
Մասնակցության | |||||
1. |
||||||||
2. |
||||||||
3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար), ընդորում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից): | ||||||||
Կազմակերպության |
Գտնվելու |
Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները |
Պաշտոնը |
Պարտակա- |
Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գործունեությունը աշխատանքային գրքույկում ներառված չէ | |||
1. |
||||||||
2. |
||||||||
Հայտարարում եմ, որ
□ նախկինում ներկայացված փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել,
□ կատարվել են այն փոփոխությունները, որոնք կից ներկայացվել են:
Հավաստիացնում եմ, որ փոխանակման կետի տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կենտրոնական բանկի կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի պահանջներին:
Տեղեկացնում եմ, որ փոխանակման կետում առկա է/ առկա չէ դրամապահոց
(ընդգծել)
Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:
Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Դիմող` |
___________________ |
(փոխանակման կետ) | |
Պաշտոնը` | __________________ |
Ամսաթիվ` | __________________ |
օր/ամիս/տարի | |
Ստորագրություն` | ______________ |
|
Հավելված 3
«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի |
« __________ » փոխանակման կետ
Լիցենզիա թիվ` ____________________
Հասցե` __________________________
Փոստային հասցեն՝_________________
Հեռախոսի համար՝ _______________
Հայաստանի Հանրապետության |
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ՝ ԿԱՊՎԱԾ ՀԱՍՑԵԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հարգելի պարոն ________________ , | |
Խնդրում եմ վերաձևակերպել ______________________________________ | |
(նշել փոխանակման կետի անվանումը և լիցենզիան) |
|
լիցենզիան` կապված գործունեության հասցեի փոփոխության հետ: Գործունեության նոր հասցեն է՝ _______________________________________ |
|
(նշել փոխանակման կետի գործունեության նոր հասցեն) |
Հայտարարում եմ, որ.
□ նախկինում ներկայացված փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել,
□ կատարվել են այն փոփոխությունները, որոնք կից ներկայացվել են:
Փոխանակման կետը գործելու է՝ | ||
|
խանութում, որտեղ գործունեություն է ծավալում «___________________________» ընկերությունը: Խանութի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից սպասարկման սրահը՝ ___ ք.մ., | |
|
առևտրի կենտրոնում, որտեղ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը «___________________________» ընկերությունն է: Առևտրի կենտրոնի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից սպասարկման սրահը՝ ___ ք.մ., | |
|
հյուրանոցում, որտեղ հյուրանոցային ծառայություններ մատուցում է «___________________________» ընկերությունը: Հյուրանոցի ընդհանուր տարածքը (ներքին) կազմում է ___ ք.մ., | |
|
երկաթուղային կայարանի տարածքում, | |
|
մետրոպոլիտենի կայարանի տարածքում, | |
|
օդանավակայանի տարածքում: |
Հավաստիացնում եմ, որ փոխանակման կետի նոր տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կենտրոնական բանկի կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի պահանջներին:
Տեղեկացնում եմ, որ փոխանակման կետում առկա է/առկա չէ դրամապահոց:
(ընդգծել)
Դիմող` |
___________________ |
(փոխանակման կետ) | |
Պաշտոնը` | __________________ |
Ամսաթիվ` | __________________ |
օր/ամիս/տարի | |
Ստորագրություն` | ______________ »: |
|
Հավելված 2
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 181-Ն որոշմամբ |
|
«Հավելված 9
«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի |
« __________ » փոխանակման կետ
Լիցենզիա թիվ` ____________________
Հասցե` __________________________
Փոստային հասցեն ՝_________________
Հեռախոսի համար՝ _______________
Հայաստանի Հանրապետության |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ՝ | ||
|
Տրամադրել լիցենզիայի ներդիր | |
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | ||
(աշխատակցի (աշխատակիցների), ԱՁ-ի անունը, ազգանունը) | ||
|
Վերաձևակերպել լիցենզիայի ներդիրը` կապված | |
----------------------------------------------------------------------------------- - ին ներդիրում ընդգրկելու | ||
(աշխատակցի անունը, ազգանունը) | ||
---------------------------------------------------------------------------------- - ին ներդիրից հանելու հետ: | ||
(աշխատակցի անունը, ազգանունը) | ||
--------------------------------------------------------------------------------- - ի անձնագրի տվյալների փոփոխության հետ: | ||
(աշխատակցի անունը, ազգանունը) | ||
--------------------------------------------------------------------------------- փոխանակման կետի անվանափոխության հետ: |
Աշխատակցի մասին
«Աշխատակցի մասին» տեղեկանքը չի լրացվում, եթե ներդիրի փոփոխությունը կապված է աշխատակցի անձնագրի տվյալների կամ փոխանակման կետի անվանափոխության հետ:
1. Անձնական տվյալներ | ||||||
1.1.Անունը, ազգանունը, հայրանունը |
||||||
1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի) |
||||||
1.3. Քաղաքացիությունը |
||||||
1.4. Անձնագրի տվյալները |
||||||
1.5. Հանրային ծառայությունների համարանիշը |
||||||
1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի) |
||||||
1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային) |
||||||
1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն |
||||||
1.9. Մասնագիտական որակավորման վկայականի առկայություն. առկա է Որակավորող կազմակերպության կողմից տրված վկայական առկա է Կենտրոնական բանկի կողմից տրված վկայական կանոնակարգի 21-րդ կետի հիմքով անհրաժեշտ է քննության կազմակերպում | ||||||
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ | ||||||
Կազմակերպության |
Գտնվելու |
Մասնակցության |
Մասնակցության | |||
1. |
||||||
2. |
||||||
Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար, ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից): | |||||
Կազմակերպության |
Գտնվելու |
Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները |
Պաշտոնը |
Պարտակա- |
Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գործունեությունը աշխատանքային գրքույկում ներառված չէ |
1. |
|||||
2. |
|||||
Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:
Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Դիմող` |
___________________ |
(փոխանակման կետ) | |
Պաշտոնը` | __________________ |
Ամսաթիվ` | __________________ |
օր/ամիս/տարի | |
Ստորագրություն` | ______________ »: |
|
Հավելված 3
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 181-Ն որոշմամբ |
|
«Հավելված 14
«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի |
« __________ » փոխանակման կետ
Լիցենզիա թիվ` ____________________
Հասցե` __________________________
Փոստային հասցեն ՝_________________
Հեռախոսի համար՝ _______________
Հայաստանի Հանրապետության |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Տեղեկացնում ենք Ձեզ, որ փոխանակման կետը.
1. Դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը (աշխատանքային գործունեությունը վերսկսելու դեպքում այս դաշտը չի լրացվում)`
|
սկսած _____/_____/_____/_____ -ից | |
օր ամիս տարի ժամ | ||
մինչև _____/_____/_____/_____ -ը. | ||
օր ամիս տարի ժամ | ||
|
անորոշ ժամկետով, և վերսկսելու դեպքում պարտավորվում ենք նախապես տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին: |
2. Վերսկսում է իր աշխատանքային գործունեությունը (լրացվում է միայն աշխատանքային գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելուց հետո վերսկսելու դեպքում)`
______/______/______/_______ -ից
օր ամիս տարի ժամ
3. Ավարտելու է իր աշխատանքային գործունեությունը (լրացվում է միայն տվյալ օրը աշխատանքային ռեժիմով սահմանված աշխատաժամանակից ավել աշխատելու դեպքում) `
______/ օր ______/ ամիս ______/-ին տարի
ժամը ______ -ին
_________________________________________________ ______/_____/______ |
(փոխանակման կետ) օր ամիս տարի |
_______________________ ստորագրություն |
»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|