ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
26 հունվարի 2016 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
ԿԱԼՑԻՈՒՄԻ ԱՂԱՑԱԾ ԲՆԱԿԱՆ ՖՈՍՖԱՏՆԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ԱԼՅՈՒՄԻՆԱ-ԿԱԼՑԻՈՒՄԱՅԻՆ ՖՈՍՖԱՏՆԵՐԻ ԵՎ ՖՈՍՖԱՏԱՅԻՆ ԿԱՎՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2510 20 000 0 ծածկագրով դասակարգվող կալցիումի աղացած բնական ֆոսֆատների, բնական ալյումինա-կալցիումային ֆոսֆատների և ֆոսֆատային կավճի նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2019 թվականի հունվարի 4-ը ներառյալ։
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի 4Դ ծանոթագրության մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) «05.01.2015-ից մինչև 04.01.2016-ը ներառյալ» բառերը փոխարինել «05.01.2016-ից մինչև 04.01.2019-ը ներառյալ» բառերով։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2016 թվականի հունվարի 5-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: