ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2008 թվականի N 302-Ա
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի համաձայնագրի 6-րդ գլխի 22-րդ և 25-րդ հոդվածները և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության պետ Վահե Վարդանյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրեն:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վարչության պետ Ներսես Մկրտչյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրենին փոխարինող անձ (փոխտնօրեն):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. մայիսի 31 Երևան |
|