Գլխավոր տեղեկություն
Համար
N 1130-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.15/23(566) Հոդ.1092
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1130-Ն

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքներին և տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2016 թվականին հատկացնել 10.000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացված միջոցներից ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,500.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200.0 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժած անձանց սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից մեկում բացել անվանական հաշիվներ:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողովին`

1) հստակեցնել և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել փոխհատուցման ենթակա անձանց կամ նրանց հարազատների ցուցակները.

2) ըստ պահանջի ապահովել Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն՝ հոգալով տեղափոխման ծախսերը.

3) կատարված ծախսերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.20 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 9

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1130-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1130-Ն որոշման