Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-5-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.112
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՆՀ-727 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագիրը 1.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.61, 1.62 և 1.63-րդ կետերով`

«1.61. Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում Երևանի քաղաքապետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

ա) նկատողություն,

բ) խիստ նկատողություն,

գ) պաշտոնից ազատում:

1.62. Պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ և օրինակելի կատարելու համար Երևանի քաղաքապետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

ա) շնորհակալագրով պարգևատրում,

բ) հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում,

գ) հուշամեդալով պարգևատրում:

1.63. Սույն հրամանագրի 1.61-րդ և 1.62-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը և խրախուսանքի միջոցները կիրառում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ 1.61-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարն իրավունք ունի առաջարկություն ներկայացնել սույն հրամանագրի 1.61-րդ և 1.62-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կամ խրախուսանքի միջոցները կիրառելու վերաբերյալ:»:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը 1.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.61, 1.62 և 1.63-րդ կետերով`

«1.61. Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

ա) նկատողություն,

բ) խիստ նկատողություն,

գ) պաշտոնից ազատում:

1.62. Պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ և օրինակելի կատարելու համար մարզպետի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`

ա) շնորհակալագրով պարգևատրում,

բ) հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում,

գ) հուշամեդալով պարգևատրում:

1.63. Սույն հրամանագրի 1.61-րդ և 1.62-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը և խրախուսանքի միջոցները կիրառում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը, իսկ 1.61-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պետական մարմինը կամ պաշտոնատար անձը:»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 13
Երևան
ՆՀ-5-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան