ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2016 թվականի N 1157-Ա
«ԲԱԿ ԷՆՋԻՆԻԸՐԻՆԳ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐՈՒՊ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«ԲԱԿ էնջինիըրինգ խորհրդատվություն գրուպ» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղին (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Երևանյան խճուղի 1) տալ Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա` մեկ տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 14 Երևան |