Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.30/86(1266).1 Հոդ.302
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.2016
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60316360

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հոկտեմբերի 2016 թ.

թիվ 15-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Ս (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Համայնքների գյուղական բնակավայրերի բնակչության սեռատարիքային կազմի մասին» ձև թիվ 9-Ս (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Համայնքների գյուղական բնակավայրերի բնակչության սեռատարիքային կազմի մասին» ձև թիվ 9-Ս (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «Հաշվետվություն գյուղական բնակչության սեռատարիքային կազմի մասին» ձև թիվ 9-Ս (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 199-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 18-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 15-Ն որոշման

 

Ձև թիվ 9-Ս (տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

20  թ. հունվարի 1-ի դրությամբ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը

Ներկայացնում են՝ Հայաստանի Հանրապետության համայնքների գյուղական բնակավայրերը

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Մարզ _________ տարածք ___________ համայնք____________

 

բնակավայր________________

001

Ընդամենը տնային տնտեսությունների քանակը

 

002

այդ թվում առկա

 

 

 

Տողի հա-մարը

Բնակչություն

Առկա բնակչության բաշխումն ըստ սեռի և տարիքի

մշտական (ներառյալ ժամանա-կավոր բացակա)

այդ թվում`

երկա-րատև բա-ցակա- յող

առկա
(ներառ-յալ ժա-մանա-կավոր ներկա)

այդ թվում`

մշտապես ներկա

ժամա-նակա-վոր բա-ցակա

0-4
տարե-կան

5
տարե-կան

6
տարե-կան

7
տարե-կան

8-14
տարե-կան

15 տարե-կան

0-15
տարե-կան

16
տարե-կան

17
տարե-կան

18
տարե-կան

16-62
տարե-կան

63 տարե-կան
և բարձր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

Բնակչության թվաքանակը, մարդ

01

                                 

այդ թվում

տղամարդիկ

02

                                 

կանայք

03

                             

X

X

Բնակչության ընդհանուր թվաքանակից ժամանակավոր ներկաներ

04

X

X

X

X

                         

այդ թվում՝

տղամարդիկ

05

X

X

X

X

                         

կանայք

06

X

X

X

X

                     

X

X

Բնակչության ընդհանուր թվաքանակից ընդամենը զբաղվածներ (առանց ժամանակավոր ներկաների)

07

X

X

X

X

                         

այդ թվում՝
գյուղատնտեսական աշխատանքներով

08

X

X

X

X

                         

այլ բնույթի ոչ գյուղատնտեսական աշխատանքներով

09

X

X

X

X

                         

այդ թվում՝
կազմակերպություններում

10

X

X

X

X

                         

մշտական բնակչության թվաքանակից՝ 15-49 տարեկան կանայք

11

 

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

 

«_____»___________ 20  թ.

______________________________________________

կատարողի անուն, ազգանունը, ստորագրությունը

____________________

հեռախոսի համարը

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2016 թվականի
հոկտեմբերի 21-ի
թիվ 15-Ն որոշման

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

«ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Ս (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Համայնքների գյուղական բնակավայրերի բնակչության սեռատարիքային կազմի մասին» ձև թիվ 9-Ս տարեկան պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության բոլոր այն համայնքները, որոնք կազմված են գյուղական բնակավայրից (բնակավայրերից) կամ որոնցում ընդգրկված է գյուղական բնակավայր (այսուհետ` գյուղական բնակավայր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր գյուղական բնակավայրերի համար առանձին` անկախ դրա բնակչության թվաքանակից:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մարզային գործակալություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը:

5. Հաշվետվությունը լրացնելու համար հիմք են հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 28-Ն որոշմամբ հաստատված տնտեսությունների հաշվառման ձև թիվ 1 «Համայնքի գիրքը» (այսուհետ` համայնքի գիրք),

2) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 29-Ն որոշմամբ հաստատված հաշվառման ձև թիվ 2 «Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը»,

3) Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 30-Ն որոշմամբ հաստատված տնտեսությունների հաշվառման ձև թիվ 3` «Այբբենական գիրքը»։

6. Հաշվետվության մեջ ժամանակավոր բնակվողների թվաքանակում չեն հաշվառվում գյուղական բնակավայրի տարածքում գտնվող ամառանոցների (շինությունների) սեփականատերերի կամ դրանց վարձակալների վերաբերյալ տվյալները, ովքեր մշտապես հաշվառված (գրանցված) են և բնակվում են քաղաքներում:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Մշտական բնակչություն` յուրաքանչյուր գյուղական բնակավայրի մշտական բնակչության թվաքանակը ստացվում է դրանում հաշվառված մշտապես ներկա և ժամանակավոր բացակա անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից:

8. Մշտապես ներկա բնակչություն` գյուղական բնակավայրում հաշվառված և հաշվառման ժամանակ ներկա գտնվող անձինք:

9. Ժամանակավոր բացակա բնակչություն` հաշվառման ժամանակ գյուղական բնակավայրից մինչև մեկ տարի ժամկետով բացակայող հետևյալ անձինք.

1) բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական և գիշերօթիկ դպրոցներում, ուսումնարաններում սովորելու մեկնած և ուսման ընթացքում ուսումնական հաստատության գտնվելու վայրում (հանրակացարաններում, գիշերօթիկներում, մասնավոր բնակարաններում) բնակվողները,

2) գյուղական բնակավայրից դուրս աշխատող և ըստ աշխատանքի վայրի ժամանակավոր բնակվողները,

3) ժամկետային զինվորական ծառայության զորակոչվածները,

4) ազատազրկման վայրերում գտնվողները,

5) գյուղական բնակավայրում գրանցված, սակայն այլ բնակավայրում բնակվողները:

10. Երկարատև բացակայող բնակչություն` գյուղական բնակավայրում հաշվառված և հաշվառման ժամանակ գյուղական բնակավայրի տարածքից մեկ տարուց ավելի ժամկետով բացակայողները:

11. Առկա բնակչություն` գյուղական բնակավայրում հաշվառված մշտապես ներկա և ժամանակավոր ներկա անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարը:

12. Ժամանակավոր ներկա բնակչություն` հաշվառման ժամանակ 1,5 ամսից ավելի ժամկետով գյուղական բնակավայրի տարածք ժամանած հետևյալ անձինք.

1) ուսման ընթացքում ուսումնական հաստատության գտնվելու վայրում (հանրակացարաններում, գիշերօթիկներում, մասնավոր բնակարաններում) բնակվող սովորողները.

2) ժամանակավոր, սեզոնային, ինչպես նաև պայմանագրային կարգով աշխատողները.

3) գյուղական բնակավայրի տարածքում բնակվող, բայց այլ բնակավայրերում գրանցվածները.

4) պայմանագրային զինծառայողների ընտանիքները.

5) օտարերկրացիները, ովքեր գյուղական բնակավայրում բնակվում են ուսման կամ սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքի նպատակով.

6) ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձինք, ովքեր բնակվում են գյուղական բնակավայրում:

 

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հաշվետվությունը լրացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ համայնքի գրքում կատարված գրանցումների հիման վրա:

14. Մինչև հաշվետվության ներկայացումը համայնքի ղեկավարը սույն մեթոդական ցուցումների համաձայն.

1) ստուգում է տվյալ տարվա ընթացքում ծնվածների ու մահացածների գրանցումների լրիվությունը և դրանց համապատասխանությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում վարվող գրանցումներին,

2) համեմատում է տվյալ տարվա ընթացքում գյուղական բնակավայր բնակության եկածների ու բնակավայրի տարածքից բնակության այլ վայր մեկնածների վերաբերյալ գրանցումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրամադրվող տեղեկանքների տվյալների հետ,

3) ստուգում է ժամանակավոր բացակա անձանց վերաբերյալ համապատասխան նշումների առկայությունը` համայնքի գրքի գրանցումներից:

15. Հաշվետվության ձևը լրացնելիս մարզի, տարածքի, համայնքի և բնակավայրերի անվանումների վերաբերյալ գրառումները պետք է կատարել ամբողջական և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանումներին համապատասխան:

16. Հաշվետվության բոլոր վանդակները պետք է ամբողջությամբ լրացված լինեն:

17. Հաշվետվության (X) նշանով նշված վանդակները չեն լրացվում:

18. Հաշվետվության 001 տողում լրացվում են գյուղական համայնքում հաշվառված տնային տնտեսությունների ընդհանուր քանակի վերաբերյալ տվյալները, 002 տողում առանձնացվում է հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ առկա տնտեսությունների քանակը:

19. Լրացված ցուցանիշների ճշգրտությունը ստուգելիս հաշվի են առնվում սյունակների և տողերի միջև գոյություն ունեցող հետևյալ փոխադարձ կապերը.

1) 01 տող = 02 տող + 03 տող (ըստ բոլոր լրացված սյունակների).

2) 04 տող = 05 տող + 06 տող (ըստ բոլոր լրացված սյունակների).

3) 07 տող = 08 տող + 09 տող` առանց ժամանակավոր ներկաների (ըստ բոլոր լրացված սյունակների).

4) սյունակ 7-ը = սյունակներ 14+18+19.

5) սյունակ 3 = սյունակներ 4+5.

8) սյունակ 14 = սյունակներ 8+9+10+11+12+13:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան